Մոսկվայի կոշտ գնահատականը. Հայաստան-Ռուսաստան առճակատման առաջին հայտը

Այն բանից հետո, երբ ԵՄ խորհուրդը օրեր առաջ համաձայնություն տվեց Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը, ազդարարեցին, թե «առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին»։

«Հայաստանում առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման նոր փուլի մեկնարկն է ազդարարում։ ԵՄ շարունակելու է աջակցել լարվածության թուլացմանն ուղղած ջանքերին՝ հանձնառու լինելով աշխատել երկու կողմերի հետ՝ վերջնական նպատակ ունենալով տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը», - հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Արձագանքելով Հայաստանի պահանջին՝ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր հիմունքների վրա պարեկություն կիրականացնի՝ տեղեկություններ հաղորդելով իրավիճակի մասին, ինչը կմեծացնի ԵՄ իրազեկման մակարդակը։ Առաքելությունը նաև կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին», - ասվում էր ԵՄ հաղորդագրության մեջ։

Առաքելությանը երկու տարվա մանդատ է տրվել, դրա կենտրոնակայանը գտնվելու է Հայաստանում։

Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ն ահա, բավական կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ...
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում նշել են, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»: Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության, «եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվել է հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի դիտորդական կարողություններն օգտագործելու վերաբերյալ, ապա առաքելությունը կարող է արագորեն տեղակայվել»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության համոզմամբ, Եվրամիության քաղաքականությունը վնաս կհասցնի հայերին և ադրբեջանցիներին: «Ամեն գնով Հայաստանում տեղն ամրապնդելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը մի կողմ մղելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը ձգտող հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին»:

ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, թե «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կարձագանքի Հայաստանում Եվրոպական միության դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը»։ ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ «եթե Բրյուսելում շահագրգռված լինեին Հարավային Կովկասի խաղաղությամբ, ապա դիտորդների աշխատանքը կհամաձայնեցնեին նաև Ադրբեջանի հետ»:

Փաստացի, ստացվում է, որ Մոսկվան սպառնում է, որ եթե նրանց դուր չգան եվրոպացիների պահվածքը, նրանք համարժեք կգործեն` «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կարձագանքի Հայաստանում Եվրոպական միության դիտորդների պահվածքին»:

Եվ մեկ էլ հետաքրքրական է, որ Մոսկվան դժգոհ է, որ Ադրբեջանի կարծիքի հետ Հայաստանում հաշվի չեն նստել, նրանց կարծիքը հաշվի չեն առել, այսինքն, ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ դիտորդների առկայության որոշման համար պետք է տեղեկանար նաև, թե ինչ կարծիք ունի Ալիևի վարչակազմը:

Սա իհարկե, արդեն չափից դուրս է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Բաքուն ու Անկարան միահամուռ դեմ են ՌԴ-ի քաղաքականությանն` ընդդեմ Ուկրաինայի: Բառացիորեն երեկ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակը Ռուսաստանին «ագրեսոր» է անվանել, Ուկրաինային` «զոհ»:

Ու այս պայմաններում ՌԴ ԱԳՆ-ն, նեղված հայտարարում է, թե ինչու Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի դիրքորոշման հետ հաշվի չի նստել` ՀՀ տարածքում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու որոշման առիթով:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշմանը, ապա այստեղ Մոսկվայի դիրքորոշումը ևս հակասական է: 44-օրյա պատերազմից հետո, անգամ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չեղավ Ադրբեջանի կողմից վարվող ահաբեկչական, հարձակողական գործողությունների առիթով: Այս կառույցից մինչ օրս որևէ հստակ դիրքորոշում չի հնչել, նրանք պաշտպանո՞ւմ են ՀՀ տարածքային ամբողջականությունը, թե ոչ:

Իհարկե, Փաշինյանի իշխանությունը օգտվում է իրավիճակից, Արևմուտքի խաղը բավական հետևողականորեն առաջ է տանում: Բայց ինչպես ասում են` դրա նախադրյալները, ցավոք, Մոսկվան դրել է` չափից դուրս Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չափից դուրս ջերմ հարաբերությունների հիմքով, որը ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունն էլ իր հերթին բավական հմտորեն գործի դրեց ու, կարելի է ասել, նույնիսկ որոշակի հաջողությունների հասավ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4476 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am