Խոսրովի արգելոցի շուրջ բուֆերային գոտին պետք է ընդլայնել և տալ նրան պահպանման նոր բարձր ռեժիմ

Խոսրովի արգելոցի շուրջ բուֆերային գոտին պետք է ընդլայնել և տալ նրան պահպանման նոր բարձր ռեժիմ, հաղորդում է «ԷկոԼուրը»: Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը հասարակության կողմից ընկալվում է որպես ազգային աղետ: Հրդեհը շարունակվեց օգոստոսի 12-ից 16-ը: Օգոստոսի 17-ի դրությամբ Ռուսաստանի «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը 3 օրվա ընթացքում արդեն իրականացրեց իր 15-րդ թռիչքը Խոսրովի արգելոցի վրա: ՀՀ կառավարության համաձայն` Խոսրովում այրվեց 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ: Մինչդեռ WWF-Հայաստանը տալիս է նախնական, բայց կոռեկտ գնահատական այրված տարածքների վերաբերյալ: Օգոստոսի 15-ի դրությամբ, ըստ WWF-Հայաստանի, այրվել է 2733 հա տարածք, որից 201 հա` գիհու անտառ, 1624 հա` բուսածածկ տարածք, մնացածը` լայնատերև անտառներ: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմել է բնակչությանը` ցուցաբերել զգոնություն և զգուշություն և չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին: Իսկ որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց: ՀՀ բնապահպանության նախարարը նաև հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ ուշադրության կենտրոնում պահելով Կարմիր գրքում գրանցված կենդանիներին: Օգոստոսի 18-ին ՀՀ կառավարության նիստում անտառային հրդեհների վերաբերյալ գնահատական տվեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: « ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհների արձագանքելու կարողությունների զարգացնելու և անտառային հրդեհների կանխարգելման համար պատասխանատու այլ կառույցների հետ համատեղ նման աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով»,- մասնավորապես ասաց փոխվարչապետը: Facebook-ում և այլ հասարակական ցանցերում տարբեր առաջարկություններ են հնչում, որ Խոսրովի բուսականության կամ անտառի վերականգնման նպատակով պատրաստ են անտառատնկում իրականացնել: Արգելոցն այն վայրն է, որտեղ մարդու միջամտություն չպետք է լինի: Դա վայրի բնության տարածք է, բարձր պահպանման ռեժիմով: Այն պետք է վերականգնվի ինքնուրույն պայմաններում: Մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ բուֆերային գոտին ընդլայնել, որը կունենա բարձր պահպանման ռեժիմ, ինչպես արգելոցում: Այստեղ պետք է բացառվի մարդու կողմից իրականացվող ցանկացած գործունեություն: Միայն այդ դեպքում Խոսրովի արգելոցի հրդեհից այրված տարածքները կկարողանան ինքնավերականգնվել: Խոսրովի արգելոցը վայրի բնության պահպանման տարածք է, և այն չպետք է վերածվի մարդու կողմից ստեղծված արհեստական տարածքի:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am