Թուրքիան ադրբեջանցի ահաբեկիչներ է արտաքսում. Բաքու-Անկարա պառակտո՞ւմ

Նախօրեին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում խիստ ուշագրավ հոդված է հրապարակվել, որը ուշագրավ տեղեկությունների և վերլուծությունների առիթ կարող է հանդիսանալ, եթե չասենք` սկանդալային... Պարզվում է, որ մի քանի ամիս առաջ Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետության» ադրբեջանցի զինյալներ: Սիրիայի հետ սահմանին՝ Իմանլի բնակավայրի մոտ ժանդարմերիան ձերբակալել է 5 մահապարտ ահաբեկիչների, որոնցից 3-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Թուրքերին ապշեցրել է այն, որ ձերբակալվածներից 2-ը կին են՝ 37-ամյա Գուլնար Շիրմամեդովան և 42-ամյա Նազենին Զեյնալովան, ըստ «aravot.am»-ի` գրել է «Նեզավիսիմայա գազետան»: Հետաքրքրական է մեկ այլ հանգամանք: Ադրբեջանը՝ որպես «Իսլամական պետության» համար կադրերի աղբյուր ավելի վաղ հիշատակվել էր դեռ Անվտանգության և տեղեկատվության եվրոպական կենտրոնի (DESI) գլխավոր քարտուղար, Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների միջազգային հանձնաժողովի (IHRC) հանձնակատար Հայսամ Աբու Սայիդի կողմից: Աբու Սայիդն ընդգծել էր, որ ԻՊ-ի կողմից կռվող ադրբեջանցի զինյալները սպառնալիք են ներկայացնում, մասնավորապես, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Բելգիայի համար: Ջիհադիստների տեղափոխումը Սիրիայից Եվրոպա Սիրիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից իրականցվում է Թուրքիայով: Սահմանի վրա առաջացած «գրպանների» և տեղաբնակներին կաշառելու միջոցով զինյալները հայտնվում են մասնավորապես Ստամբուլում: Ստամբուլի հարուստ վայրերում նրանք մի լավ հանգստանում են, իսկ հետո Թուրքիայում ընդհատակ են անցնում կամ իրենց պարագլուխների հրահանգով տեղափոխվում այլ երկրներ: IHRC-ի զեկույցում հիշատակված Բելգիան, ըստ արևմտյան փորձագետների, ահաբեկիչների կանգառն է և գործողությունների կենտրոնը ամբողջ Եվրոպայում: Վերվիեյում՝ Լիեժից ոչ հեռու, գտնվում է հակառուսական տրամադրություններ ունեցող վայնախների կողմից հիմնված «Կովկասյան մշակութային-հետազոտական կենտրոնը»: Բրյուսելում է գտնվում «Ալ-Սալիհուն» իսլամական մշակութային կենտրոնը, որը նույնպես հիմնել են վայնախները: Եվ ահա, ադրբեջանցի ահաբեկիչները հեշտությամբ հարմարվում են բելգիացի վայնախների մոտ՝ հաշվի առնելով ռուսերենի իմացությունը և «պատմական խորհրդանիշների» ընդհանրությունը: Վայնախ սալաֆիների կողմից երկրպագվող Շամիլ Բասաևը հերոս է նաև Ադրբեջանի ջիհադիստների համար: Ուշագրավ է հոդվածում հետևյալ եզրակացությունը. Թուրքիան տարվա երկրորդ կեսից սառեցնում է երբեմնի ջերմ զգացմունքները ադրբեջանցիների նկատմամբ: Ամռանը Թուրքիայի ՆԳՆ-ն հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի, ահաբեկչությանը հարելու կասկածանքով երկրից արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի, ևս 1677-ի մուտքը Թուրքիա արգելվել է: ԻՊ-ի էքսպանսիան անհանգստության տեղիք է տալիս նաև Ադրբեջանում: Հուլիսի կեսերից Բաքվում ընթանում է Այդին Գյուլմամեդովի և Ամրան Իմանովի դատավարությունը, որոնք, ըստ քննության, անցյալ տարվա հոկտեմբերին Սումգայիթում հավատարմության երդում են տվել ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիին: Սումգայիթը, որը հայտնի է 1988թ. հայկական ջարդերով, Ադրբեջանում հայտնի է որպես ջիհադիստների մայրաքաղաք և երկրում ԻՊ-ի հիմնական հենակետ, գրում է թերթը: «Քաղաքը կառուցել են բանտարկյալները, խորհրդային տարիներին այնտեղ էին ուղարկում «քիմիայի», ինչը ազդել է Սումգայիթի սոցիալ-մշակութային կլիմայի վրա,- թերթի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ֆահրեդդին Աբասզոդան:- ԽՍՀՄ փլուզումից հետո Սումգայիթում հոգևոր իշխանությունն անցավ սալաֆիների ձեռքը: Սումգայիթից Բաքու 30 կմ է, հետևաբար սալաֆիներն առանց դժվարության իրենց ձեռքն են վերցրել մայրաքաղաքի շրջակայքը և Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջանները: 8 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանում կա 1 մլն սալաֆի՝ մի ամբողջ բանակ: Այդ բանակի մեջ են մտնում տեղի լեզգիներ, ավարներ, ցախուրներ: Լինելով սուննիներ՝ նրանք անցնում են սալաֆիզմի: Բաքվում կան նախկին սուննիների ամբողջ թաղամասեր, որոնք դարձել են կամ վահաբիներ, կամ «Նուրջուլարի» հետևորդներ: Սումգայիթի բնակչության կեսը կազմող սալաֆիները ռիսկային խումբ են սալաֆիզմի և ԻՊ գաղափարների տեսանկյունից: Թերթը հիշեցնում է, որ Ադրբեջանի միջազգային բանկն այդ երկրի վարկային համակարգի սիրտն է, որի միջոցով, մասնավորապես, իրականացվում է SOCAR պետական նավթային ընկերության և Հեյդար Ալիևի հիմնադրամի վարկավորումը: Թերթի հետ զրույցում ադրբեջանցի լրագրողներն ու փորձագետները պատմել են, որ բանկիր Հաջիևը և նախարար Մահմուդովն իրենց պաշտոնով պարտական էին Փաշաևներին, որը երկրի առաջին տիկնոջ հոր կլանն է և իր նշանակությամբ՝ երկրորդը: «Փաշաևները, ի տարբերություն քուրդ Ալիևների, իրանական թյուրքեր են,- ասել է քաղաքագետ Ֆիքրեթ Շաբանովը: Իսկ Իլհամ Ալիևի և նրա կնոջ կլանների միջև վաղեմի պայքար է ընթանում երկրում իշխանության համար: Ալիևը վերացնելով Մահմուդովին և լուծարելով Ազգային անվտանգության նախարարությունը, որը Մահմուդովը ղեկավարում էր 2004թ-ից, հաշվեց, որ դրանով վերացրել է իրեն հակադրվող կլանի գործիքները, և քայլ է կատարում երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ: Արդյունքում Ալիևն իր իսկ ձեռքերով թուլացրեց երկրի պետական անվտանգության համակարգը, ինչից օգտվում են վահաբիները: Նրանք նախկինում էլ ուժայինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքների պատճառով միանգամայն հանգիստ էին իրենց զգում երկրում: Այժմ, սակայն, Ալիևը սալաֆիների ժամանակը չունի: Երկրում մոլեգնում է ճգնաժամ, աճում է սոցիալական դժգոհությունը, իսկ Փաշաևների կլանին ակնհայտորեն քիչ է այն, որ Իլհամ Ալիևը հանուն իրենց փոխեց սահմանադրությունը և իր կնոջը դարձրեց երկրի փոխնախագահ», գրում է ռուսաստանյան պարբերականը: Պարզվում է, Ադրբեջանի միջազգային բանկը՝ Ադրբեջանի տնտեսական սիրտը, սնանկության եզրին է: Մայիսի վերջին մի շարք վարկանիշային գործակալություններ անվստահություն հայտնեցին Ադրբեջանի միջազգային բանկին, իսկ ավելի ուշ Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների միջազգայի հանձնաժողովը հայտարարեց, որ մի շարք երկրների հատուկ ծառայություններ, որոնց մեջ է մտնում Ադրբեջանը, կորցրել են իրենց արևմտյան գործընկերների վստահությունը ԻՊ-ի դեմ պայքարելու հարցում: Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում էր, որ «սնանկ պարտապանները» տնտեսապես սերտ կապված են արաբական երկրների հետ, ինչի պատճառով տեղի է ունենում կարևոր տեղեկությունների գաղտնազերծում, որի պատճառով էլ Ադրբեջանում հակաահաբեկչական գործողությունը դառնում է «ակնհայտորեն անարդյունավետ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am