Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորման 5-րդ բանակցություններն են նախապատրաստվում

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և Անկարան անկեղծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, Anadolu գործակալությանը հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։

Ըստ թուրքական կայքի` հարաբերությունների նորմալացման նախաձեռնությունների շրջանակում արդեն արվել են առաջին քայլերը, ինչպիսիք են՝ ուղիղ չվերթների վերականգնումը, օդային ուղիղ բեռների խոչընդոտների վերացումը։

Նույն լրատվականի աղբյուրները չեն բացառել, որ ապագա բանակցություններում կարող են բարձրացվել մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտրի վերսկսումը։
«Կարգավորման հինգերորդ փուլի բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն, ըստ Անկարայի, պետք է մի շարք փոխադարձ քայլեր ձեռնարկվեն մինչ դրանք կայանան։

Բանակցությունները կանցկացվեն կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում»։
Դե ինչ, Անկարան ամբողջությամբ հետևողականորեն առաջ է ընդանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ըստ ամենայնի, թուրքական կողմն այս փուլում համարում է, որ իրենց սպասելիքները բավարարված են, և այսքանի համար նրանց պատասխանն այսպիսին է:

Օրեր առաջ նույն լրատվականը` ինֆորմացիայի արտահոսքի մի չափաբաժին էլ բաց թողեց: Ermenihaber-ը ներկայացրեց մի հրապարակում, որ Թուրքիայի ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրները Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար իրականացվող հանդիպումների և գործընթացի վերջին իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են տվել այդ երկրի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Ըստ այդ տեղեկությունների հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների իրականացրած չորրորդ հանդիպումից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև տարբեր կառույցների մասնակցությամբ մասնագետների մակարդակով սահմանին անցկացված հանդիպումներն անցել են անկեղծ մթնոլորտում:

Նշվել է, որ շարունակվում են տեխնիկական աշխատանքները Թուրքիայի և Հայաստանի միջև երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձը հնարավոր դարձնելու մասին որոշման կյանքի կոչման համար։ Նշյալ աշխատանքների շրջանակում թուրք և հայաստանցի պաշտոնյաները միասին հորատման եղանակով նմուշ են վերցրել Ալիջանի/Մարգարա սահմանային անցակետում գտնվող կամրջից և նշել, որ երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձի գործընթացը հստակություն ձեռք կբերի՝ կախված կամրջի վիճակից։

Հաղորդվել էր, որ հաջորդող գործընթացի շրջանակում իրականացվելիք հանդիպումներում կարող են քննարկվել որոշ այլ թեմաներ՝ այդ թվում երկու երկրների միջև փոխադարձ առևտուր սկսելու հարցը։ Նշելով, որ հուլիսի 1-ին Վիեննայում իրականացված չորրորդ հանդիպմանը երկու կոնկրետ որոշում է կայացվել, այնուհետև տեխնիկական մակարդակում երկու առանձին հանդիպում է իրականացվել՝ աղբյուրները հայտնել են, որ թեև նախորդ ամիսների համեմատությամբ թափը դանդաղել է, երկու երկրների միջև գործընթացը չի կանգնել, և այժմ Անկարայի և Երևանի միջև տեխնիկական հարցեր են քննարկվում։

Թուրքական դիվանագիտական աղբյուրները պնդել են, որ տարածաշրջանին դրսից միջամտությունները տարածաշրջանում տարվող բոլոր գործընթացների վրա բացասաբար կարող են ազդել:

Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհով առևտրի վերամեկնարկի հնարավորությանը՝ աղբյուրներն ասել են, որ 1993-ին Հայաստանի և Թուրքիայի միջև տարեկան 160 հազար տոննա առևտրային արտադրանք է շրջանառվել, և եթե երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհը վերաբացվի, դա կարող է կրկնապատկվելով աճել։ Աղբյուրները հայտնել էին, որ կարգավորման հանդիպումներից հինգերորդի համար դեռևս ամսաթիվ չկա, դա իրականացնելու համար փոխադարձ որոշ քայլեր պետք է արվեն, նշել, որ այսուհետ կայանալիք հանդիպումները լինելու են կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։

Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև փետրվարի 2-ին սկսված ուղիղ թռիչքներին՝ դիվանագիտական աղբյուրներն ասել են հետևյալը․ «Փոխադարձ թռիչքները բավականին լավ են ընթանում։ Մարդկանց միջև շփում է սկսվել։ Մարդիկ հանգիստ կարողանում են գնալ-գալ։ Գործընթացում եղել են բաներ, որոնք աչքով տեսանելի չեն։ Թուրք քաղաքացին վիզայի համար Թբիլիսիի միջոցով էր դիմում, քանի որ Հայաստանին հասանելիություն չկար։ Հիմա ինտերնետային կապ է հաստատվել, նախկինում հնարավորություն չկար ինտերնետի միջոցով կապ հաստատել Հայաստանի հետ։ Հայաստանի ինտերնետը ողջ Թուրքիայի համար փակ էր։ Արդեն բացվել է։

Հյուպատոսական գործերը ծայրաստիճան լավ են ընթանում։ Աչքի համար չերևացող որոշ մարդասիրական քայլեր էլ են արվում»։

Աղբյուրները նշել են նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև իրականացվող հանդիպումների արդյունքում ուղիղ ավիաբեռնափոխադրումների առջև եղած խոչընդոտների վերացումը ևս երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին կարևոր նպաստ է բերելու։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1010 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am