Մանրամասներ երեկ Լոռու մարզում դաժան ու ողբերգական ավտովթարից

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ պարզել են երեկ՝ օգոստոսի 19-ին, Լոռու մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչ, 35-ամյա Էդգար Վարդումյանը, իսկ Volkswagen Golf-ը վարել է Հագվի գյուղի բնակիչ, 30-ամյա Մհեր Վարոսյանը: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչներ, 58-ամյա Գագիկ Վարդումյանը, և 9-ամյա Սիրանուշ Վարդումյանը տեղում մահացել են: Opel-ի վարորդ Է. Վարդումյանը, նրա ուղևորներ, Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչներ, 30-ամյա Հերմինե Գասպարյանը, 3-ամյա Էրիկ Վարդումյանը մարմնական վնասվածքներով , որոնց մի մասը ծայրահեղ ծանր վիճակում՝ տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, իսկ 54-ամյա Սիրանուշ Սիրադեղյանը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Volkswagen-ի վարորդ Մ. Վարոսյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Մարիամ Սանյանը և 3-ամյա Արարատ Վարոսյանը նույնպես տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Վարդումյանը աշխատում է Ոստիկանության Լոռու մարզային վարչության ուղեկցող դասակի 3-րդ ջոկում: Մահացած Ս. Վարդումյանը սովորում էր Վանաձորի թիվ 28 դպրոցի 3-րդ դասարանում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, գոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել էին Opel մակնիշի 35 GZ 597 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 CR 138 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Ստեփանավանի բժշկական կենտրոն, իսկ 6 հոգի՝ Ալավերդու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը և նույն գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վահան Էվինյանը։ Տեղում էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի թիվ 040 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Թումանյանի ոստիկանապետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am