Էրդողանը փորձում է՞ շանտաժի ենթարկել

Երեկ թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարեց, որ Արևմուտքի սադրանքների և Անկարային զինված հակամարտությունների մեջ ներքաշելու փորձերի պատճառով Թուրքիան կարող է հինգ-վեց ամսից դուրս գալ ՆԱՏՕ-ից: Ըստ Սանջակի, վերջին հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության առնվազն 80%-ը վստահ է, որ «ԱՄՆ-ն ամենաթշնամական և կործանարար քաղաքականությունը վարող երկիրն է» հանրապետության նկատմամբ։ «Վերջին շրջանում թուրք ժողովուրդը սկսել է կարեկցել Ռուսաստանին և նախագահ Վլադիմիր Պուտինին», - հայտարարել է քաղաքական գործիչը: Հունվարի 19-ին այդ կուսակցությունը հայտարարեց «Եկեք լքենք ՆԱՏՕ-ն» համազգային քարոզարշավի մեկնարկի ժամանակ՝ կոչ անելով հանրապետության իշխանություններին դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից։ Այս քարոզարշավի շրջանակներում քաղաքական շարժումը նախատեսում է մի շարք քաղաքների հրապարակներում սեղաններ տեղադրել՝ համապատասխան խնդրագրեր ստորագրելու համար, ինչպես նաև ցույցեր և բողոքի ցույցեր կանցկացվեն Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի բազաների դեմ։ Կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքն ասել է, որ «ուժեղ ՆԱՏՕ-ն նշանակում է ուժեղ սպառնալիք Թուրքիայի համար»։

Առաջին հայացքից թվում է, թե իրոք Թուրքիայում սկսվել է ՆԱՏՕ-ի դեմ նոր գործընթաց հանրության պահանջով: Սակայն այս կուսակցության վարկանիշը Թուրքիայում տատանվում է 0,1-0,2 տոկոսի սահմաններում: Կարելի է ասել, որ թուրքական քաղաքական դաշտում այդպիսի կուսակցություն գոյություն չունի:

Փաստացի, այդ կուսակցությանը տիկնիկի պես խաղացնում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինիս համար դա խողովակ է ռուսների հետ ավելի սերտ երկխոսելու համար: Պետք է ասել, որ ռուսներն էլ այդ քաղաքական «կտերը ուտում են»։ Մասնավորապես, այդ կուսակցությունը սերտ կապեր է հաստատել ռուս ազգայնականների մի մասի հետ, Դուգինի գլխավորությամբ: Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Փերինչեքի, իբր դրական երաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Իսկ ինչ վերաբերվում է իրենց այս վերջին արշավին, ապա դա յուրօրինակ շանտաժի ձև է Էրդողանի ձեռքին, որը վերջինս փորձում է օգտագործել Արևմուտքի դեմ:

Ինչպես հայտնի է, օրերս բրիտանական The Economist ամսագիրը հանդես էր եկել մի հոդվածով, որտեղ այն միտքն էր հայտնել, եթե Թուրքիայում գալիք ընտրությունները արդար անցնեն, ապա Էրդողանը կպարտվի և կզրկվի իշխանությունից: Բայց, կանխատեսում է պարբերականը, Էրդողանը կարող է և կեղծել ընտրությունները, հաստատելով երկրում էլ ավելի ավտորիտար համակարգ: Էրդողանի վարչակազմը լուրջ է ընդունել բրիտանական պարբերականի այս հոդվածը, որպես, այսպես կոչած «կոլեկտիվ Արևմուտքի» դիրքորոշում գալիք ընտրությունների հանդեպ: Էրդողանի թիմը համոզված է, որ Արևմուտքը պատրաստվում է Թուրքիայում, ընտրություններից հետո, գունավոր հեղափոխության փորձ իրականացնել, էրդողանին իշխանությունից հեռացնելու համար, և այդ իսկ պատճառով նախորոք է փորձում Արևմուտքին շանտաժի ենթարկել, թե հակառակ դեպքում Էրդողանը կարող է դիմել կտրուկ քայլերի Արևմուտքի դեմ, օգտագործելով նաև ՆԱՏՕ-ից դուրս գալու գաղափարը: Էրդողանը ինքն անձամբ հանդես չի գալիս այդ գաղափարով, նրա տեղը դա ներկայացնում է նրա գրպանային «կուսակցությունը», միաժամանակ մեսիջ ուղարկելով Վաշինգտոնին, եթե իր դեմ Արևմուտքը գործի, ապա նա կարող է նույնիսկ դաշինք կնքել Պուտինի հետ:

Իսկ որպեսզի Էրդողանի սպառնալիքները լուրջ ընկալվեն Արևմուտքի կողմից, ՆԱՏՕ-ից դուրս գալու գաղափարը, զգուշորեն սկսեց աջակցել նաև Էրդողանի կոալիցիոն գործընկեր ազգայնականների ղեկավար Դևլեթ Բահչելին: Նրա կուսակցությունն արդեն լուրջ գործոն է երկրի քաղաքական դաշտում, և ընտրություններում հավաքում է ընտրողների ձայների մոտ10 տոկոսը:

Ազգայնական շարժում կուսակցության ղեկավարը ասել է, որ Անկարան պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը:

«Եթե կան նրանք, ովքեր ցանկանում են քննարկել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, խնդրեմ, մենք այս աշխարհ չենք եկել ՆԱՏՕ-ի հետ, և փառք Աստծո, մենք չենք մեռնի առանց ՆԱՏՕ-ի»,- եզրափակել է իր միտքը նա:

Այսպիսով Էրդողանը գալիք ընտրություններին, պատրաստվում է հանուն իր հաղթանակի, օգտագործել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն ու գաղափարները, այդ թվում նաև ՆԱՏՕ-ում մնալ-չմնալու հարցը: Իսկ դա նշանակում է, որ մի քանի ամիս անց Թուրքիայում, իրոք որ կարող են արմատական փոփոխություններ կատարվել, եթե, իհարկե, Արևմուտքը որոշի կոշտ ձևով հեռացնել Էրդողանին իշխանությունից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am