Սաուդյան Արաբիան պահանջել է, անվտանգության նկատառումներից ելնելով, Լիբանան չայցելել:
Իսկ արդեն Լիբանանում գտնվողները պետք է հեռանան: Այս մասին SPA գործակալությանը հայտարարել է երկրի ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը:
«Նախարարությունը բոլոր քաղաքացիներից պահանջում է չայցելել Լիբանան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ Լիբանանում ապրողները կամ ժամանակավորապես այցելողները պետք է հեռանան այնտեղից, եթե այդ երկրում գտնվելը ծայրահեղ անհրաժեշտություն չէ»,- պաշտոնյայի հայտարարությունն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Անցյալ շաբաթ SPA-ն հաղորդել էր, որ թագավորությունը դադարեցնում է 4 մլրդ դոլարի չափով ֆինանսավորումը Լիբանանի բանակին եւ անվտանգության ուժերին՝ կապված Բեյրութի քաղաքական դիրքորոշման հետ, որը «չի համապատասխանում երկու երկրների եղբայրական հարաբերություններին»:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը