Առաջին երեք անձինք, որոնք պիտի սեփական դիմումով գրողի ծոցը գնան այս դեպքից հետո

Ահավոր բան է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի առաջնագծի մոտ տեղակայված զորամասում։ Բռնկված հրդեհից մահացել է 15 հայ զինծառայող։

Դեպքից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունը միանգամից որոշել է գլխատել Գեղարքունիքի ամբողջ սպայական կազմը։ Աշխատանքից ազատվել ու բանակից հեռացվել են․

- 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը

- 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը

- 2-րդ բանակային կորպուսի թիկունքի պետը

- 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալը

- բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը

- բրիգադի հրամանատարի տեղակալը թիկունքի գծով

- բրիգադի ինժեներական ծառայության պետը

- բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը։

Այս որոշումների մասին պաշտոնապես հայտարարել է ՀՀ ՊՆ-ն։

Իսկապես հնարավոր է, որ սպայի անփութության հետևանքով է եղել այդ ողբերգությունը։

Հասկանալի է, որ տեղի սպայական կազմը և հրամանատարությունը արդյունավետ չեն կարողանում կարգուկանոն հաստատել, և դրա համար մի քանի պատասխանատու պաշտոնյաներ պետք է խիստ պատիժ կրեն, բայց․․․

Հասկանո՞ւմ եք, թե սա մեր երկրի անվտանգային առումով ինչ է նշանակում։

Վարդենիսի դիմաց՝ Գանձակի մոտ (Կիրովաբադ) հիմա թուրքական 45 հազարանոց զորք է կանգնած, ևս 10 հազարանոց զորք Քարվաճառում է, Ադրբեջանը ամեն վայրկյան կարող է լայնածավալ հարձակում սկսել, իսկ Հայաստանի իշխանությունը աշխատանքից հեռացնում է Գեղարքունիքի ամբողջ բարձրագույն հրամկազմը։

Հայաստանն այդքան բարձր սպայական ռեսուրս ունի, որ կարող է իրեն թույլ տալ գրիչի մի հարվածով բանակից հեռացնել առնվազն 4 գնդապետի, 2 փոխգնդապետի և 2 կապիտանի։

Եվ սա այն դեպքում, երբ զինծառայողների պայմանների համար պատասխանատու ՊՆ-ն որևէ կերպ չի աջակցում զորամասերի հրամանատարներին՝ այդ պայմանների բարելավման համար։ Ամեն օր սեփական աչքերով եմ տեսնում, թե ինչ է անում իշխանությունը մեր բանակի կազմալուծման համար, ու թե ինչպես են զինվորականները ամեն ջանք գործադրում՝ բանակը պահելու համար։

Առաջիկա օրերին երևի ԶԼՄ-ներն իրենց աղբյուրներով մանրամասն կբացահայտեն Վարդենիսի ողբերգության ու 15 հայ զինվորի մահանալու իրական եղելությունը։

Գոնե գիտե՞ք, թե ինչ պայմաններում են քնում մեր զինվորները։ Գոնե մեկ անգամ տեսե՞լ եք, որ զինվորին որպես N զորամաս տան կիսաքանդ մի շենք, որի մեջ զինվորը ստիպված վրան է խփում անձրևի տակ չմնալու համար։ Գիտե՞ք, որ հրամանատարների բազմաթիվ զեկույցներին ՊՆ-ն արձագանքում է, թե շենքը կնորոգի գարնանը, իսկ մինչև գարուն հայ զինվորը պետք է դիմանա առանց լուսամուտի, առանց տանիքի, թաց հողի վրա։

Խելագարվում էի, երբ իմացա այդ պայմանների մասին։ Ընկերներիս հետ ամենատարրական շինարարական նյութեր ենք տվել, որ զորքը գոնե չցրտահարվի, մինչև գարնանը ՊՆ-ն բարեհաճի մի բան անել։ Ու նման պայմաններում երկրի ղեկավարությունը միակ մեղավոր համարում է զինվորականներին։

Առաջին երեք անձինք, որոնք պիտի սեփական դիմումով գրողի ծոցը գնան այս դեպքից հետո՝ վարչապետը, պաշտպանության նախարարը և ԳՇ պետն են։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից 

դիտվել է 953 անգամ
Լրահոս
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am