Քայլ չունի՞ Փաշինյանը, բացի` Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը

Ադրբեջանը կրկին փակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարը, հայտնում են Ստեփանակերտից՝ տեղեկացնելով, որ կապույտ վառելիքի մատակարարումը դադարեցվել է ժամը 13֊ի դրությամբ:

Գազամատակարարման դադարեցման առնչությամբ Արցախի պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել։ Արցախի կառավարությունից փոխանցում են, որ քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

«Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Վերջին ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ նման դեպքն է։ Արցախը շրջափակելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան ևս Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Ստեփանակերտը դա համարեց «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։

Արցախում գազամատակարարումը վերականգնվեց միայն երեք օր անց՝ դեկտեմբերի 16-ին: Մեկ շաբաթ է, Հայաստանից Արցախ նաև հոսանք չի մատակարարվում։ Ստեփանակերտում ու շրջաններում տեղական հոսանք է մատակարարվում՝ պարբերաբար ու այսօրվանից արդեն 4 ժամյա անջատումներով։

Թե ինչքան կշարունակվի այս իրավիճակը, ոչ ոք չգիտի... Ավելի ճիշտ, այնքան, որքան Ադրբեջանը ցանկանա նյարդայնացնել ու արցախահայությանը դրդել հայրենիքը լքելու:
Հազիվ թե, պաշտոնական Բաքուն նպատակ ունի արցախահայերին դրդել անցնել փայտի վառարանների կիրառմանը, պարզ է, որ սա պաշտոնական Բաքվի քաղաքական գիծն է, որով Ադրբեջանն իր նպատակներն է առաջ տանում:

Հիշեցնենք, որ սննդի մատակարարումների դադարեցման պատճառով Արցախում շաբաթավերջից կտրոնային համակարգի կանցնեն։ Մեկ ամսվա կտրվածքով մարդիկ մեկ լիտր ձեթ ու մեկական կիլոգրամ բրինձ, մակարոն, հնդկաձավար ու շաքարավազ կարող են գնել։

Հիմա, Բաքվի կազմակերպած շրջափակումից մեկ ամիս անց արդեն պարզ է, որ միջազգային հանրության կոչերով ոչինչ չի փոխվում: Ռուսները հայտարարում են, որ շարունակում են բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ, իսկ միջազգային կառույցները շարունակ կոչ են անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:

Հումանիտար աղետը շարունակվում է, Բաքվի հայատյաց քաղաքականությունը պարզ է. oրերս Ալիևն ասաց` «ճանապարհը բաց է, ով ուզում է, կարող է հեռանալ», այսինքն` նա արդեն չի էլ թաքցնում, որ Ադրբեջանին պետք է Արցախի տարածքը, ոչ թե արցախահայերը:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հիշեցրել է, որ շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ։ «Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է»։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին:

Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից: Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000 հայերին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է: «Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ և 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից: Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1.100 խաղաղ բնակիչներ վերջին շաբաթների ընթացքում մնացել են արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է պաշտոնական նամակում: Անդրադարձ է արվում նաև Հայաստանում ժամանակավոր ապաստան ստացած 270 անչափահասներին, որոնց ծնողներն Արցախում են:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացնում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների և ապրանքների հասանելիության: «Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության վառ շարունակություն»,- ասվում է գրության մեջ:

Նամակում հիշատակվում է, որ մի շարք կառավարություններ, ներառյալ՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, Եվրոպական միության, Եվրոպական խորհրդարանի և բազմաթիվ ազգային խորհրդարանների, ՄԱԿ-ի, իրավապաշտպան կազմակերպությունների, ցեղասպանության հարցերով զբաղվող նշանավոր միջազգային կազմակերպությունների հետ միասին, դատապարտել են այս անօրինական և թշնամական գործողությունը և կոչ արել անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել միջանցքը:

«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ՀՀ ԱԺ նախագահի նամակը եզրափակվում է այս տողերով:

Ինչպես երևում է, գործնականում միջազգային հանրությունը բացի կոչերից ու հորդորներից ոչնչով կոնկրետ չի կարող աջակցել արցախահայությանը:

Ո՞րն է ՀՀ իշխանության պատասխան քայլը բացի շարունակ Ռուսաստանին Արցախում իրավիճակի պատասխանատու հայտարարելը...

Քայլ չկա՞: Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությո՞ւն...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1704 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am