Զիբիլիքսի գործով կարևոր տեսագրություններն անհետացել են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո հարուցված եւ «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային գործի կարճման որոշումից armtimes.com-ից մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այս աղմկոտ գործը կարճելու մասին որոշումը կայացրել է հուլիսի 25-ին. այն կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը դեռեւս մայիսին իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի մոտ գտնվող աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, վկայում են, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ: Ըստ «Ելք»-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերն իրենց մոտ հայտնվել են, երբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը: Նշենք, որ «Ելք» դաշինքի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաև իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն: Խոսքն այս դեպքում ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով կազմված ցուցակի մասին էր, որում նշված էր՝ ընտրություններում ով ինչքան ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար: ՊՊԾ աշխատակիցների մասով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն նշանակվեց և որոշ ժամանակ անց կասեցվեց: Armtimes.com-ի ձեռքի տակ է գտնվում ՀՔԾ-ի՝ քրեական գործը կարճելու մասին որոշումը՝ բաղկացած 18 էջից: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ այս գործով հարցաքննվել են նաև ոստիկանները՝ մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանը եւ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գեւորգյանը: Հատուկ քննչական ծառայությունը չի հերքել, որ ցուցակներն անմիջական առնչություն են ունեցել ՊՊԾ աշխատակիցների հետ, սակայն պարզել է, թե այդ գրառմամբ ցուցակը վերաբերել է «Հավաք» ազդանշանի ժամանակ ՊՊԾ գնդի կադրային շարժին: ՀՔԾ-ն պարզել է, որ ցուցակը կազմվել է ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանի կողմից եւ 2017թ-ի մայիսի 10-ին ֆաքսիմելային կապի միջոցով ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ՝ անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գեւորգյանին: Ըստ ՀՔԾ-ի՝ ցուցակում Ստեփան Քիլիմջյանը ձեռագիր նշել է՝ «փոխանցել Արշակ Գևորգյանին» արտահայտությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արշակ Գևորգյանը ցուցակը ստանալուց հետո ցուցակում նշված ծառայողներից ճշտել է, թե յուրաքանչյուր ծառայող «Հավաք» ազդանշանի ժամանակ քանի ծառայակցի պետք է տեղյակ պահի հավաքի մասին, որից հետո յուրաքանչյուրի անվան դիմաց նշվել է այդ թիվը: Գործով հարցաքննված Ստեփան Քիլիմջյանն ու Արշակ Գևորգյանը իրենց ցուցմունքներում հերքել են պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտնած այն տեղեկությունը, թե ցուցակում յուրաքանչյուր անվան դիմաց նշված թվերը վերաբերվում է ընտրողների քանակին: Ըստ ՀՔԾ-ի՝ ոստիկանները նշել են նաեւ, որեւէ առնչություն չեն ունեցել Կոմիտաս 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի հետ և իրենց կամքով քվեարկել են իրենց ցանկալի թեկնածուի օգտին: Սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են նաև շտաբի 35 «ակտիվիստ-անդամները»: Գործում հարցաքննվել է նաեւ «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածուներից Հարություն Բաբայանը, որն էլ հենց աղբամաններից հայտնաբերել էր սկանդալային փաստաթղթերը: Իր ցուցմունքում նա մասնավորապես նշել է, որ մայիսի 12-ին Կոմիտաս 56 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբից դուրս գալուց որոշ ժամանակ անց, երբ դեռ «Ելք»-ի համակիրներից Սուրեն Անանյանի հետ կանգնած են եղել նախընտրական շտաբի հարեւանությամբ, նկատել է շտաբ մտնող մոխրագույն արտահագուստով, կարճահասակ, շեկ մազերով մի կնոջ, ում ձեռքին եղել է ավել, գոգաթիակ և դատարակ գույնի սեւ տոպրակ: «Մոտ 15-ից 20 րոպե անց այդ կինը դուրս է եկել շտաբից, իսկ ձեռքին եղած պոլիէթիլենային սեւ գույնի տոպրակը որոշակի ծավալով լցված է եղել: Այդ կինը պոլիէթիլենային տոպրակի մեջ է դատարկել շտաբի մուտքի դռան մոտ դրված երկու աղբամանների պարունակությունը եւ տարել գցել քիչ հեռու գտնվող «Ագբա Կրեդիտ Ագրիկլո բանկի» հարեւանությամբ գտնվող աղբամաններից մեկի մեջ եւ հեռացել»,- նշել է Բաբայանը: Այնուհետև ինքը և համակիրներից Սուրեն Անանյանն այդ նույն աղբամանի մեջից դուրս են բերել պոլիէթիլենային տոպրակը, որը բացելով, բացի աղբից հայտնաբերել են նաեւ թղթերով լի երկու սպիտակ պոլիէթիլենային տոպրակներ, որոնցից մեկի մեջ թղթերն աղացած են եղել, մյուսի մեջ թղթերի մեծ մասը պատառոտված, իսկ մի մասն ամբողջական վիճակում: Թղթերի մեջ երեւացող թուղթը ՊՊԾ գնդի աշխատակիցների անունով կազմված ցուցակն է եղել: ՀՔԾ-ն հարցում է ուղարկել Կոմիտասի 56 հասցեում տեղակայված ընտրական շտաբի հարեւանությամբ գտնվող «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»՝ 2017 թ-ի մայիսի 12-ի արտաքին տեսանկարահանման տեսագրությունները ստանալու նպատակով, սակայն պարզվել է, որ հենց այդ օրվա տեսագրությունները չեն պահպանվել: Թերևս, հենց այդ տեսագրություններից հնարավոր կլիներ պարզել, թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել աղբամանում»։ Լուսանկարը՝ armtimes.com-ի Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am