Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել տարվա առաջին մրցաշարում
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Ավստրալիայում ընթացող ATP մրցաշարում:
Ավստրալիայի Ադելաիդե քաղաքում ընթացող մրցաշարի մեկնարկում Կարեն Խաչանովի մրցակիցը Արգենտինան ներկայացնող Պեդրո Կաչինն էր: 1 ժամ 26 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երկու սեթերում` 6:2, 6:4 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 20-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ:
