Մոսկվայի «սև գործերը» բացահայտելը՝ մեղմացուցիչ հանգամանք չէ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի նախօրեին արված կոշտ հայտարարությունից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները երեկ զգուշավոր են եղել, ասում էին՝ կոնկրետ խոսակցության ներկա չեն եղել, որի ընթացքում արտաքին քաղաքական պատասխանատուներից լսած լինեն, որ որևէ պետություն Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։

Հայտարարությունը, հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր արել, Լաչինի միջանցքի փակումն էլ, հավելել, այդ ճնշումների շրջանակներում է։

Պեսկովը Գրիգորյանի հայտարարությանն անմիջապես արձագանքեց՝ որակեց սադրիչ, իրականությանը չհամապատասխանող, թե ռուս պաշտոնյաներից որևէ մեկը նման բան է ասել կամ մեկի միջոցով փոխանցել հայկական կողմին։

Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը, փոքր-ինչ անուղղակիորեն ԱԽ քարտուղար մեղադրանքի սլաքը, ենթատեքստային, ուղղել էր դեպի Ռուսաստանը:

Չնայած հարցազրույցի կոնտեքստն այդպիսին էր, բայց պաշտոնյան չէր հստակեցրել՝ կոնկրետ որ երկիրը կամ երկրներն են ճնշումներ բանեցնում, արդյոք դրանք ռուս-ադրբեջանական համաձայնություններ են։ Հարցազրույցից հետո ընդդիմադիրներն ու ոչ միայն նրանք իշխանությունից կոնկրետություն են պահանջում։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ տարբեր շփումներից է Անվտանգության խորհրդի քարտուղարի մոտ այդպիսի տպավորություն ստեղծվել, քան կոնկրետ առաջարկ է եղել։ Իր հետ զուգահեռներ անցկացրեց, Ռուսաստանի վարած քաղաքականությունից դատելով ինքն էլ է եզրահանգել, որ այդպիսի ցանկություններ, հավանաբար, կան Մոսկվայի մոտ։ Տեսնում է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը մեկը մյուսին փաստի առաջ չեն կանգնեցնում, գործողությունները համաձայնեցնում են նաև Լաչինի միջանցքի շուրջ։ «Չեմ կարծում, որ ուղղակի առաջարկ է արվել, հավանաբար տարբեր շփումներից եզրակացության է եկել, որ նպատակը դա է: Կարծում եմ՝ պիտի ավելի շրջահայաց արտահայտվի {ԱԽ քարտուղարը-խմբ.} կամ փաստերից խոսի: Ես իրենից փաստեր չեմ ուզում, ինքը եթե փաստեր ունի, պիտի հնչեցնի», - ասել էր պատգամավորը:

Իշխանական ՔՊ-ի մեկ այլ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը շեշտեց՝ իր կարծիքն է ասում՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցված մղում են Հայաստանին միութենական պետություն, նաև միջանցք ուզում, Լաչինը՝ փակումը։

«Ես այդպիսի հանդիպումներ, այդպիսի առաջարկներ չեմ լսել, բայց Լուկաշենկոն, որ ասում էր` куда вы денитесь армяни?, ես դրանից ելնելով եմ ասում: Հիմա ողորմածիկ Ժիրինովսկին որ չկա, Լուկաշենկոն ՝ այդ դերը ստանձնել: Բառացի ինքն ասեց՝ ո՞ւր պիտի գնաք, այստեղ պիտի գաք: Ես չեմ կարա ասեմ՝ Արմեն Գրիգորյանն ում նկատի ուներ, Դուք ինձ հարցնում եք՝ ո՞վ կարող է դա անել, ես ասում եմ, որ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան: Դա իմ կարծիքն է զուտ, ես իշխանությունների կարծիքը չեմ ասում: Ես իշխանության ներկայացուցիչ եմ, ասում եմ իմ կարծիքը», - ըստ «Ազատության», շեշտել է նա:

Անհասկանալի է, թե իշխանական պատգամավորներն ինչո՞ւ են որոշել զգուշավորություն խաղալ, եթե հոկտեմբերին Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» մի անանուն հոդված լույս տեսավ, որում գրեցին, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանին դարձնել Միութենական պետության մաս»: Այն ժամանակ էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ինքը նման տեղեկություն չունի։ Կրեմլը այդ ժամանակ էլ հակադարձեց՝ հրապարակումը որակելով «ակնհայտ անհեթեթություն»։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը իր աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ պարզաբանում չի տվել, ու ըստ ամենայնի, չի էլ տա, քանզի նրանց նպատակն այդպես անուղղակիորեն Ռուսաստանի վրա նոր «մեղքեր» բարդելն է եղել:

Շատ հնարավոր է, որ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա մակարդակում կա համաձայնություն Լաչինի միջանցքի շուրջ: Բայց եթե Հայաստանի իշխանական վերնախավն այդ մասին բարձրաձայնում է, ուրեմն այլևս ելքեր չի տեսնում հայկական կողմի համար նպաստավոր համաձայնություններ ստանալու:

Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանն ուղղակի դուրս է մղված որոշումների կայացման դաշտից, Հայաստանին պարզապես «տեղեկացնում» են, թե նա ինչ պետք է ընդունի, այսինքն՝ խոսում են վերջնագրերի լեզվով:

Եթե Հայաստանի իշխանությունների թվում է, թե նրանք հասարակության աչքերը բացելով իրենց մեղավորության աստիճանը նվազեցնում են, կամ Մոսկվայից «սև գործերը» բացահայտելը մեղմացուցիչ հանգամանք է սխալվում են: Ուրեմն, դուք Հայաստանին այնպիսի վիճակի մեջ եք դրել, որ մեր պետության հետ այդպես են վարվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2278 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am