Տեսանյութ. Նախկինում մահվան ելքով վրաերթ կատարած BMW-ի 29-ամյա վարորդը, ով բանտից ազատվելուց հետո 2-րդ մահվան ելքով վրաերթի հեղինակ է դարձել, կալանավորվեց

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Արազ Փիլոսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Փիլոսյանը կասկածվում է օգոստոսի 13-ին Սեբաստիա փողոցում իր վարած BMW մակնիշի 35 GM 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և անօգնական թողնելու, դեպքի վայրից էլ փախուստի դիմելու մեջ, սակայն ժամեր անց նա Մալաթիայի ոստիկանների և քննիչների բացատրական գործողությունների արդյունքում մեղակայականով ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ՀԿԳ ավագ քննիչ Ա. Տոնոյանի միջնորդությունը և Ա. Փիլոսյանը կալանավորվեց և տեղափոխվեց Նաբարաշենի բանտ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Փիլոսյանը իր վարած BMW-ով վրաերթի էր ենթարկել տատիկին, ով հարվածից շպրտվել էր հանդիպակաց երթևեկելի գոտի, որտեղ էլ մեկ այլ ավտոմեքենա կրկնակի վրաերթի էր ենթարկել տատիկին։ Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար տատիկի մահվան հանգամանքները, ինչպես նաև ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ երկրորդ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի վայրում մի քանի օբյեկտների տեսախցիկներն արձանագրել են վրաերթի պահը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Փիլոսյանը 2014 թվականին նույն փողոցում իր վարած Mercedes մակնիշի 60 CC 909 համարանիշի ավտոմեքենայով նույնպես մահվան ելքով վրաերթի հեղինակ էր, ինչի համար էլ դատապարտվել էր ազատազրկման և 1 տարի 6 ամիս զրկվել էր ավտոմեքենա վարելու իրավունքից։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մալաթիայի բաժին էր մեղայականով ներկայացել Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Արազ Փիլոսյանը։ Վերջինս կասկածվում է օգոստոսի 13-ին Սեբաստիա փողոցում իր վարած BMW մակնիշի 35 GM 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից հարուցվել էր քրեական գործ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ 2014 թվականի փետրվարի 25-ին Ա. Փիլոսյանը Սեբաստիա փոողոցում իր կողմից վարած Mercedes մակնիշի 60 CC 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտնի: Նա փախուստի չէր դիմել, փորձել էր օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին: Կարճ ժամանակում դեպքի վայր էր ժամանել նաև 1-03 շտապօգնության թիվ 71 բրիգադը, ովքեր արձանագրել էին, որ վրաերթի ենթարկվածը մահացել էր: Դեպքի մասին շտապօգնության բրիգադը տեղեկացրել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ականատեսները ֆոտոլրագրողին ասել էին, որ հետիոտնը փողոցն անցնելիս էր եղել չթույլատրելի հատվածով, իսկ հարվածն այնքան ուժգին էր եղել, որ վրաերթի ենթարկվածի կոշիկները շպրտվել էին հարվածի վայրից 50 մետր հեռավորության վրա: Զննությամբ մահացածի գրպանում հայտնաբերվել էր Երևան քաղաքի Միքայելյան 3-րդ շենքի բնակիչ, 76-ամյա Ալբերտ Սարուխանյանի անվամբ անձնագիր: Քննիչ Կ. Գրիգորյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նշված փողոցում անգամ այդ իրավիճակում հետիոտները փողոցն անցնում էին չթույլատրելի հատվածով և նման դեպքերը, չգիտես ինչու, դաս չէր լինում «վայ» հետիոտներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սարսափելի թվեր․ 1,5 միլիարդի չօգտագործված վարկի համար գիտե՞ք՝ ինչ փողեր են վճարում․ Հովհաննիսյան (video) «Էշի պես է աշխատում, դրան ի՞նչ ասեմ»․ Քաջարանի բնակիչները՝ Փաշինյանի մասին (video) Լիլիթ Գալստյանը «նեղը գցեց» Վարդապետյանին․ չեք տեսնու՞մ եկեղեցու դեմ Փաշինյանի հակաօրինական քայլերը (video) Ամո՛թ ձեզ, Նիկոլին եք դուք ծառայում․ Արմեն Աշոտյանի կոշտ խոսքը՝ ԵՄ դեսպանության դիմաց (video) «Չեմ իջնի ձեր մակարդակին». «Մի վիրավորեք, հունից դուրս չեմ գա». վեճ Մանուկյանի եւ Վարդապետյանի միջեւ (video) #ՈՒՂԻՂ․ «Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ բացահայտեց իր ռամիկ ծագումնաբանությունը»․ Արմինե Ադիբեկյան (video) Ալիևին րոպե առաջ պետք է պատժել․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոչը (video) Լա՛վ իմացեք՝ նիկոլական վիտրինայի և նախընտրական խնջույքի մասին բարձրաձայնելու ենք․ Արմեն Աշոտյան (video) Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Դե ասե՛ք՝ պատրա՞ստ եք թքել մարդկանց իրավունքների վրա․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը ՇՏԱՊ. Մուստաֆաևը եկել է Հայաստան. ի՞նչ է հանձնում Նիկոլը. ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը․ Հայր Ռուբեն Արամ Վարդևանյանը բացահայտում է Կանդազի գործի խայտառակությունը (video) Անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ» Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am