ՀՀ Արդարադատության նախկին նախարարը զգուշացնում է` վաղը ուշ կլինի

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կոստա Ռիկան արգելել է որսը 2012 թվականին, Բոտսվանան՝ 2014 թվականին ․․․ Քենիան համապարփակ արգելք է սահմանել որսի և ցանկացած որսավարի առուվաճառքի նկատմամբ 1977 թվականից։ Քենիայի օրինակը աֆրիկյան մայրցամաքի առաջին և յուրահատուկ փորձն էր, երբ երկիրը առաջին անգամ կոմերցիոն օգուտ սկսեց ստանալ ոչ թե կենդանական աշխարհի ոչնչացումից, այլ դրա պահպանությունից։ Այս երկրի ֆաունայի փրկությունն իրականացավ տուրիզմի օգնությամբ։ Ստեղծվեցին և ամրապնդվեցին ազգային պարկերը, լիակատար վերացվեց որսագողությունը։ Վերադառնանք եվրասիական տարածաշրջան և մշակութաբանորեն մեզ առավել մոտ իրականություն։ Ղազախստանը 2016 թվականի նոյեմբերից լիակատար արգելեց գարնանային որսը (փետրվարի 16-ից հունիսի 14-ը ժամանակահատվածում)։ Բնական, տեխնածին և այլ աղետները հաճախ խթանիչ են դառնում հասարակությունում վաղուց հասունացած խնդիրների լուծումներն արագացնելու համար։ Կարծում եմ վերջին աղետը հենց այս օրինակներից է։ Հայաստանում անհրաժեշտ է արգելել որսը (առնվազն գարնանային որսը միարժեք և անհապաղ պիտի արգելվի)։ Մեր երկրում որսը չունի արդյունաբերական նշանակություն։ Սիրողական և սպորտային որսը մարդկանց փոքր խմբի համար ժամանցային և վայելքի նշանակություն ունի և հանրային որևէ պահանջ չի բավարարում։ Պետությունը պարտավոր չէ փոքրաթիվ անհատների ժամանցի համար տրամադրել հանրային սեփականությունը, առավել ևս վտանգի տակ դնել երկրի բնաշխարհի էկոհամակարգը։ Հայաստանում պետք է իրականացվի բացառապես սանիտարականը որս, կառավարության կանոնակարգած արտոնագրման ընթացակարգով և խիստ հանրային վերահսկողության ներքո։ Որոշակի առանձնահատկություն կարող է սահմանվել ստորջրյա որսի համար, բայց դա բացառությունների շարքից է։ Հայ քաղաքական ներկապնակում կանաչների կամ էկոլոգիական գաղափարախոսությունը պոպուլյար չէ, չկա այս ծրագրային պլատֆորմով քաղաքական պայքար մտած ուժ, իսկ հիմնական քաղաքական խաղացողների օրակարգում այս թեմատիկան կամ բացակայում է կամ դեկլարատիվ բնույթ է կրում։ Այս դաշտում բավականին ազդեցիկ և ակտիվ է հանրային էլեմենտը և դա թերևս ներգործության միակ ռեսուրսն է այս կարևոր ուղղությամբ։ Ժամանակն է խթանել հանրային քննարկումները այս ոլորտում և ակտիվացնել բոլոր սուբյեկտների (պետություն, քաղաքական ուժեր, հասարակական միավորումներ և այլն) ջանքերը խնդրի արագ և արդյունավետ լուծման համար։ Վաղը ուշ կլինի ․․․»

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am