Որտեղ են հանգստանում հայ պաշըոնյաները. լուսանկար

Կարեն Կարապետյանն այս օրերին իր կարճատեւ արձակուրդն անցկացնելու է Արցախում։ Վարչապետից բացի Արցախում է նախընտրում հանգստանալ նաեւ պատգամավոր Թեւան Պողոսյանը։ Իսկ որտեղ են իրենց հանգիստը վայելում մյուս պաշտոնյաները. Wnews.am-ի հրապարակումն այդ մասին է. Թեւան Պողոսյանի հանգստի լուսանկարները Արցախից. ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ընտանիքի հետ հանգիստն է վայելում Հունաստանում։ ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանը ամուսնու հետ հանգստյան օրերն անցկացրել է Հանքավանում (նրանց լուսանկարը հանգստից չէ)։ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը եւս իր ամառային հանգիստն անցկացրել է Հունաստանում։ Նա Զակինտոս կղզում է։ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավանդույթի համաձայն քույրերի, դստեր եւ թոռնիկի հետ հանգիստն է վայելում Հունաստանում (լուսանկարը հանգստից չէ)։ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ամառային հանգստից լուսանկարներ է հրապարակել Սեւանից. Իսկ վերջին հրապարակած լուսանկարից պարզ է դառնում, որ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը եւ Վահե Էնֆիաջյանը միասին են վայելում իրենց արձակուրդը, թե որտեղ՝ պարզ չէ։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ամառային արձակուրդները Լոռիում են։ Պատգամավորը հարցազրույցներից մեկում նշել է, որ ամեն տարի ընտանիքի հետ մեկնում են Վրաստան եւ հույս հայտնել, որ այս տարի եւս այնտեղ կանցկացնեն ամառային հանգիստը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր հանգիստն է վայելում ծովում։ Արձակուրդների ժամանակ ամենաշատը ափսոսում եմ, որ երեխա չեմ: Մենակ երեխան կարող է թռնել ծովը ու չմտածել առաջիկա գործերի, ծրագրերի ու անելիքների մասին»,-իր հանգստի  լուսանկարն այսպես է մեկնաբանել նա։ Պատգամավոր Շուշան Պետրոսյանն այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաքում է, իսկ մինչ այդ՝ Արցախում էր։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ամառային հանգիստն է վայելում Բարսելոնայում։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանգստից լուսանկար է հրապարակել. նա ընտանիքի հետ Տավուշի մարզի Ենոքավանում է։ Ուրախ եմ, որ պապական մեր գյուղը դառնում է էկոտուրիզմի խոշոր կենտրոն. Տավուշի մարզ, Ենոքավան։),- գրել է պատգամավորը։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am