Իսկ ո՞րն է Հայաստանի պլանը

yerevan.today-ը գրում է․ Սերնդակիցներս կհիշեն «80 օրում՝ աշխարհի շուրջը» ավտրալիական մուլտսերիալի բացասական հերոս միստր Ֆիքսին, որ Ֆոգի ճանապարհորդությունը խափանելու համար շարունակ ինչ-որ պլաններ էր մշակում: Ու միստր Ֆիքսն ինքն իրեն հարցնում էր. «Իսկ դուք պլան ունե՞ք,-ապա թեթև դադարից հետո բացականչում,- ես հրաշալի պլան ունեմ...»:

Ըստ քպ-ականների ու նրանց ընտրողների՝ ՀՀ վարչապետ, անկասկած՝ մտքի գիգանտ և հայկական «դեմոկարատեի» պանծալի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, մեր մեջ ասած, այնքան էլ նման չէ մուլտիպլիկացիոն միստր Ֆիքսին: Բայց իր կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, թե իրենց տեղեկություններով... «Բաքվի պլանը հետևյալն է․ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան՝ մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը...»:

Բա, որ ասում ենք՝ մտքի գիգանտ է, քմծիծաղում եք: Մի՞թե որևէ մեկը, իհարկե, Նիկոլ Փաշինյանից բացի, կարող էր կռահել կամ թեկուզ մտքի ծայրով անցկացնել, թե որն է «Բաքվի պլանը»: Մի՞թե ուրիշ մեկը կարող էր անալիզ անել, թե Ալիևի հանցավոր կլանն ու հակահայ ադրբեջանական իշխանությունն ինչ նպատակներ է հետապնդում: Իսկ այ, Նիկոլ Փաշինյանը, միայն իրեն բնորոշ խորաթափանցությամբ, պարզել է ու կառավարության նիստում հայտարարեց. «Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը»:

Ախր, էս խաղա՜ղ, օրակարգվա՜ծ, քիրվայացա՛ծ աշխարհում ո՞ւմ մտքով նման բան կանցներ:

Ընդ որում, ադրբեջանական իշխանությունների նպատակը բացահայտելիս, Նիկոլ Փաշինյանը համեստություն է արել, մասնավորապես, «մոռացել» է նշeլ, որ Բաքուն այդ նպատակները հետապնդում է իր՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբոնի գործնական ու մեծ աջակցությամբ: «Մոռացել» է նշել, որ ադրբեջանական իշխանությունը, որը մշտապես է հետապնդել այդ հակահայ նպատակը, դրանում բավականին հաջողել է մի՛միայն իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ իշխանությունը գրավելուց հետո, իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ակնհայտ քայքայիչ, տնաքանդ, երկրաքանդ, բանակաքանդ որոշումներ կայացնելու և քայլեր կատարելու հետևանքով:

Ի դեպ, «Բաքվի պլանն» իմանալու մասին:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե որն է «Բաքվի պլանը»: Ավելին, իրենք գիտեն, թե որն է Ռուսաստանի պլանը, գիտեն, թե ինչ պլաններ ունեն Եվրամիությունն ու Սպիտակ տունը, անգամ գիտեն, թե որն է Թեհրանի պլանը:

Մեծ հաշվով, որ Փաշինյանին հարցնեն, կարող է հայտարարել, թե սատանայի պլանն էլ գիտի (ԱԱԾ-ն է բռնել, ստիպել որ սատանան «պրիզնատ գա»):
Բայց մի փոքր հարց, այնուամենայնիվ, մնում է: Իսկ ո՛րն է Հայաստանի պլանը: Ի՞նչ է ուզում, ինչի է ձգտում Հայաստանը: Չէ, իսկապես, որն է Հայաստանի, կամ այսպես ասենք՝ Երևանի պլանը: «Խաղաղության օրակարգ»-ի մասին բլբլալով՝ երկիրը կտոր-կտոր հանձնել թուրքերի՞ն, Արցախի հայությանն ու առհասարակ հայրենաբնակ հայության անվտանգությունն ու պաշտպանությունը թողնել «միջազգային հանրության» պաշտպանության մածուցիկ հույսի՞ն: Թեպետ... Ում ինչի մասին ենք հարց ուղղում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև հանրահայտ իրողությունների մասին, մասնավորապես, որ «Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով...»:

Հասկանալի է, որ կառավարություն կոչվող խմբավորման անդամներից ոչ մեկը Նիկոլ Փաշինյանին չի հարցնի կամ հանդիմանի, թե՝ հետպատերազմյան ավելի քան 2 տարվա ընթացքում՝ 2020-2022թթ միջակայքում Արցախի կենսապահովման հիմնական ենթակառուցվածքներից, օրինակ, էլեկտրական հոսանքի գծերը, բնական գազի խողովակաշարը ինչո՞ւ չեն վերակառուցվել այնպես, որ չլինեն ադրբեջանական մարդակերների վերահսկողության տակ: Ինչո՞ւ այդ երկու տարվա մեջ միլիոնավոր դոլարներ մսխող փաշինյանական կառավարությունը ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Ու մի՞թե այդ անգործությունը հենց ամենաուղիղ հիմնավորումը չէ այն մեղադրանքի, որ Նիկոլի իշխանության և «Բաքվի պլանը» նույնական են:

 

դիտվել է 796 անգամ
Լրահոս
Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video) Վերամբարձ կռունկի դիտաշտարակից ընկած աշխատակիցը մահացել է Թեժ իրավիճակ․ ոստիկանությունը խոչընդոտում է, թույլ չեն տալիս՝ մեր ակցիայով քայլերթ անենք (video) «Մի ադրբեջանցի զինվոր «չմո» սարքեց․․․ Նիկոլի իշխանությունը հենց հիմա թելից է կախված»․ Սուրենյանց (video) Արտակարգ․ ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37․900 տուփ ծխախոտ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Լեզվակռիվ՝ ոստիկանի ու Ամուլսարի հարցով ցուցարարի միջև (video) «Էդ ովա՞՞, ասումա՝ ուրիշ տոնով խոսա»․ լարված իրավիճակ (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ասել են՝ օրերդ հաշված են․ «Համբալիչի» նոր խայտառակ որոշումը»․ Գառնիկ Դանիելյան (video) Մեծ թվով ոստիկաններ են բերել․․․ թույլ չեն տալիս՝ մեր երիտասարդները բարձրանան․ բնապահպաններ (video) «Սևանը, Ջերմուկը կորցնելու եք․․․ հասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է»․ թեժ իրավիճակ (video) Փաշինյանի բացահայտումը․ Նիկոլը 2031 թվականին ժողովրդի առաջ մի թուղթ է դնելու ու… Սուրեն Սուրենյանց (video) Դուք չե՛ք հասկանու՞մ․․․ Սևանը սարսափելի վիճակում է հայտնվելու․․․ բողոքի ակցիա (video) Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր արտառոց բան է տեղի ունեցել․․․ իրավիճակը սրվում է (video) Մենք վտանգ չենք ներկայացնում, պետք է ցուցանակներով անցկացնենք մեր ակցիան․ քննարկում ոստիկանների հետ (video) COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am