Լույսերը անջատել եք, որ էս երեխեքն էլ կոտորվե՞ն․ պոստ ենք պահում

Երեկ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի է ունեցել բողոքի ակցիա, քաղաքացիները փակել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, որից հետո հսկայական խցանում էր առաջացել։ Բանն այն է, որ տևական ժամանակ է ՊՆ նախկին մասնաշենքում, որը գտնվում է Պռոշյան համայնքում, բնակություն են հաստատել Արցախի մեր հայրենակիցները, ովքեր պատերազմի արդյունքում զրկվել են իրենց տներից։

Կառավարության որոշմամբ այդ մասնաշենքը տրվել էր ՊԵԿ-ին։ Քիչ առաջ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած մարդիկ կրկին բողոքի ակցիա են նախաձեռնել։ Նրանք պնդում են, որ ՊՆ նախկին շենքում ոչ միայն Արցախից տեղահանվածներ են բնակվում, այլ նաև քաղաքացիներ ՀՀ տարբեր մարզերից՝ Շիրակի մարզից, Արագածոտնի մարզից և այլն։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ընտանիքներից յուրաքանչյուրը անապահով է, դրա համար են գնացել այդ քայլին։ Նրանք պնդում են, որ լույսը անջատել են ու այս պահին մոտավորապես 150 ընտանիք մնացել է առանց լույսի։ Նրանք պնդում են, որ եթե հոսանքը վերականգնեն, իրենցից յուրաքանչյուրը պատրաստ է վճարել օգտագործած հոսանքի համար։

«Մենք պոստ ենք պահում։ Հիմա ես իմ 3 երեխեքին ու՞մ թողեմ, որ գնամ պոստ պահեմ, որ թուրքն էլ չգա մտնի։ Թուրքը էդքան արդեն առաջ է եկել, հիմա գնանք պահենք, որ դրանից առաջ չգա։ Նորից եմ ասում՝ ու՞մ թողեմ ես իմ երեխեքին, ես մի շաբաթ հետո նորից բարձրանալու եմ պոստեր։ Այո, կամավորներ ենք։ Խի եք անջատել լույսըերը։ Անջատել եք, որ էս երեխեքն էլ կոտորվեն, հա՞։  Հլը դուք մի հատ ստեղ նայեք։ Լրիվ կաթնակեր, մանկահասակ երեխեք են։ Հետո էլ էդ երեխեքը պիտի հելնեն ու դիրք պահեն, հայրենիք պաշտպանեք, էս ի՞նչ եք անում։ Ու՞մ թողել, ՊԵԿ-ին պիտի թողնեմ երեխեքի՞ս»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am