Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել

Հետք-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից, Ուկրաինայում անցյալ տարի ընկերություն է հիմնել:

Սիփան Փաշինյանը համատեղ բիզնես է սկսել Չերկասիում հայտնի Ղազարյանների հետ

2022 թ. սեպտեմբերի 13-ին Չերկասի քաղաքում գրանցվել է Նարեկ Ղազարյանի եւ Սիփան Փաշինյանի «ՉերՎուդ» ՍՊԸ-ն («CherWood»): Սեփականատերերը կիսում են ընկերության բաժնեմասերը 50-50 հարաբերակցությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 25 հազ. ուկրաինական գրիվնա է: Դրա տնօրենը Նարեկ Ղազարյանի հարազատ եղբայրն է՝ Արթուրը:

«ՉերՎուդ» անունը պատահական չէ ընտրված: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Այդպես էլ կա: Համաձայն ուկրաինական ռեգիստրի՝ Փաշինյանի ու Ղազարյանի ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

Հատկանշական է, որ ուկրաինական ռեգիստրում Սիփան Փաշինյանի տվյալներում քաղաքացիության ու գրանցման երկիրը նշված է Ուկրաինան: Նրա եւ Ղազարյան եղբայրների անունների դիմաց որպես հասցե նշված է Չերկասի քաղաքի Դնեպրի հերոսների փողոցի բնակելի շենքերից մեկը: Նույն հասեցում է գրանցված նաեւ «ՉերՎուդ» ՍՊԸ-ն: Ղազարյանների գերդաստանը հայտնի է ոչ միայն Չերկասի քաղաքում, այլեւ ամբողջ Չերկասիի մարզում: Նարեկ եւ Արթուր Ղազարյանները գործարար Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյանների եղբոր՝ Պետրոսի որդիներն են: Անդրանիկ Թելմանի Ղազարյանը նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում:

Ա. Ղազարյանը «Նադիա» ընկերությունների խմբի նախագահն է: Այս խմբի ընկերություններում են աշխատում Ղազարյանները: Խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն եւ անշարժ գույք, առեւտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն:

Ղազարյանների բիզնես գործընկերներից են գործարար Տկաչենկո եղբայրները, որոնցից Յուրի Տկաչենկոն 2014-2018 թթ. Չերկասիի մարզի ղեկավարն էր: Թռչնաբուծական բիզնեսում Տկաչենկոների եւ Ղազարյանների գործընկերներից է 2010-2018 թթ. Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով 2017-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր «Ծառուկյան» եւ ԲՀԿ խմբակցություններից: Մանուկյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է:

34-ամյա Նարեկ Ղազարյանը եւս ոչ միայն ներգրավված է ընտանեկան բիզնեսում, այլեւ Չերկասիի քաղաքական կյանքում: Նա Չերկասիի քաղաքային խորհրդի պատգամավոր է, դրա խմբակցություններից մեկի ղեկավարը: Ընդ որում՝ առաջին անգամ Ն. Ղազարյանը քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2010-ին՝ 21 տարեկանում:

Ղազարյաններն ու Փաշինյանները հին ծանոթներ են

ՀՀ քաղաքացի, Իջեւանի գրանցում ունեցող Սիփան Փաշինյանի ու Չերկասիում ապրող եւ գործունեություն ծավալող Ղազարյանների կապը պատահական չէ, քանի որ վերջիններս եւս Իջեւանից են: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջեւանի նույն թաղից են եղել: Նրանք նաեւ սերնդակիցներ են, Ա. Ղազարյանը 53 տարեկան է, Ն. Փաշինյանը՝ 48․․․

․․․Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանը բավականին էժան գնով (դրանում, ըստ լուրերի, կարեւոր դեր է խաղացել Ն. Փաշինյանի հետ մտերիմ լինելը) ձեռք է բերել խորհրդային տարիներին կառուցված Իջեւանի համանուն հյուրանոցն ու 2021-ին վերածել բնակելի շենքի, ապա հայտարարել, որ կառուցապատված բնակարանները գնի (քմ-ն՝ 650 դոլարին համաժեք դրամ) 30 տոկոս զեղչով առաջարկում է Ուկրաինայի հայերին։ 2020-ի ամռանն էլ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը հայտարարել էր, որ արտերկրում բնակվող գործարար Անդրանիկ Ղազարյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են նրա աջակցությամբ վերականգնել Իջեւանի բոլոր հին, փայտե կանգառները:

Հետաքրքիր է, որ 2021-ի հուլիսին, երբ դեռ ԱԺ պատգամավոր էր, Սիփան Փաշինյանը ներկա է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի եւ Չերկասիի այն ժամանակվա մարզպետ Ալեքսանդր Սկիչկոյի հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության այն հնարավորությունները, որ տալիս է դեռ 2009 թ․ ստորագրված Չերկասիի ու Տավուշի մարզերի միջեւ տնտեսական ու մշակութային համագործակցության մասին մտադրությունների արձանագրությունը։ Հատկանշական է նաեւ, որ ներկայում ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարը վարչապետ Փաշինյանի աներորդին է՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վերջինս եւ Սիփան Փաշինյանը նախորդ գումարման ԱԺ-ում էլ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամներ էին:

Հիշեցնենք նաեւ, որ բիզնեսից անմասն չի մնացել նաեւ Սիփան Փաշինյանի հայրը՝ Արտակ Փաշինյանը: Վարչապետի ավագ եղբայրը 2020 թ․ սեպտեմբերին «Հայանտառ» ՊՈԱԿ-ից երկու հողակտոր է վարձակալել Տավուշի Սեւքարի անտառտնտեսության տարածքում՝ 0,5 հա եւ 0,2 հա մակերեսներով։ «Հետքի» հետ զրույցում Ա. Փաշինյանը հայտնել էր, որ տարածքը վարձակալվել է տուրիստական նպատակներով, զրուցարաններ են տեղադրվել, գիշերակացի համար էլ փայտաշեն կառույցներ են դրվել: 2020-ի սեպտեմբերին գրանցված «Արտակ Փաշինյան Վովայի» ԱՁ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է հյուրանոցների տրամադրման ծառայություններով:

Մանրամասները՝ Հետք-ում։

դիտվել է 343 անգամ
Լրահոս
«Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video) Լարված հարցուպատասխան Հայկ Ֆարմանյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև (video) Ասեմ՝ ինչու՞ է Փաշինյանը մտնում մարդկանց ընտանիքներ․ Հոգեբանի մեկնաբանությունը (video) Մենք ասում ենք՝ամեն ինչի պատրաստ ենք․ «Ուժեղ Հայաստան»-ից Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ի սադրանքների մասին (video) Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է հիմա կատարվում Սարսափելի իրավիճակ է. Պուտինի վտանգավոր ու կարևոր հայտարարությունը (video) Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը ներկայացվել է որպես «հաղթանակ»․ ահազանգ Ինչ հայտարարագիր ունի Վեհափառի և Սրբազանների գործով դատավորը Ձերբակալել են 21-ամյա երիտասարդի «Դուք բացեցիք սա․․․ ձեր դեմ է շուռ գալու այս ամենը»․ Արման Աբովյանը՝ իշխանությանը (video) Բագրատ Սրբազանը հայտնել է հոր հոգեհանգստի օրը Ծատուրյան և Վարդանանց փողոցներում գրանցվել է գերազանցում Շարմազանով․ «Հայաստանը չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի» Կփոխվի նաև կառավարության անդամների երդման տեքստը Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին ՆԳՆ-ն Հալաբյան փողոցում լքված նորածնի մասին #ՈւՂԻՂ.Դուրս են հանել ու ի՞նչ են ասել Նիկոլ Փաշինյանին․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, «Ուժեղ Հայաստան», չե՛ք հասկանու՞մ՝ ՔՊ-ի հետ չե՛ն երկխոսում, այլ․․․ Անդրեասյան (video) ԱԽՏ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման պլանները սպառնալիք են ՌԴ-ի համար․ Պուտին Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել, դեպքը ներկայացվում է մանիպուլյատիվ Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ Սրա վերջը ո՞րն է․ ի՞նչ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան-Հայկ Ֆարմանյան երկխոսություն (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, սա ձեր բացթողումն էր․ Գառնիկ Դանիելյանը պետք է լիներ․ Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am