Սերժ Սարգսյանը կդիմանա՞ սառը պատերազմին

ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերություններում լարվածությունն ակնհայտորեն քաղաքականության փոփոխությունների ազդանշան է: Փաստ է, որ ԱՄՆ-ում թերևս, առաջին անգամ հանրապետականներն ու դեմոկրատները միասնական են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցի վերաբերյալ: Իսկ սա նշանակում է, որ սառը պատերազմը սարերի հետևում չէ: ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմին հաջորդողի վարչակազմը, լինի երեք ու կես, թե՝ յոթ ու կես տարի անց, շատ ավելի կասկածամիտ քաղաքականություն կվարի Ռուսաստանի նկատմամբ և ավելի պատրաստակամ կլինի ներգրավվել Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը. «Դա նշանակում է պատրաստակամություն՝ ԱՄՆ-ի կողմից ամրապնդելու համար կապերը Ադրբեջանի և Վրաստանի և նույնիսկ՝ Հայաստանի հետ, եթե ԱՄՆ-ի հայ համայնքը ճիշտ քաղաքականություն վարի»: Ռուբինի խոսքով, ԱՄՆ-ում Ռուսաստանի նկատմամբ կասկածանքն ամրապնդվել է երկրի բոլոր քաղաքական մակարդակներում, ինչն ակնհայտ քաղաքականության փոփոխության ազդանշան է: Առավել սուր առճակատումը, տպավորություն է ստեղծվում, որ դանդաղեցնում է Դոնալդ Թրամփի վարչակազմի առկայությունը: Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, առաջիկայում առավել հավանական է, որ թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Ռուսաստանը փորձեն սերտացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Սակայն, այստեղ կան լուրջ խնդիրներ. «Ադրբեջանը գիտակցում է Արևմուտքի հետ հարաբերությունների կարևորությունը անվտանգության և տնտեսական բարգավաճման համար, սակայն այն ունի խնդիրներ, որովհետև չի հավատում ժողովրդավարությանը և չի կիրառում ժողովրդավարություն»: Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխության մասին, վերլուծաբանների կարծիքով, արդեն իսկ վկայում է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի վերջին այցը Վրաստան, որտեղ նա ելույթ ունեցավ տարածաշրջանի երեք երկրների զինվորականների առջև. «Միասնական ենք մենք զենքի, միասնական ենք մենք վճռականության և միասնական ենք մենք հավատքի մեջ: Միասնաբար հավատում ենք ազատությանը և հավատում ենք Տիրոջը, ով աղբյուրն է ազատության»: ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունն անկասկած, անդրադառնալու է Հարավային Կովկասի երկրների նկատմամբ քաղաքականությանը: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները կսկսեն առանձին աշխատել Հարավային Կովկասի երկրների հետ: Ռուսաստանն արդեն իսկ խանդի տեսարաններ է ստեղծում: Հայաստանից դժգոհության որոշակի դրսևորումներ են վերջին շրջանում ի հայտ եկել: Մեկ հակառուսական տրամադրությունների աճ, մեկ Հայաստանի մասնակցությունը հուլիսին ՆԱՏՕ-ի երկու զորավարժություններին, մեկ Սերժ Սարգսյանի` Թեհրան կատարած այցը` Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով, և այլն: Իհարկե, որոշ դեպքերում գործ ունենք ադրբեջանական աղբյուրների և ադրբեջանամետ ռուսների «մտքի փայլատակումների» հետ, որոնք մեկ «եզրակացնում» են, որ ՌԴ-ն դեմ չէ ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը, մեկ` Մոսկվան պետք է առանձին աշխատի Բաքվի ու Ստեփանակերտի հետ և այլ ցնդաբանություններ: Սակայն ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ ռուսական քաղաքականության պահանջկոտությունը ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերությունների սրման համատեքստում միանգամայն սպասելի է: Այլ հարց է, թե պաշտոնական Երևանը Միացյալ Նահանգներ-Ռուսաստան սրված փոխհարաբերություններում կողմ չդառնալու ռեսուրս ունի՞, թե ոչ: Սերժ Սարգսյանը կկարողանա՞ դիմանալ ԱՄՆ-Ռուսաստան առճակատմանը... Թամար Բագրատունի

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am