Ուկրաինական ճգնաժամ․ մինչև վերջին եվրոպացին

Արևմուտք–Ռուսաստան հակամարտությունը մտնում է է՛լ ավելի թեժ փուլ։ ԱՄՆ–ի ճնշմամբ Գերմանիան «Լեոպարդ – 2» տանկեր կմատակարարի Ուկրաինային։

Ամերիկացիները զուտ ձևականորեն մի քանի տասնյակ տանկ կտան, բայց մնացածը կթողնեն Գերմանիայի ուսերին։

Թեև Գերմանիայի հանրային կարծիքի ճնշող մեծամասնությունը դեմ է այդ որոշմանը, սակայն Գերմանիայի նիկոլները, այն է՝ խամաճիկային իշխանությունները կատարեցին Վաշինգտոնից իջեցրած հրահանգը և տանկեր կտան Ուկրաինային։ Դա նշանակում է, որ պատերազմը մտնում է շատ ավելի մարդակեր ու արյունոտ փուլ։ Դա նաև նշանակում է, որ ԵՄ–ն է մտնում ուղիղ հակամարտության մեջ ՌԴ–ի հետ, ինչի հետևանքները սարսափելի է կանխատեսելը։

Եթե գերմանական տանկերը հասնեն մարտի դաշտ, ապա 2–րդ համաշխարհային պատերազմից հետո 1–ին անգամ միմյանց կբախվեն ռուսական ու գերմանական տանկերը, որոնք տարատեսակ հուշեր ու ստերեոտիպեր կարթնացնեն՝ այդտեղից բխող գործողություններով։ Եթե մինչև հիմա ռուսական հասարակության մի մասն անտարբեր էր ճգնաժամի նկատմամբ, չէր հասկանում դրա իմաստը և ներքուստ նաև քննադատում էր Կրեմլին, ապա հիմա շատերի մոտ գերմանական տանկերը կարող են ֆաշիզմի հարձակման հետ ասոցացվել, ինչը կտրուկ կփոխի հանրային կարծիքը։

Գերմանացի ժողովուրդը չի ուզում, բայց Գերմանիայի իշխանությունը կատարում է այն, ինչը թելադրվում է դրսից։ Գերմանական տանկերի ներգրավումը ցույց է տալիս, որ ԱՄՆ–ը որոշել է ոչ միայն մինչև վերջին ուկրաինացին պայքարել Ռուսաստանի դեմ, այլ նաև՝ մինչև վերջին եվրոպացին։ ԱՄՆ-ն որոշել է մաշեցնող, հյուծող, ոչնչացնող պատերազմ մղել Ռուսաստանի դեմ՝ այլոց ձեռքերով։ Ռուսաստանում այս ամենը տեսնում ու պատրաստվում են։

Կրեմլում հասկացել են, որ շուրջ 20 տարի «Պատյոմկինյան գյուղեր» են կառուցվել։ Հիմա ռուսական բանակի մոդեռնզացիան, հին ու բարի ավանդույթի համաձայն, իրականացնում են հընթացս՝ պատերազմին զուգահեռ։

Ինչ վերաբերում է պատերազմի ելքին, ապա ՌԴ–ն պարտվելու տարբերակ չունի։ Միջուկային տերության պարտությունը ապոկալիպտիկ հետևանքների կարող է բերել։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ–ը խնդիր է դրել ոչ միայն Ուկրաինան, այլ նաև ԵՄ–ն օգտագործել որպես թնդանոթի միս ու նույնպես չի պատրաստվում պարտվել։

Ավելորդ է նշելը, որ այս ամենն ուղղակի ազդեցություն է ունենում և ունենալու Հայաստանի վրա։ Նրանք, ովքեր երազում են Ռուսաստանի պարտությունը, ավտոմատ ձևով երազում են նաև Հայաստանի ու Արցախի ոչնչացման մասին։ Ու կապ չունի՝ գիտակցո՞ւմ են նրանք այս ամենը, թե՞ ոչ։

Մեզ ձեռնտու է, որ ուկրաինական ճգնաժամն արագ հանգուցալուծվի ոչ ՌԴ պարտությամբ։ Մնացածը՝ դատարկ կամ դավաճանական խոսակցություններ են։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 413 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am