Եվրոպայի վերջին խաղացողը, ով ջերմ կապեր ունի Պուտինի հետ, ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն ու Զելենսկիին աջակցողը

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դրվի՞, իսկ ինչ է մտածում պաշտոնական Վաշինգտոնը

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2023թ.-ին պետք է կասկածի տակ դրվի Ռուսաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով: Նման կարծիք էր օրեր առաջ հայտնել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը The Telegraph պարբերականում հրապարակած իր հոդվածում: «Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու ապշեցուցիչ որոշում են կայացրել, սակայն Ռուսաստանի առևտրային և ռազմական գործընկերները դեռևս չեն լքել նրան կարիքի պահին, այդ թվում, ցավոք, Թուրքիան, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դնել 2023 թվականին, եթե նախագահ Էրդողանը (հավանաբար, կեղծիքի միջոցով) վերընտրվի», – գրել էր Բոլթոնը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի կարծիքով, առաջիկա ամիսներին Արևմուտքի միասնությունն ու վճռականությունը փորձության կենթարկվեն։ Ըստ Բոլթոնի՝ եթե առաջիկա 12 ամիսների ընթացքում Վաշինգտոնը և Լոնդոնը չկարողանան ոտքի կանգնեցնել Ուկրաինան, ապա դրա բացասական հետևանքները կզգան ներկայիս ռազմաճակատից շատ ավելի հեռու:

«Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և այլ երկրների հետ կապված ամեն ինչ սխալ ուղով կընթանա, եթե նրանք չտեսնեն Կիևի բացահայտ հաղթանակը, ապա դա կհամարեն Արևմուտքի թուլության վկայություն, որը նրանք չեն վարանի օգտագործել: Մինչ Թեհրանի և Փհենյանի միջուկային հավակնությունները հսկայական վտանգ են ներկայացնում, և մինչ Չինաստանի գոյութենական սպառնալիքին դիմակայելը Արևմուտքի հիմնական մարտահրավերն է լինելու այս դարում, Ուկրաինայի ճակատագրի հրատապությունը չի կարելի անտեսել», – գրել է Բոլթոնը:

Թրամփի նախկին խորհրդականը նաև կանխատեսել է, որ Ռուսաստանի դեմ սահմանափակումները կարող են խստանալ, սակայն միևնույն ժամանակ, ըստ նրա, Ուկրաինայում հակամարտության երկարաձգումը կնպաստի Արևմուտքում դժգոհության աճին։

Վաշինգտոն-Անկարա դաշինքին ոչինչ չի սպառնում

Թեև նման կարծիք էր հնչել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայից, սակայն պաշտոնական Վաշինգտոնին, որքան էլ դուր չեն գալիս էրդողանի հարաբերությունները Թուրքիայի հետ, այնուամենայնիվ, Թուրքիան ՆԱՏՕ-ի վստահելի գործընկեր է, և դժվար թե Էրդողանի նկատմամբ ԱՄՆ-ն կտրուկ քայլերի դիմի:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է հունվարի երկրորդ կեսին ԱՄՆ կատարվելիք այցի վերաբերյալ: Այս մասին Չավուշօղլուն Բրազիլիայից վերադառնալիս ասել է լրագրողների հետ զրույցում: Չավուշօղլուն հայտնել է, որ իր այցը ԱՄՆ կկայանա հունվարի 17-ին Թուրք նախարարի փոխանցմամբ՝ հունվարի 18-ին նա կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցները շարունակվում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել: Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` երկու երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկ հարցեր, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը և Սիրիան։

Էրդողանը Պուտինին հայտնել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու ճանապարհային քարտեզի ձևավորման կոնկրետ քայլերի վրա կենտրոնանալու մասին։
Սա մի գործարք է, որը Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսության զարգացման տեսանկյունից լուրջ քայլ է լինելու, և աշխարհի շատ երկրներ այս գործարքն իսկապես հավակնոտ են համարում:

Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության թեմային՝ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է երկխոսության խթանման նախաձեռնությունների դրական արդյունքները, որոնք դրսևորվել են «հացահատիկային միջանցքի» համաձայնագրով, գերիների փոխանակմամբ և Զապորոժյեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտու ձևավորմամբ։ Նա ընդգծել է, որ խաղաղության և երկխոսության կոչերին պետք է աջակցել ռազմական գործողությունների միակողմանի դադարեցմամբ և տարաձայնությունների արդարացի կարգավորմամբ։

Խոսելով Սիրիայից՝ Էրդողանը նշել է, որ Սիրիայում կոնկրետ արդյունքների համար Բաշար ալ-Ասադի վարչակարգը պետք է կառուցողական դիրքորոշում ընդունի և մի շարք քայլեր իրականացնի քաղաքական մակարդակում:

Էրդողանը հայտարարեց վերջին անգամ առաջադրվելու մասին

Էրդողանը իր երկրի քաղաքացիների առջև հանդես է գալիս որպես հաջողակ նախագահ, մի այնպիսի երկրի ղեկավար, որի հետ աշխարհում «բոլորը հաշվի են նստում», ավելին, որը տարբեր տարածաշրջաններում խնդիրներում իր ձայնի իրավունքն ունի և շատ դեպքերում էլ մասնակցում է որոշումների կայացմանը...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, ժողովրդից «վերջին անգամ» աջակցություն է խնդրել նախագահական ընտրություններում իր թեկնածության համար: «Մենք խնդրում ենք մեր ողջ ժողովրդի, հատկապես՝ երիտասարդության աջակցությունը։ Երբ ես ասում եմ «վերջին անգամ», նկատի ունեմ 2023թ. ընտրություններին մեզ աջակցելու համար»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք՝ Էրդողանը Թուրքիայի գործող նախագահն է 2014 թվականի օգոստոսի 28-ից, 2018 թվականին արտահերթ ընտրություններում նա վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Մինչ նախագահի պաշտոնը ստանձնելն էլ Էրդողանը զբաղեցրել է երկրի վարչապետի ու Ստամբուլի քաղաքապետի պաշտոնները:

Նոբելյան մրցանակ Էրդողանի՞ն

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախագահ Թայիփ Էրդողանին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի համար։ «Ես նախագահ Էրդողանին առաջադրել եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար: Ես դիմումը ներկայացրել եմ, այլ երկրներից դիմումներ ևս կլինեն»,- Շենթոփի խոսքերն է մեջբերում Star թերթը։

Էրդողանն աջակցում է Զելենսկիին, սակայն ջերմ հարաբերություններ ունի Պուտինի հետ

Անկարան աջակցություն է ցուցաբերում Կիևին, բայց միևնույն ժամանակ չի խզում առևտրային կապերը Մոսկվայի հետ։ Որքանո՞վ է արդյունավետ «օսմանյան դիվանագիտությունը». Եվ ո՞ւր է տանելու Թուրքիայի ներսում ազգայնական տրամադրությունների աճը։ Այս հարցերն են վերլուծել «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայության ռեպորտաժում քաղաքագետները:

Թուրքիայում 2023թ. հունիսին կայանալիք ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակիցներից մեկը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է, որին արդեն դատապարտել են երկուսուկես տարվա ազատազրկման: Սա համարվում է քաղաքական պատվեր` հօգուտ Էրդողանի: Սակայն վերջինս այս մասին ոչինչ չի ասում` այն չհամարելով իր օրակարգի հարց: Ինչպես քաղաքական վերլուծաբան Իքբալ Դուրրենն է ասում «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը. «Շատերն են դժգոհ վերջին տարիներին տնտեսության և քաղաքականության մեջ Էրդողանի զիգզագներից»:
Թուրքիայի նախագահը Հունաստանին սպառնում է հրթիռներով, ահաբեկչության դեմ պայքարելու կոչերով ռմբակոծում է քրդերի դիրքերը Սիրիայում ու Իրաքում:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմին, վերլուծաբաններն ասում են, որ Անկարայի համար այն դարձավ անհավանական հնարավորության պահ: Ռուսական ռազմական և քաղաքական անհաջողությունների պայմաններում Թուրքիան ստանձնում է առաջատար դեր սևծովյան տարածաշրջանում: Ինչպես Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան է ասում, «օսմանյան դիվանագիտության հնագույն ավանդույթները չեն չեղարկվել»։

Սակայն Ուկրաինային ռազմական և քաղաքական աջակցություն հայտնելու հանգամանքը Թուրքիային չի խանգարում շարունակել առևտուրը Ռուսաստանի հետ: Վերլուծաբանները հիշեցնում են Թուրքիայում գազային հանգույց հիմնելու հարցով Պուտինի հետ Էրդողանի բանակցությունները:

Քաղաքագետ Ռամիզ Յունուսը, սակայն, չի կարծում, որ այստեղ պետք է Էրդողանին շատ մեղադրել: Նա հիշեցնում է, որ մինչև փետրվարի 24-ը Եվրամիությունն էլ ակտիվորեն շփվում և տնտեսապես համագործակցում էր նույն Պուտինի հետ: «Սակայն այսօր որևէ մեկը դրա համար չի մեղադրում Բրյուսելին», ասում է նա ու կարծիք հայտնում, որ պատերազմը սկսվել էր դեռևս մինչև փետրվարի 24-ը:

Բոննի համալսարանի քաղաքագետ Զաուր Գասիմովն էլ հիշեցնում է, որ Ղրիմի օկուպացիայից ի վեր էր Թուրքիան հետևողականորեն ցույց տալիս, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նա հիշեցնում է, որ 2014-ից ի վեր Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունները բազմիցս են սրվել` ոչ միայն Ուկրաինայի, այլև Սիրիայի պատճառով: «Ռուսական ռազմաօդանավը խոցելուց հետո սկսվեցին պատժամիջոցներ Կրեմլի կողմից, հետո սկսվեց հաշտեցում, ինչը տարավ դեպի «Թուրքական հոսք» գազատար և ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի վաճառքը Թուրքիային», ասում է փորձագետը:

Վերլուծաբանները հիշեցնում են նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանին պաշտպանելու Անկարայի գործողությունները, որով, ասում են նրանք, Անկարան ՀԱՊԿ-ին իր տեղն էր ցույց տալիս, իսկ Մոսկվան կամ ոչինչ չէր ուզում անել, կամ էլ պարզապես չէր կարողանում։

Անկախ նրանից, որ Անկարայի կողմից ռուսական զենքեր գնելու հանգամանքը զայրացրել է Վաշինգտոնին, Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ-ի համար կարևոր դաշնակից Մերձավոր Արևելքում: Իսկ Մոսկվայի համար Էրդողանը Եվրոպայի վերջին լուրջ խաղացողն է, ով կապեր է պահպանում Կրեմլի հետ։ Էրդողանն անում է ամեն ինչ, որպեսզի Թուրքիան մնա կենտրոնում և ուզում լինել համոզված, որ բոլորը լավ հարաբերություններ են ցանկանում ունենալ Թուրքիայի հետ: Այժմ դա են ուզում նաև Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք ՆԱՏՕ մուտք գործելու համար պիտի ստանան նաև Թուրքիայի համաձայնությունը:

 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2803 անգամ
Լրահոս
Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին Հայտնաբերվել է Հալեպում Մարալ Խշուաճյանին սպանած հանցագործը. Arevelk Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու. Օհանյան Պարոն Փաշինյան, նայում եմ արցախցիների սոցիալ խնդիրների մասին քննարկումը, չեմ գտնում մի ծանոթ դեմք․ Տիգրան Պետրոսյան ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը․ Զախարովա Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը․ Ղալիբաֆ Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News Ռուսաստանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ՀՀ իշխանությունը հոգևորականներին «գործակալներ» անվանելով նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Որ երկրներին է Իրանը սպառնում է հարվածել Իլիա Բ-ի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության. Վեհափառ Բաքվում անհանգիստ են Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները Համաշխարհային եկեղեցիների առաջնորդների ցավակցությունները` Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան դեպքով ԻՀՊԿ-ն զգուշացնում է ԱՄԷ-ի և Կատարի նավթային օբյեկտների մոտ գտնվողներին լքել այդ հատվածները Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am