Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար. Ռոհանիի խորհրդական

Հայաստանը որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս իրանցի գործարարների համար հանդիսանում է կամուրջ Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու հարցում: Ինչպես հաղորդում է Irna գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական, առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը: «Հայաստանը պայծառ ապագայով երկիր է, և նրա տնտեսական ու առևտրային հարցերով պաշտոնական դեմքերն ունեն մինչև 2035 թվականը զարգացման հիանալի ծրագիր»,- ասել է Թորքանը՝ Հայաստանում բնակվող իրանցի գործարարների հետ հանդիպմանը: Թորքանն Իրանի կառավարական և մասնավոր հատվածներին կոչ է արել օգտվել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունից և բիզնես վարել երկրի հետ, միաժամանակ օգտագործել Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Եվրասիայի 180 միլիոնանոց և Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար, ինչպես նաև իրանական ապրանքներն ու ծառայություններն արտահանել այդ շուկաներ: Իրանական Արաս տնտեսական գոտու պատվիրակությունը նախագահ Հասան Ռոհանիի խորհրդականի գլխավորությամբ ժամանել է Հայաստան եռօրյա այցով: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, ինչպես նաև փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Սուրեն Կարայանը և Աքբար Թորքանը ստորագրել են հուշագիր, որի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն ու սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը առաջնահերթ հիմնված է Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև 2000 թվականին ստորագրված համաձայնագրի վրա: 7200 կմ երկարությամբ միջանցքը Եվրոպան կապում է Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ՝ օգտագործելով ծովային, ավտոճանապարհային և երկաթուղային տրանսպորտը:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am