«Վառված» պետություն` անտեղի ու անիմաստ ժպիտների ներքո

Երբ Կարեն Կարապետյանը Ռուսաստանից եկավ, Հայաստանում նշանակվեց վարչապետի պաշտոնում, հասարակության մի որոշ հատվածի շրջանում որոշակի հույսեր էին արթնացել գեղեցկադեմ, նորաոճ ժիլետների և գույնզգույն փողկապների սիրահար վարչապետի աշխատունակության հետ կապված: Ավելին, դեռ մի որոշ ժամանակ նրան հաջողվեց նախապատրաստված սցենարի հիման վրա Հայաստանի բնակչությանը «ներդրումային բումի» և Հայաստանը ծաղկեցնելու կենացներով պահել: Անցել է բավական ժամանակ նրա նշանակումից, այդ ժամանակը իսկապես բավարար էր, որպեսզի այս ընթացքում Կարեն Կարապետյանը գոնե խոստացածի 10-20 տոկոսն իրագործեր: Բայց... Պարզվում է, նա ոչ միայն ադեկվատ չի սեփական խոստումները կատարելու ճանապարհին, այլ իսկապես կարելի է կասկածի տակ դնել նրա` որպես վարչապետի տրամաբանությունն ու գործունեության առաջնահերթություններ առանձնացնելու ընդունակություններն ու կարողությունները: Մի հետաքրքրական փաստ: Քանի օր Հայաստանում անտառներ էին հրդեհից տուժում, բայց միայն Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադարձից հետո հրավիրվեց արտակարգ խորհրդակցություն` նախագահականում: Հիմա եզրակացությունը երկուսն է` կամ Կարեն Կարապետյանը չի գիտակցում ու ընկալում կարևորն անկարևորից, կամ` ընկալում է, բայց նրան Սերժ Սարգսյանը չի տվել անգամ արտակարգ իրավիճակում կառավարության անդամներին հավաքելու, աննախադեպ իրավիճակներում` քննարկելու ու որոշումներ ընդունելու լիազորություններ: Երկու դեպքն էլ խիստ ամոթալի է ու արժե եզրակացություններ անել: Ընդ որում, մեկ այլ ցավալի եզրակացություն էլ կա. Սերժ Սարգսյանն այսպես կարող է առհասարակ որևէ վարչապետի որևէ լիազորություն չտալ: Ստացվում է, որ այդ վարչապետերը կպաշտոնավարեն սեփական բիզնեսները ծաղկեցնելու համար ընդամենը: Հայաստանի որոշ տարածքներ ծխում էին, իսկ մեր երկրի վարչապետը ուղղակի անգործության մատնված` մի քանի օր անց մեկնեց արձակուրդ և Արցախից լուսանկարներ են տարածվում, որոնցում նա ժպիտը դեմքին, մասնակցում էր, հավանաբար իր բիզնեսի հետ առնչություն ունեցող, հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին: Ի դեպ, հավանաբար Կարեն Կարապետյանը ղարաբաղյան այցերով Հայաստանում «հիմնվելու» ծրագրեր ունի: Նա, վստահաբար, երազում է կրկնել նախկինների ճամփան, Ղարաբաղից` Հայաստանում նախագահ նշանակվելու ուղով «առաջ գնալ»: Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանն էլ նման ծրագրեր ունի Կարեն Կարապետյանի ապագայի վերաբերյալ: Հազիվ թե: Առհասարակ, արժե դիտարկել այն աշխարհագրությունը, որը նախընտրել է վարչապետության օրոք Կարեն Կարապետյանը: Ահա նրա այցերը` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, ԵԱՏՄ-ական քննարկումներ, մեկ անգամ` հարևան Վրաստան, այն էլ, հավանաբար, ստիպված: Տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը ինքն է նախընտրում այցելել եվրոպական երկրներ, Հայաստանի համար կարևոր հարցերը կարևոր այցերով իրականացնել: Իսկ Կարապետյանին թողել է հասարակությանը «զբաղեցնելու» ու «զվարճացնելու» ծանր գործը, որն էլ նա սիրով իրականացնում է: Օրինակ` տարեսկզբին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին Հայաստանի կառավարության որևէ ներկայացուցիչ չմասնակցեց: Թե կառավարության յուրաքանչյուր նիստում ներդրումներից խոսող վարչապետ Կարեն Կարապետյանը ինչո՞ւ չմասնակցեց հունվարի 17-ից 20-ը Դավոսում կայացած համաժողովին, անգամ՝ որևէ մեկին չի գործուղել այնտեղ, ծիծաղելի պատասխան հնչեց. «աշխատանքային ծանրաբեռնվածություններից ելնելով հնարավորություն չեղավ մասնակցելու այդ համաժողովին», ասել էր` Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Սա այն համաժողովն է ի դեպ, որին Ադրբեջանը, Վրաստանը նախագահի, վարչապետի մակարդակով են մասնակցում, խոսում խոշոր նախագծերից, իսկ մենք, պարզվեց, «ժամանակ չունեինք»: Կարեն Կարապետյան վարչապետի գործունեությանն, իրականում, արդեն հնարավոր չէ գնահատական էլ տալ: «Կինոն»` նրա մասնակցությամբ, իսկապես, ավարտվել է: «Ներդրումային բումի» փուչիկը վաղուց պայթել է և միակ բանը, որ մնացել է` դա Կարեն Կարապետյանի անտեղի, անիմաստ ժպիտներն են` նորաոճ հագուստների մեջ: Թամար Բագրատունի

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am