Թուրքական-գլոբալիստական այսպիսի պահանջը հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում...

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն «Ի՞նչ բան է հայկական հայրենասիրությունը» վերնագրով գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․

«Փաշինյանը երեկ ճամարտակում էր հայկական հայրենասիրության ավանդական պատկերացումներից հրաժարվելու «անհրաժեշտության» մասին. «Մենք պետք է մի բան հասկանանք, որ հայրենասիրության մեր մոդելը սովետական մոդել է, որն իր խորքում լուրջ հակասություն ունի Հայաստանի պետության և պետականության հետ» (https://168.am/2023/01/10/1817209.html)։

Ասածն այն է, որ հայը պետք է այլևս հայ չլինի և այսուհետև Արցախը, Նախիջևանը, Կարսը, Անին, Վանն ու Մուշը չընկալի որպես հայոց հայրենիք։ Ըստ այս օտարի դրածոյի, հայ մարդը պետք է իր հայրենիքը տեսնի միայն նախկին ՀՍՍՀ 29,800 քռ/կմ-անոց տարածքում։ Քանի որ այդպես են պահանջում թուրքերն ու «միջազգային համայնքը»։ Ընդ որում, նրա ասածը նորություն չէ։ 2008 թ. ճիշտ նույն բանն էր քարոզում նորանշանակ (հետագայում՝ ՀՀԿ-ական) վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մտավորականների հետ իր մի քանի հանդիպումների ժամանակ, մասնավորապես՝ 2008թ. հունիսի 28-ին ՀՀ կառավարության շենքի գլխավոր դահլիճում 50-60 մտավորականների առջև ելույթ ունենալիս (որին էլ հենց տեղում կոշտ ու բավականին հանգամանալից պատասխան տվեցի՝ վաստակելով այս ապազգային գործչի և նրա արբանյակների սուր անբարյացակամությունը)։

Ըստ էության, թուրքական-գլոբալիստական այսպիսի պահանջը հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում՝ եթե հաջողվի հային ապամշակութացնել և վերածել ազգային հիշողությունից զուրկ էակի՝ մանկուրտի։ Սա նշանակում է, որ հայը և նրա զավակներն այլևս չպետք է, օրինակ, կարդան հայկական էպոսը, որովհետև այնտեղ ինչ-որ օտար Սասուն երկրամասի պատմությունն է շարադրված։

Հայը և նրա զավակները չպետք է այլևս սովորեն հայոց պատմություն, որովհետև այն նախատեսում է նաև պատմական աշխարհագրության իմացություն, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի և հայոց թագավորությունների սահմանների մասին գիտելիք։

Հայը և նրա զավակներն այլևս չպետք է լսեն հայկական ռազմահայրենասիրական երգեր և օպերաներ, որովհետև այնտեղ հիշատակվում են ՀՍՍՀ 29,800 քռ/կմ-անոց տարածքից դուրս գտնվող ինչ-որ վայրեր։
Հայը և նրա զավակներն այլևս չպետք է ճանաչեն Հայկական բանակների տված հազարավոր ճակատամարտերի վայրերն ու դրանց անունները, որովհետև նրանք հանկարծ կարող է մտածեն, որ իրենց հայրենիքն իրենցից ցեղասպանության միջոցով խլվել է։

Կարճ ասած՝ ՀԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՅԱԶԵՐԾԵԼ և դարձնել մի խեղճ ու կրակ անհայրենիք էակ, որը ո՛չ պատմական հիշողություն ունի, ո՛չ էլ, բնականաբար, իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու որևէ ցանկություն։ Սա՛ է թուրքերի և «միջազգային համայնքի» ուզածը։

Բայց որքան էլ մանկուրտների թվաքանակն այժմ կտրուկ ավելացել է, հատկապես իշխանական լծակներին ու կերակրատաշտին մոտ գտնվողների միջավայրում, այդուամենայնիվ, հային հայազերծելու նպատակը, ըստ իս, սկզբունքորեն անիրագործելի է։ Հետևաբար, մնում է երկրորդ տարբերակը՝ հայերի ֆիզիկական բնաջնջումն ու հայրենազրկումը, որն էլ քայլ առ քայլ սկսել է իրագործվել 2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր։ Մենք այժմ ապրում ենք Հայոց ցեղասպանության հերթական փուլում։

Ինչ վերաբերում է իրական հայկական հայրենասիրությանը, ապա ժամանակին ես այն այսպես եմ բնորոշել.

«Հայկական հայրենասիրությունը քաղաքականորեն իրապաշտ նվիրվածության զգացում է հայոց ազգի և որոշակի տարածքի` Հայաստանի նկատմամբ ժամանակային երեք չափումներում` նրա պատմական, ներկա և ենթադրվող ապագա սահմաններում (առաջին և երրորդ չափումներում սահմաններն այդ համընկնում են Հայկական լեռնաշխարհին): Իսկական հայկական հայրենասիրությունը ամենից առաջ տարածքային զգացողություն է»:

(Ա.Ա. «Ռազմավարական խոռոչները հայոց քաղաքական գիտակցության մեջ կամ Հայաստանի աշխարհաքաղաքական գոյության աքսիոմները». Լոս Անջելես, 2006, էջ 13. http://www.hayq.org/.../Razmavarakan_khorochner_ARM.pdf).
«Армянский патриотизм – это политически реалистическое чувство преданности к армянской нации и к конкретной территории, а именно – Армении в трех временных измерениях: в ее исторических, настоящих и футурологических границах (в первом и третьем измерении границы эти совпадают с Армянским Нагорьем). Истинный армянский патриотизм – это прежде всего территориальное чувство».
(A.A. Стратегические провалы в политическом сознании армянства или аксиомы геополитического бытия Армении. Los Angeles, 2006, p. 50; http://www.hayq.org/upload/files/StrategicGaps_Golos_RUS.pdf)
«Armenian patriotism is a politically realistic feeling of loyalty to the Armenian nation and the physical territory, namely, to Armenia, in three time dimensions: in her historic, present and aspirational boundaries (in the first and last cases these boundaries coincide with the Armenian Highland). True Armenian patriotism is, first and foremost, a feeling of an attachment to the territory itself».
(A.A. Strategic Gaps in Armenian Political Consciousness or Axioms of the Geopolitical Existence of Armenia. Los Angeles, 2006, p. 315; http://www.hayq.org/upload/files/Strategic_Gaps_ENG.pdf)»։

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Սյունիքում մահացած զինծառայողը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. մանրամասներ Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ ԱԱԾ-ն մանրամասնում է. զինծառայողը մահացել է ինքնաձիգից արձակված կրակոցի հետեւանքով Պայթյունի հետևանքով զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը «Հայոց ցեղասպանության 110-րդ տարին». Քիմ Քարդաշյանը Հայաստանում արված արխիվային կադրերով է կիսվել Ավարտվել է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը. ինչ է քննարկվել Մերժում ենք Թրամփի և արևմտյան մյուս առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները. Անկարայի քաղաքապետ Գերմանիան Թուրքիային կործանիչներ վաճառելու վերաբերյալ որոշում չի կայացրել Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան Հայ ժողովրդի ներսում չպետք է լինեն դավաճաններ․ Սեմյոն Բաղդասարով Իրակլի Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը Գլխավոր դատախազը մոլորության մեջ է գցել հանրությանը․ Ռուբեն Մելիքյանը փաստաթուղթ է հրապարակել ՔԿ-ն հաստատում է զինվորի մահը. քրեական վարույթ է նախաձեռնվել Կիևը ձգտում է սրել ռազմական հակամարտությունը․ Զախարովա․ ՏԱՍՍ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ալիև Դատական իշխանության նկատմամբ ապօրինի ճնշման հերթական փաստարկված դեպքը․ Կոչուբաև Լևոն Քոչարյանն ու ուսանողները քննարկել են Գյումրիում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունները ՀՅԴ-ն Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել, այրել են դրոշը Տևական ժամանակ է, ինչ այս երկրի պետական ու քարոզչական բոլոր ալիքները Հայաստանի մասին խոսելիս դա ներկայացնում են որպես «ադրբեջանական հողերի վրա ստեղծված պետություն» . ադրբեջանագետ Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի ԶՊՄԿ-ն պարզաբանել է, թե ինչու ներառված չէ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Թափթփուկներին բերել ես իշխանության, հայ ժողովուրդ պատրաստ եղիր այս սարսափելի փաստերին»․ Միհրանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am