Ինչու է ստում Գուրգեն Արսենյանը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանում հակառուսական հիստերիա է բարձրացվել։ Դա արվում է շատ տեսանելի նպատակով․ Նիկոլն իր հանձնումների մեղավոր է ուզում նշանակել ՌԴ–ին։

Նիկոլի նախաձեռնությամբ մեր երկրում զուգահեռաբար պրոթուրքական հիստերիա է բարձրացվել։ Նիկոլականների մեջ կան այնպիսինները, որոնք Նիկոլից ավելի Նիկոլն են խաղում։ Օրինակ՝ Գուրգեն Արսենյանը։

Սույն օլիգարխ–պատգամավորը հակառուսական, պրոադրբեջանական ու պրոթուրքական այնպիսի մտքեր է հայտնում, որ դարձել է մեր երկրի թշնամիների մամուլի սիրելին։

Արսենյանը գտնում է, որ ղարաբաղցիները պետք է ապրեն Ադրբեջանում, ռուսները պետք է հեռանան Հայաստանից ու Արցախից, Թուրքիայի հետ էլ պետք է անսահմանորեն մերձենալ։

«Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք, մենք անկախ պատմության մեջ նման փաստ չունենք։ Եթե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չլինի, Հայաստանը որևէ վտանգ չներկայացնող երկիր է լինելու, այդ թվում նաեւ Թուրքիայի համար, և մենք վերածվելու ենք կողքի հարևանի, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում, ինչպես հիմա վտանգ չենք ներկայացնում Վրաստանի և Իրանի համար։ Մեր հասարակությունը քաղաքականապես կհասունանա և կհասկանա, որ ինքը պետք է տարածաշրջանային նույն ալգորիթմների մեջ լինի, որ ոչ մեկի պետք է չսպառնա, ոչ մեկը մեզ պետք է չսպառնա եւ պետք է լինի համագործակցություն»,– հայտարարել է Արսենյանը։

Արսենյանը նիկոլական գծի մեջ է՝ կրկնում է նրա հակառուսական ու պրոթուրքական թեզերը։ Արսենյանը պարզապես ստում է։ Թուրքիան հետանկախական Հայաստանի դեմ առնվազն մի քանի թշնամական ակտ է իրականացրել ու սպառնացել մեզ։

Դրվագ 1–ին

Թուրքիան Ղարաբաղյան 1–ին պատերազմի ժամանակ զորքերը բերել էր մարտական թիվ մեկ վիճակի ու կանգնել ՀՀ սահմանին։ Միայն ռուսական գործոնի շնորհիվ թուրքական զորքը չմտավ Հայաստան։ ԱՊՀ միասնական զորքերի ղեկավար, մարշալ Շապոշնիկովը հատուկ ժամանեց Երևան ու հայտարարեց, որ եթե Թուրքիան զորքերը շարժի Հայաստանի ուղղությամբ, ապա գործ կունենա Ռուսաստանի հետ։ Թուրքիան հետ քաշվեց։

Դրվագ 2–րդ

Քարվաճառի ազատագրման ռազմագործողությունից հետո Թորքիան փակեց Հայաստանի հետ սահմանը, և մինչև օրս փակ է պահում այն։ Սա ևս թշնամական ակտ է ու սպառնալիքի ձև։

Դրվագ 3–րդ

Թուրքիան ակտիվ մասնակցել է 44–օրյա պատերազմում՝ ընդդեմ Հայաստանի։ Մասնակցել է իր զինատեսակներով, զինվորականներով, ահաբեկիչ վարձկաններ ներմուծելով։

Այս ամենը չի կարող չիմանալ Գուրգեն Արսենյանը։ Նա գիտի, բայց ստում է՝ ձեռքի հետ տարածելով այն միտքը, որ եթե Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին, ռուսական զորքերը հանենք Արցախից ու Հայաստանից, ապա ամեն ինչ լավ կլինի, Թուրքիան ու Ադրբեջանը մեզ թարս աչքով չեն նայի։

Գուրգեն Արսենյանը ստում է երկու պատճառով՝ 1․ նա միշտ աչքի է ընկել քիրվայական մտածողությամբ․ ինքը կարծում է, որ կարելի է Ղարաբաղը հանձնել, թուրք–ադրբեջանական զույգի հետ առևտուր անել ու անձնական հարստություն կուտակել, թքած թե ինչ գնով դա կլինի, դրա համար էլ ստում է թուրքական վտանգի պահով, որ իր ուզածն անցկացնի, 2. ինքը թուրքերին գովալով ու ռուսների դեմ խոսելով փորձում է քծնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր դիրքերն ամրապնդի, համ էլ՝ տղայի դեմ քրեական գործը կարողանա ջրել։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 742 անգամ
Լրահոս
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am