Իսպանիան ընդդեմ Թուրքիայի. դատարանը ազատ արձակեց Դողան Ախանլըին
Իսպանիայի դատարանը օգոստոսի 20-ին որոշեց ազատ արձակել նախօրեին ձերբակալված ծագումով թուրք գրող Դողան Ախանլիին, պայմանով որ նա չհեռանա Մադրիդից: Իսկ նրան արտահանձնելու պահանջով Թուրքիայի իշխանություններիը պետք է պաշտոնապես հայց ներկայացնեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նրա փաստաբան Իլյաս Ույարը:Թուրքիայի կողմից հետախուզվող Ակհանլըն ձերբակալվել էր Գրանադայում, սակայն Բեռլինի միջամտությունից հետո իրավիճակը փոխվել է, գրում է թուրքական demokrathaber.org կայքը: Ույարի խոսքով՝ Ախանլըի ձերբակալությունը «Թուրքիայի կառավարության կողմից Եվրոպայում բնակվող քննադատների դեմ սկսված որսի մի մաս է կազմում»: Այնուամենայնիվ, Ակհանլըն առայժմ Մադրիդը լքելու և Գերմանիա վերադառնալու իրավունք չի ունենա:
