ՌԴ-ն արցախյան ու ադրբեջանական կողմերի միջև հանդիպում է կազմակերպել. Մոսկվայի ուղերձները` Փաշինյանին և Արևմուտքին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում մի շարք ուշագրավ տեղեկություններ է հայտնել հայ-ադրբեջանական թեմայով, Արցախում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանում Եվրամիությունից դիտորդական առաքելություն հրավիրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման առնչությամբ:

Արցախի ներկայացուցիչները Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

 Ղարաբաղի ներկայացուցիչները օրերս Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ա․ Վոլկովի մասնակցությամբ, երեկ, ըստ «Ազատության», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հիշեցնելով, որ ինքը նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանցի գործընկերոջ հետ, Սերգեյ Լավրովը պնդել է, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։ Թե որն է նման լավատեսության պատճառը, նա չի հստակեցրել: Խոսելով շրջափակման պատճառներից էլ՝ որևէ խոսք չասաց էկոակտիվիստների վերաբերյալ։
«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել։ Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները։

Մենք շատ պարզ բան ենք առաջարկել․ խաղաղապահ առաքելությունը, որը Ռուսաստանն ուղարկել է, եռակողմ հայտարարության համաձայն՝ օժտված է շարժը վերահսկելու լիազորություններով։ Եվ այդ առաքելությունն ունի բոլոր հնարավորությունները ստուգելու՝ արդյոք տրանսպորտային միջոցներում արգելված, ոչ հումանիտար ու քաղաքացիական նշանակության իրեր կան»,- ասել է Լավրովը։

«Հայ գործընկերները սկսեցին պնդել, որ լինի կոշտ քննադատություն Ադրբեջանի հասցեին», ասում է Լավրովը

Երեկվա ասուլիսում, որի ընթացքում ՌԴ արտգործնախարարը ամփոփում էր անցած տարվա զարգացումները, Լավրովը անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններին, այդ թվում՝ Հայաստանի մասով։ Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են դաշինքի անդամ երկրները ժամանակ առ ժամանակ միմյանցից տարբերվող տեսակետներ հայտնում միջազգային զարգացումների վերաբերյալ, Լավրովն ասել է, թե ՀԱՊԿ-ում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, միանման քվեարկելու պահանջ չկա, այս համատեքստում հիշատակեց դիրքորոշումները Ադրբեջանի վերաբերյալ։

«Մեր հայ գործընկերները առաջ էին տանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունություն ապահովելու համար։ Եվ մենք երևանյան գագաթնաժողովում համաձայնեցրել էինք այդ փաստաթուղթը, առաքելության չափորոշիչները, բայց այն ընդունել չհաջողվեց, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ լինի կոշտ քննադատություն Ադրբեջանի հասցեին։ Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտման մասին է, հռետորաբանության, դիրքորոշումների արտահայտման, ապա ամեն ոք իրավասու է անել, ինչ ուզում է։ Իսկ եթե ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, դա, պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ինչ-ինչ հայտարարություններով, հատկապես՝ կոշտ», - շեշտեց ԱԳ նախարարը։

Չհստակեցնելով՝ դաշինքի անդամներից որը կամ որոնք են խուսափել կոշտ արտահայտվել Ադրբեջանի հասցեին, Լավրովը միաժամանակ պնդեց, թե «ՀԱՊԿ-ը դեռևս մնում է պատրաստակամ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման»։

Հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի

Լավրովը նաև հարկ է համարել խոսել նաև Եվրամիությունից դիտորդական առաքելություն հրավիրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման մասին։ «Չնայած, որ մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ այդ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի։ Իհարկե, դա Հայաստանի իրավունքն է, բայց պետք չէ մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և երևի թե, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ, և վստահությունը ամրապնդելու փոխարեն կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել», - զգուշացրեց Լավրովը։

Նույնը նաև Ադրբեջանի նախագահն էր հայտարարել։ Մեկ շաբաթ առաջ տված հարցազրույցում Իլհամ Ալիևը պնդել էր, թե Ադրբեջանը համաձայնել էր միայն եվրոպացիների նախորդ՝ երկամսյա դիտորդությանը, և սպառնացել, թե նրանց նոր, երկարաժամկետ առաքելությունը «տարածաշրջանի անվտանգությանը չի նպաստի»։
Հայկական կողմը, մինչդեռ, հայտարարում է, թե կարևոր է, որ դաշինքը դատապարտի ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և դրանով իսկ արձանագրի՝ որտեղ է կարմիր գիծն ու իր պատասխանատվության գոտին։

«Ի պատասխան մեր հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որն արդեն մենք միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Երևանում կայացած գագաթնաժողովում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլև գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,- օրեր առաջ ասել էր Փաշինյանը:

Նույն օրը Փաշինյանը ուղիղ պատասխան չէր տվել հարցին՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, թե ոչ։ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր պնդել է, թե չնայած տարաձայնություններին՝ դաշինքում ստանձնած պարտավորությունները կասկածի տակ դնել որևէ մեկը չի պատրաստվում։ «Մեր բոլոր դաշնակիցները հասկանում են և ընդգծում, որ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասով որևէ հակասություն չի լինելու։ Նման հավաստիացումներ են տալիս նաև մեր հայ բարեկամները։ Այստեղ, ինձ թվում է, պետք է անկեղծ ու բաց խոսակցություն լինի, և մենք այդ դեպքում կարող ենք գտնել լուծումներ», - հավելեց նա։

Լավրովը` տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին

Լավրովն այսօր խոսել է նաև տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։ Հարցին, թե միջազգային որ օրենքով է Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի վրա և սեփականը ճանաչում այդ երկրի մի շարք տարածքներ, արտգործնախարարը ՄԱԿ-ի կանոնադրությունն է հիշատակել, որտեղ ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները դրված են նույն հորիզոնականի վրա։ «Շարունակ հարց էր հնչում՝ այդ սկզբունքներից որն է առաջնային: Ստեղծվեց հատուկ ընթացակարգ, որի արդյունքում 1970-ին ի հայտ եկավ և մինչ այժմ ուժի մեջ է գլխավոր վեհաժողովի հռչակագիրը։ Այնտեղ մի ամբողջ հատված կա ինքնորոշման վերաբերյալ, և ասվում է, որ բոլորը պարտավոր են հարգել տարածքային ամբողջականությունը այն պետությունների դեպքում, որոնց կառավարությունները պահպանում են ինքնորոշման իրավունքը և ներկայացնում են այդ տարածքում ապրող բոլոր ժողովուրդների շահերը», - նշեց նա։

Լավրովը Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերել, թե «եթե որևէ մեկն իրեն ռուս է համարում, թող հեռանա Ռուսաստան», խոսել Դոնբասի ու Դոնեցկի գնդակոծություններից, թե դա ցույց է տալիս, որ Կիևը նրանց շահերը չի ներկայացնում, և այդ շրջաններում ապրողներն ինքնորոշման իրավունք ունեն։

Ասուլիսում ներկաներից որևէ մեկը, սակայն, չի հարցրել՝ արդյոք Մոսկվան պատրաստ է նույն սկզբունքն առաջ տանել նաև Ղարաբաղի դեպքում, որը պարբերաբար հայտնվում է ադրբեջանական կրակի տակ, և մեկ ամիս է՝ գտնվում է շրջափակման մեջ։

Ինչևէ, Լավրովի շուրթերով երեկ Մոսկվան հստակ ուղերձներ հղեց Երևանին ու Արևմուտքին, որ Մոսկվան կշարունակի Արցախի ու Ադրբեջանի միջև հանդիպումներ կազմակերպել, իսկ Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը Մոսկվայի շահերին դեմ է:

Մնացածն, ինչպես ասում են, Փաշինյանի որոշելիքն է...

Վաշինգտոնը վերջին շրջանում «հետընթաց» է տեսնում, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին

Իսկ ահա Վաշինգտոնը հետընթաց է տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում...

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հունվարի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղ ունեցած հեռախոսազրույցից հետո պատրաստվում է զրուցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ը նոր հանդիպում է նախապատրաստում, Փրայսն ասել է. «Մենք պատրաստվում ենք անել այն, ինչն ի վերջո առավել օգտակար է: Անցած տարեվերջին մի քանի հանդիպումներ եղան գործընկերների հետ՝ պետքարտուղարի նախագահությամբ, եռակողմ հանդիպում եղավ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ: Մենք դա արեցինք Բլեր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում:

Իհարկե, վերջին շրջանում մենք հետընթացի ենք ականատես եղել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք տեսնել, որ կառուցողական երկխոսությունը կվերադառնա հունի մեջ: Մենք պատրաստ ենք երկկողմանի համագործակցության. մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ, ԵԱՀԿ-ի հետ կամ, եթե և երբ տեղին է, եռակողմ ձևով, ինչպես դա արել ենք նախկինում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2060 անգամ
Լրահոս
«ՀՀ–ում ճնշման տակ են հայտնվում հիմնարար մարդու իրավունքները». Դանիական Եկեղեցիների Խորհուրդը դիմել է Նիկոլ Փաշինյանին Տեր Շավարշն ու Բագրատ սրբազանը շփվում են մինչև դատական նիստը (video) Ստրասբուրգում Արարատ Միրզոյանի ելույթի ժամանակ փողոցում ակցիա էր (video) Սրբազան պայքարի աջակիցները ակցիա են իրականացնում Բագրատ սրբազանի գործով նիստին (video) Ավինյանի ու Փաշինյանի «բլեֆը»՝ Կառավարության նիստին (video) Միանգամայն շփոթ է` անունով հյուսիս, ազգությամբ` հարավ․ Ազգանվան և արյան համատեղումը միայն մի տեղ է տանում` Թուրքիա... «Մնացել ես խավարամիտ, երկչոտ և երախտամոռ»․ Արեգ Սավգուլյան Դատապարտում ենք հայ ինքնությունը հանցավորության հետ կապող վտանգավոր հռետորաբանությունը. Հայ դատի հանձնախումբ Հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթն էր քաշում․ Քոչարյանը՝ Փաշինյանի թմբուկ նվագելու մասին Երևանում անձեռոցիկների արտադրամաս է այրվում Հովհաննես Խուդոյանը ապացույց կեղծելու և օգտագործելու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հանգիստ չեն թողնելու, Հայաստանը հում-հում ուտելու են․ Ռոբերտ Քոչարյանի զգուշացումը (video) Ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում՝ դատափետենք․ Փաշինյան Ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում՝ դատափետենք․ Փաշինյան Երբ այն ավարտենք, այդտեղից ամենակարճ ճամփով կհասնենք թյուրքական աշխարհ. Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին ԵՄ-ն նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Ես կասեի՝ հոգեկան հիվանդ է․ Ռոբերտ Քոչարյանի կտրուկ պատասխանը (video) Եթե մեր քաղաքական ուժը առաջին տեղը չունենա, ես որևէ հավակնություն չեմ ունենալու. Քոչարյան Մորս 88տ-ում, եթե ասեի՝ կարո՞ղ ա չես ջոկում 10 հազարը ոնց ծախսես՝ լուրջ կնեղանար. Քոչարյան (video) Ռեմբո է եղել, Գիքոր է դառել, հիմա էլ Գիքորի վիճակում «էստի համեցեք» է անում. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Իրանի նկատմամբ անվստահություն ձևավորելը շատ ծանր է նստելու մեզ վրա. Ռոբերտ Քոչարյան «Քյարամյա՛ն, որ փողերիդ համար օդը կարողացար փակել, բա ինչու՞ ողջ պատերազմի ժամանակ չփակեցիր» (video) էդ քյոռփա հալով ի՞նչ ես մտնում դրա մեջ, որ Մակրոնը համբուրի՞. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Ստում է․երբեք ուրիշ տեղից զենք առնելու խնդիր չենք ունեցել. Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Ամո՛թ ա, ինչի՞ տեղ են դրել ժողովրդին, մտածում են՝ ոչ մեկ չի իմանա.... Ռոբերտ Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am