Վիգեն Խաչատրյանն արդեն որոշե՞լ է բաց ձևով աշխատել Ադրբեջանի շահերի օգտին

Երբ այս ավազակապետական խմբակի ղեկավարը սկսում է բաց ձևով սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, նրա տակ աշխատող պնակալեզները սկսում են հետ չմնալ իրենց շեֆից: Բայց լինում են նաև ոմանք, ովքեր ուզում են Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել այս հարցում: Հենց այդ շարքին է պատկանում տխրահռչակ Վիգեն Խաչատրյանը, մականունը «թաշկինակ»։ Իդեպ այդ մականունը նրան կպավ 1996 թվականի դեպքերից հետո, երբ ԱԺ-ում այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազը նրան հենց այդպես անվանեց, ակնարկելով, որ սույն անձնավորությունն այն ժամանակ ավելին էր պնակալեզություն անում, քան անհրաժեշտ էր:

Հետագայում, 1998-ից հետո այդ «թաշկինակը» փորձում էր «լեզու գտնել» արդեն «տեր-պետրոսյանական» իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն նրա օդիոզության պատճառով դա չստացվեց:

Արդյունքում նա երկար ժամանակ հայտնվել էր պատմության աղբանոցում: Նրա բախտը բացվեց 2018-ից հետո, երբ «աղբանոցի» այս սուբյեկտը դարձավ պահանջված: Ժամանակին կոմունիստներին, իսկ հետո Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճանած այս անձնավորությունը, պարզվեց պահանջված դարձավ, իբր «Նոր Հայաստանի» դերակատարների համար: Այսօր արդեն հասկանալի է, թե ինչու, էլ ով կցանկանար կատարել ամենա նվաստացուցիչ պարտականությունները:

Եվ, ահա, նա հայտարարում է, թե իբր Արցախում 40 հազար մարդ է մնացել, լեզու դնելով Ադրբեջանի քարոզչամեքենայի բերանը: Եվ դա նա միտումնավոր է ներկայացնում 40 հազար թիվը: Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վերլուծաբանները կհասկանան, թե ի՞նչ է դա իրականում նշանակում:

Քաղաքացի Խաչատրյանը միտումնավոր է նման թիվ հայտարարում, դուր գալու համար, ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև ադրբեջանցիներին, հավանաբար հեռու նպատակներ ունենալով:

Ի՞նչ վատ «Արևմտյան Ադրբեջանի» ղեկավար կլինի քաղաքացի Խաչատրյանը, մանավանդ, որ ի տարբերություն Փաշինյանի, պատերազմական գործողությունների մեջ չի եղել: Այնպես որ կոմունիստներին ու ՀՀՇ-ին դավաճանած անձը կդավաճանի նաև ներկայիս իր տիրոջը, եթե, իհարկե, Հայաստանի վերացման գործընթացը անշրջելի դառնա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 672 անգամ
Լրահոս
Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am