Նախարարը Խոսրովի արգելոցում կորուստների մասին

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհն օգոստոսի 17-ին հաջողվել է մեկուսացնել և հանգցնել: Այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Օգոստոսի 13-ին պարզելով հրդեհի ծավալները` ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք: Միջազգային օժանդակության առաջարկ եղավ, որին արձագանքեց Ռուսաստանի Դաշնությունը և համապատասխան ինքնաթիռը ժամանեց Հայաստան: Օգոստոսի 16-ի երեկոյան հրդեհի հիմնական օջախները վերացված էին, ինչին նպաստեց նաև տեղացած, թեկուզ ոչ հորդառատ, անձրևը: Ներկայում կան իրականացվելիք աշխատանքներ, որովհետև կան ծխացող օջախներ, որոնք պետք է հիմնավորապես վերացնել: Այս գործողությունները շարունակվում են, որում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ծառայողները, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը»,- ներկայացրեց նա: Ինչպես տեղեկացրեց՝ գինու պարագայում խնդիրն այն է, որ ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին` վերականգնման տեսակետից և այս առումով, այս վնասին չափման միավոր չկա: Մյուս կողմից գիին իր կենսամիջավայրում հնարավորություն է տալիս առանձին կենդանատեսակների գոյությանը, ինչպիսին օրինակ սև անգղն է, որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ապրում է հենց այս կենսամիջավայրում: «Նույնը նաև կովկասյան ընձառյուծն է: Կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների մասին դեպքեր չունենք, ի ուրախություն մեզ, բայց ունենք տեղափոխություն այլ վայր, բայց այս պահին դժվար է աել, թե ուր: Դրա համար մեր երկրորդ կարևոր գործողությունն այն է եղել, որ Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է հսկողություն իրականացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում, այն որսահանդակներում, որտեղ կարող են տեղափոխվել այդ կենդանիները` որպեսզի որսի սահմանափակումներ կիրառենք և թույլ չտանք, որ այս աղետի հետևանքով լուրջ վնաս պատճառվի մեր կենդանական աշխարհին: Միջազգային կազմակերպություններից արդեն ունենք աջակցության առաջարկներ, բնական վերականգման շրջանակներում, հակահրդեհային միջոցառումներն առավել ուժեղացնելու, տեխնիկական զինվածությունն ավելի հզորացնելու առումով, և դա` միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին չի վերաբերում, այլ բոլոր հատուկ պահպանվող տարածքներին»,- փաստեց նախարարը: Նրա խոսքով՝  «Սևան» ազգային պարկի տարածքում այս օրերին երկու հրդեհ է բռնկվել, որոնք արագ կարողացել են չեզոքացնել: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հուլիսի 14-ին ժամը 14.00-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում թշնամու կրակահերթից հրդեհ էր բռնկվել մեկ հեկտարի վրա և մեր աշխատակիցների և տեղի համայնքի բնակիչների ուժերով այն հանգցվել էր: Մյուս տարածքներում դեպքեր չեն գրաննցվել, բայց հրդեհավտանգ իրավիճակը դռևաս պահպանվում է: «ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ամենաբարձր հրդեհային վիճակն է սահմանվել, կառավարությունը շատ լավ գիտակցում է, որ բոլոր կառույցները պետք է առաջնային պատրաստվածության վիճակում լինեն: Երբեմն հրապարակային կարծիքներ են հնչում, թե պետք է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պահպանության ռեժիմ սահմանվի: Արգելոցը ինքը` ամենաբարձր և խիստ կարգի պահպանության ռեժիմ ունեցող է: Բայց մենք, այո ունենք որոշակի խնդիրներ, կան համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներ, որոնք «Խոսրովի անտառի» պետական արգելոցի տարածքի ամբողջականությունը խաթարում են, և արդյունքում ունենում ենք շատ բարդ պատկեր: Գյուղացիներն այդ տարածքներում խոստհարքեր ունեն և այնտեղ հասնելու համար պետք է անցնեն արգելոցի միջով, սակայն արգելոցային ռեժիմում սահմանափակումներ կան: Կան նաև վիճելի տարածքներ, դրա համար մենք առաջիկայում շահագրգիռ կողմերի հետ ուզում ենք քննարկման առարկա դարձնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի մշակումը, լիարժեք ամբողջացնենք այն, որ մի կողմից այն որպես կենսաբազմազանության կարևոր տարածք, որպես արգելոց` լիարժեք լինի, ինչքան հնարավոր է քիչ հարաբերվի, քիչ շահերի բախումներ ունենա համայքների, մասնավոր հատվածի հետ: Մյուս կողմից էլ համայնքների բնակիչները մտածեն, որ այդ տարածքները պետությունը ոչ թե հենց այնպես պահպանում է, այլ բնակիչների շահն է այս տարածքների պահպանությունը և առաջընթացը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ունի պահպանվող տարածքի եվրոպական դիպլոմ, և այս առումով մենք պարտավորություն և պատասխանատվություն ունենք միջազգային հանրության առաջ ևս, և պատահական չէ, որ միջազգային հանրությունն էլ անընդհատ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ավելի ուժեղացնի պահպանումը և բարելավի վիճակը: Նկատենք նաև, որ կենդանիների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը` ողջ լայնությամբ հանդիսանում է էկոմիջանցքի կարևոր մի հատված: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն անհատներին, կազմակերպություններին, ովքեր այս օրերին ակտիվ, սրտացավ վերաբերմունք են ցուցաբերել այս աղետը կանխելու և հետևանքները հնարավորինս նվազեցնելու նպատակով: Պարզ է, որ կարող եք ասել, որ այն արգելոցի աշխատակիցների պարտականությունն է, բայց դեպքեր կան, երբ աշխատակիցը գրկում և մարմնով փակում է ծառը, որ այն չվնասվի: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր հրամանատարներին, զինված ստորաբաժանումներին, մեր զորքերին, ովքեր մեկ մարդու նման փայլուն աշխատանք կատարեցին այս օրերի ընթացքում և անգնահատելի ներդրում ունեցան մեր ժողովրդի, պետականության, ապագա սերունդների սեփականությունը պաշտպանելու գործում: Հրդեհի պատճառներն առաջիկայում քննության արդյունքում կպարզվի: Չի բացառվում ոչ մի վարկած, նաև` մարդկային գործոնը, քանի որ հրդեհը բռնկվել է այն հատվածում, որտեղ համայնքային և մասնավոր տարածքներից տեղաշարժը շատ է»,- եզրափակեց նախարարը:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am