Քառօրյա պատերազմում իր զինակից ընկերների հետ սահմանն անառիկ պահող զինվորը գրում է...

2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ առաջնագծում իր զինակից ընկերների հետ հերոսաբար թշնամուն արժանի հակահարված տված զինծառայող, արդեն զորացրված Արեգ Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էսօր ընկերոջս ու մեր հերոսի՝ Ադամ Սահակյանի ծննդյան օրն ա: Ադամի մասին շատ խոսել, կարծում եմ, չարժի, իմաստ չունի, որովհետև բոլորս գիտենք թե՛ իրեն, թե՛ իր հերոսության մասին: Ադամն էն տղերքից ա, որ սիմվոլ դարձավ շատերի համար՝ քաջության, համառության, հերոսության, մաքրության...բայց չմոռանանք, որ էսօր նաև մի ուրիշ հերոսի՝ Գևորգ Գագիկի Վարդանյանի ծննդյան օրն ա: Իր մասին երևի պետք ա մի փոքր խոսել, որովհետև էդ տղային, վստահ եմ, շատերը չգիտեն: Գևորգը գյումրեցի ա, բայց հանգամանքների բերումով 6 տարեկանից ընտանիքի հետ տեղափոխվել ա Ռուսաստանի Դաշնություն, կրթություն ա ստացել էնտեղ: 18 տարին չբոլորած՝ Գևորգը վերադարձել ա հայրենիք՝ հայոց բանակում ծառայելու համար: Գալիս ա վեց ամիս շուտ, որ հասցնի լեզուն լրիվ յուրացնել: Ծառայության անցնում ա Թալիշում. ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դասակի գնդացրորդն էր: Ծառայության ընթացքում մի քանի անգամ խրախուսվել ա, որոնցից մեկը՝ վիրավոր ընկերոջը դիտարկվող տարածքից գրկած դուրս բերելու համար (էդ ժամանակ եղել ա 5-6 ամսվա ծառայող: Մի քանի անգամ էլ ծառայակիցների հետ ա մղել հակառակորդի ԴՀԽ-եր): Ապրիլյան գործողությունների ժամանակ կռվել ա ամենաթեժ կետերից մեկում: Հրաչ Գալստյանի գլխավորությամբ՝ մասնակցել ա Թալիշի գրավված դիրքերը վերադարձնելու համար մղված մարտերին: Ամենավտանգավոր կետերում Գալստյանն ու Գևորգն են առաջինն առաջ գնացողներն եղել: Արդյունքում՝ նույնիսկ ոչնչացրել են 1 տանկ, բայց երկրորդը չեն հասցրել ու զոհվել են դրա արձակած արկի պայթյունի հետևանքով: Գևորգի ընտանիքը մնաց ապրելու Հայաստանում: Հ.Գ. Չմոռանանք տղերքին ու իրանց արածը: Ընդունեք ասածս՝ որպես խնդրանք, հորդոր, մի՛ մոռացեք ոչ մեկին, որովհետև էս տղերքը դրան արժանի չեն: Շնորհավոր տղերքի ծնունդը: Շնորհավորում եմ նաև բոլորիս, որովհետև էս տղերքի ծնունդը, փաստորեն, հայրենիքի անվտանգության մեխանիզմը ևս մեկ կարևորագույն մասնիկով համալրեց»։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am