Ո՞վ է Ալիևի ձեռքից բռնողը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրին: Մոսկվան հերթական անգամ շեշտել է, որ Ռուսաստանում ղարաբաղյան թեմային ցուցաբերվում է հատուկ ուշադրություն, այն ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: «Ռուսաստանը մշտապես աջակցել է այն քայլերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը բազմիցս հայտարարել են համանախագահները, այդ մասին խոսվել է 2016թ. Վիեննայում կայացած գագաթնաժողովում, Սանկտ Պետերբուրգում՝ 2016-ի հուլիսին, միաժամանակ, համանախագահների կողմից առաջարկված քայլերի իրականացումը կախված է հակամարտության կողմերի բարի կամքից: Մեր կողմից անում ենք հնարավորը, որպեսզի կայունացնենք իրավիճակը, ստեղծենք պայմաններ բանակցային գործընթացի շարունակության համար՝ ուղղված հակամարտության կարգավորմանը», ասել է նա: Զախարովան հավելել է, որ հենց նման մոտեցումը Մոսկվայում կարևորել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս տարվա ապրիլին, և որ այժմ համանախագահներն աշխատում են հերթական գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ, այդ նպատակով նրանք այս տարվա հուլիսին Բրյուսելում բանակցություններ են վարել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Արդյունքում, սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում այդ թեմայով կարվի համապատասխան հայտարարություն: Այն, որ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացման ուղղությամբ Մոսկվան շեշտում է 2016թ. Վիեննայում կայացած գագաթնաժողովում, Սանկտ Պետերբուրգում՝ 2016-ի հուլիսին կայացած պայմանավորվածությունները` դա անշուշտ դրական է: Սակայն հատկանշական է, որ Մոսկվան երբեք չի մատնանշում այդ պայմանավորվածությունները խախտող Ալիևին: Ավելին` Մոսկվան համառորեն շարունակեց զինել Բաքվին, ապա խոսում է խաղաղ կարգավորման հեռանկարներից: Մեկընդմիշտ պետք է հստակ լինի հարցը` խաղաղասիրական առաքելություն իրականացնող միջնորդ ինչու՞ է զինում պատերազմի քարոզչություն իրականացնող, խաղաղ բանակցությունները տապալող կողմին: Ո՞րն է դրա նպատակը... Իսկ գուցե պատասխանը շատ պարզ է. ապրիլյան պատերազմների նման գործողություններով հայկական կողմից զիջումներ կորզե՞լը... Մեկ փորձը բավարար չէ՞ր հասկանալու, որ Բաքուն ում «դաբրո» էլ նախաձեռնի ռազմական գործողություններ` պատժվելու է ու զինադադար է խնդրելու: Ի դեպ, օրերս հայկական մամուլում ուշագրավ հոդված և փաստաթուղթ է հրապարակվել, որը փաստում է, թե ինչ վիճակում է հայտնվել ադրբեջանական բանակը` ապրիլյան պատերազմից հետո, երբ Մոսկվայից ստիպված է եղել զինադադար խնդրել: voskanapat.info-ում Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Իսա Սադիգովին։ Նա վիդեոբլոգ է վարում, որը շատ պոպուլյար է ադրբեջանցիների շրջանում։ Օրերս այդ բլոգի շրջանակներում Սադիգովը նորից է անդրադարձել Ապրիլյան պատերազմի հետևանքներին և այն ստերին, որոնք տարածվում են Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի շուրթերից։ Հեղինակը հետաքրքիր վերլուծությունից մի հատված է ներկայացնում. «Բազմաթիվ անգամ Թուրան TV-ում մենք քննարկել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները։ Պաշտպանության նախարարը վերջերս հարցազրույց տալով հայտարարել է, որ Ռուսաստանի խնդրանքով ենք մենք դադարեցրել ռազմական գործողությունները (ի նկատի ունի Ապրիլյան պատերազմը - խմբ.)։ Իլհամ Ալիևը նույնպես այս բառերն է օգտագործում, որ Ռուսաստանի խնդրանքով ենք կանգնեցրել մարտական գործողությունները։ Ես բազմաթիվ անգամ իմ ելույթներում կարծիքս եմ արտահայտել դրանց վերաբերյալ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ և՛ Ալիևը, և՛ պաշտպանության նախարարը սուտ են խոսում։ Ի սկզբանե այդ գործողությունները համաձայնեցված են եղել Ռուսաստանի հետ։ Ռուսներն ասել են հարձակվեք, հայերին էլ ասել են՝ պատրաստ եղեք։ Երևում է՝ Ռուսաստանը ցանկացել է պատժել և՛ Հայաստանին, և Ադրբեջանին։ Մեկին ասել է հարձակվեք, մյուսին՝ զգուշացրել։ Ռուսաստանի հետ դա համաձայնեցված էր, քանի որ Ղարաբաղի դեմ Ադրբեջանը առանց դրա չէր կարող ծանր տեխնիկա օգտագործել։ Այս ռեժիմը, Ալիևի ղեկավարությամբ, նման պատասխանատվություն չէր կարող իր վրա վերցնել»։ Վերլուծությունը ամփոփվում է եզրակացությամբ, որ ապրիլյան ձախողված պատերազմից հետո Ալիևին և իր վարչակազմին չհավատացող մարդկանց թիվը սնկի պես է սկսել աճել։ Այնուհետև ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում մի փաստաթուղթ, որը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել էր իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին, որում զեկուցում եմ, որ 2016թ.-ի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող: Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Զոհված 558 զինծառայողներից 52-ի անձը հնարավոր չէ նույնականացնել: Ապա` Ադրբեջանի բնակչության շրջանում Զինված Ուժերի հանդեպ բացասական քննադատությունները, Բանակի անձնակազմի բարոյահոգեբանական ոգու հետագա անկումը և անձնակազմի խուճապային տրամադրությունները վերացնելու նպատակով առաջարկում են զոհված զինծառայողների դիերի փոխանցումը չիրականացնել միաժամանակ (շաբաթական մոտ 60), զոհված զինծառայողների մի մասի հուղարկավորության արարողությունները ծնողների հետ համաձայնեցնելով իրականացնել գիշերային ժամերին` վերահսկողության ներքո: Ապրիլյան պատերազմից մեկ տարի և մի քանի ամիս անց էլ դեռ թվում է, որ նույն սցենարը կարող է կրկնվել ամեն օր: Կրկին «դաբրոյով», ադրբեջանցի զինվորներին «մսաղացի» հանձնելու գնով Ալիևը կարող է նույն ձեռագրով իր «հաշիվները» մաքրել` ի շահ իր իշխանության պահպանման: Ո՞վ է նրա ձեռքից բռնելու, նրան մինչև ատամները զինող Մոսկվա՞ն... Թամար Բագրատունի

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք… Ու այս տեսարանը կնոջ տղա երեխայի ներկայությամբ․ փաստաբան Այն ինչ այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր․ ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ․ Մարիաննա Ղահրամանյան Մոնթե Մելքոնյան փողոցում 18-ամյա վարորդը «LiXiang»-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ․ Կարապետյան Վեհափառի` Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում․ փաստաբան Նորամարգում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում, կնշանակի ստել․ Կրպեյան Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում․ Սուրենյանց Երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին. Գեղամ Ստեփանյան Ուժեղ Հայաստանի ուժեղ Աբովյանը․ Նարեկ Կարապետյան The Washington Post: Ещё пара недель войны с Ираном обойдётся США дороже, чем год вторжения в Ирак Война на Ближнем Востоке принесёт России до 250 млрд долларов, если затянется до сентября — Spiegel Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am