ԱՄՆ-ն չի փրկելու Հայաստանն ու Արցախը. Խոստովանություն Վաշինգտոնից

Ռուսների հետ բանակցություններն առայժմ անարդյունք են

25 օր է լրանում, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Արդեն 25-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը, իսկ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնանում է:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը օրերս իր տեղեկագրում հայտարարությունն է տարածել, հայտնելով, որ Լաչինի միջանցքի փակվելուց հետո գրեթե ամեն օր՝ ռուսական խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։

Ինչո՞ւ այդ բանակցությունները արդյունք չեն տալիս։ Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը «Ազատությանն» ասել է՝ ադրբեջանցիները մաքսիմալիստական պահանջներ են առաջադրում, բանակցություններում դիրքավորվել են, թե ինչպես ուզենք, այնպես էլ կլինի։

«Փորձում են իրենց մտածածը, իրենց ցանկությունները փաթաթել Արցախի իշխանություններին, ժողովրդին՝ «Լեռնային Ղարաբաղ չկա, այսինքն, մենք ձեզ հետ խոսում ենք ընթացիկ հարցեր քննարկելու առումով», մեր պահանջն էլ հետևյալն է, որ կարող ենք խոսել, եթե դա հավասարը հավասարի հետ է, և դուք պիտի ներկայացնեք Ադրբեջանի շահերը, մենք ներկայացնենք Արցախի Հանրապետության շահերը: Սա է, որ անընդհատ վեճերի տեղիք է տալիս: Ես կարծում եմ, որ ավելի շատ նրանք ոչ թե նպատակ ունեն այդ հարցին լուծում ապահովել այլ իրավիճակներ ստեղծեն, որպեսզի արցախյան կողմին խեղճացնեն, իրենց հիմնական, գերխնդիրը նպատակին հասցնեն, այսինքն, վերջնականապես զավթել Արցախը», - ընդգծեց Բալայանը:

Որքան էլ Բաքուն առաջ քաշի Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերի հարցը, մեղադրելով, թե՝ «հայերը իրենց հարստությունն օգտագործում են», միևնույն է, խնդիրը պարզ է, որ ավելի խորքային է, և Բաքվի փորացավը՝ «Զանգեզուրի միջանցքն» է, իսկ հիմնական նպատակը՝ Արցախի հայաթափումն է:

Երևանը շարունակելու է «քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի և միջազգային կառույցների վճռական գործողություններ» ապահովելու ուղղությամբ

Նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց՝ Երևանը շարունակելու է «քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի և միջազգային կառույցների վճռական գործողություններ» ապահովելու ուղղությամբ։ Թե ի՞նչ քայլերի մասին է խոսքը, արտաքին գերատեսչությունը դեռևս չի մանրամասնում։ Պաշտոնական Երևանը անհրաժեշտ էր համարել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

Հայաստանը շարունակելու է նպատակամղված քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ձևաչափերում, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ այդ կառույցների մանդատից և գործառույթներից բխող վճռական արձագանք և գործողություններ ապահովելու ուղղությամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Պաշտոնական Երևանը նաև անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

Ադրբեջանական կողմի պնդումները, թե Լաչինի միջանցքն իրականում բաց է, Երևանը միանգամայն անհիմն է որակում, ինչի ապացույցն է համարում առնվազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով է թույլատրվում կյանքի վտանգի առաջացման դեպքում սահմանափակ թվով հիվանդների տեղափոխումը Հայաստան:

«Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, և Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են, ակնկալում ենք նաև ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն», - նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ խնդիրը դեկտեմբերի 20-ին քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ինչպես ՄԱԿ ԱԽ անդամ պետությունները, այնպես էլ Եվրադատարանը Ադրբեջանից պահանջել են ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալը օրերս հայտարարել է, որ «Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի հարցով հայտարարությունը չի ընդունվել ոչ թե Ռուսաստանին վերագրվող դիրքորոշման, այլ հայտարարության նախագիծը կազմած Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների պատճառով»:

Պաշտոնական Երևանը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այդ փաստին: «Ավելի ու ավելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Շոշափելի է դառնում թերսնման վտանգը», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Բաքուն կրկին Երևանին մեղադրում է «սադրանքների» մեջ

Բաքուն ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից մեկ օր անց Երևանին մեղադրեց սադրանքների, միջազգային գործընկերների մոտ արհեստականորեն իրավիճակը սրելու մեջ։ «Ադրբեջանի տարածք ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք՝ ուղղված մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ «Լաչինի ճանապարհին ընթացող բողոքի ակցիաների մասին Հայաստանի ԱԳՆ հերթական հայտարարությունը բացարձակապես անհիմն է և նպատակ ունի միջազգային գործընկերների մոտ տարակուսանք առաջացնել ու արհեստականորեն սրել իրավիճակը», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ-ն ամբողջությամբ խեղաթյուրել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքները, որոնք ուղղված են հայկական 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր բնական պաշարների թալանի դեմ։ Կարծես թե հայկական կողմը մտադիր է շարունակել անօրինական տնտեսական և այլ տեսակի գործունեությունն Ադրբեջանի տարածքում», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Հակամարտության համապարփակ լուծումը Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ

Պետդեպարտամենտի՝ տարվա առաջին իսկ ճեպազրույցում շոշափվել է հայ - ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի թեման, և ըստ էության հասկացնել են տվել, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծման ճանապարհին չեն կարող որոշումներ կայացնեն, այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն չի ցանկանում հակադրվել ռուսական շահերին:

Սա ուշագրավ հայտարարություն է հատկապես այն առումով, որ Հայաստանում Փաշինյանի իշխանությանը սատարող որոշ շերտերի թվում է, թե Վաշինգտոնն ու Փարիզը իրենց խնդիրները թողած՝ Հայաստանն ու Արցախը փրկելու են...

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն՝ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև՝ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ը, Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», - ասել է Փրայսը:

Նա հիշեցրել է ամերիկյան կողմի ջանքերի և կազմակերպած հանդիպումների մասին, միևնույն ժամանակ ընդգծելով՝ ցանկանում են տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում, և հակամարտության համապարփակ լուծումը Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ: «Դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն կողմերն իրենք», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։ «Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնելու այդ վերջնական վիճակին», - նշել է Փրայսը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4577 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am