Ծեծված 24-ամյա երիտասարդը նախկին Հարկային ծառայության աշխատակից էր. նոր մանրամասներ

Shamshyan.com-ը գրում է.Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ ՝ ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ: Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 14-ին Երևան քաղաքի բնակիչ, 24–ամյա Հայկ Տիշինյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի ուղղութամյբ կրակելու, նրան ծեծի ենթարկելու, այնուհետև առևանգելու և իր կամքին հակառակ Ավան վարչական շրջանի «Ալադին» սրճարանում պատանդ պահելու փաստով: Գ Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Տիշինյանը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրան ծեծի ենթարկելու և առևանգելու մեջ կասկածվում է Գուրգեն Մեխակյանը, ով, ըստ Հ. Տիշինյանի հայտարարության՝ 10 հոգով ծեծի են ենթարկել ու առևանգել իրեն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ միջադեպի մասնակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Դաժան ծեծի ենթարկված Հ. Տիշինյանը սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և տևական ժամանակ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ հարկային ծառայությունում և ամիսներ առաջ կրճատման տակ է ընկել և ուղարկվել կադրերի ռեզերվ: Տեղեկությունները, թե ծեծողերը ազգակցական կապ ունեն ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հավաստի են, սակայն կասկածյալ ծեծողները, որոնց անունները նախաքննական շահերից ելնելով չենք հրապարակում, երկար տարիներ է՝ ոչ մի շփում չեն ունեցել և չունեն Ռ. Հայրապետյանի հետ: Oգոստոսի 14-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հայկ Տիշինյանն է, ով վնասվածքները ստացել էր նույն օրը, ժամը 15։30-ի սահամաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտ։ Հ. Տիշինյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար որոնվում է Երևանի բնակիչ Գուրգեն Մեխակյանը, ով իր մոտ եղած պնևմատիկ տեսակի հրազենով կրակել է Հ. Տիշինյանին պատկանող Toyօta Corolla մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածին, որից հետո 10-ից ավելի անձանց հետ փայտե և երկաթե ձողերով վնասել են Toyօta Corolla-ն և ավտոմեքենայից դուրս են հանել Հ. Տիշինյանին և ծեծի ենթարկել։ Այդ ամենը կատարելուց հետո, ըստ տեղեկությունների, Գ. Մեխակյանը Հ. Տիշինյանի կամքին հակառակ նստեցրել է Մեխակյանին պատկանող Lexus մակնիշի 777 ՏՍ 07 համարանիշի ավտոմեքենան և տեղափոխել Ավան վարչական շրջանում գործող «Ալադին» սրճարան, որտեղ շարունակել են Հ. Տիշինյանին ծեծի ենթարկել։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am