ԼՂ-ի առաջին պատերազմում Բաքվին զինադադար պարտադրած Հայաստանի հետ ալիևյան հանցագործ կլանն այս լեզվով է խոսում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, երեկ ամփոփում էր ընթացիկ տարին, և կարելի է ասել Հայաստանի հետ խոսել է վերջնագրերի լեզվով:

Ահա, Բայրամովը թեև ասել, որ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու բանակցություններում Բաքուն նպատակաուղղված է արդյունքի վրա, սակայն քիչ անց հնչել է մեղադրանքների ու պահանջների տարափ: «Ադրբեջանը տարբեր հարթակներով միշտ պատրաստ է երկխոսության, բայց Հայաստանի հետ բանակցություններում հիմնական նպատակը արդյունքն է»,- ասել է նա։ Տարվա ընթացքում Հայաստանի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը նա գնահատել է «շատ սահմանափակ», որի պատճառը համարել է «հայկական կողմի ոչ կառուցողական և ոչ հետևողական դիրքորոշումը»։

Ըստ Բայրամովի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սահմանի դելիմիտացիան և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը երեք տարբեր գործընթացներ են։ Բայրամովն ասել է, թե գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել էր ապագային թողնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և նշել, որ Ադրբեջանը առաջին օրվանից դա անընդունելի է համարել. «Ադրբեջան պետությունը բարձր մակարդակով հայտարարել է, որ Ղարաբաղի էթնիկ հայերը Ադրբեջանում ապրելու իրավունք ունեն և Ադրբեջանը պատրաստ է ապահովել նրանց իրավունքները»։

Նա ասել է, թե Ղարաբաղի հայերի հետ դրական շփումների օրինակներ են եղել, բայց «տարածաշրջան է ուղարկվել արատավոր անցյալ ունեցող մարդ», հավելել, թե Ադրբեջանը պատրաստ է կանխելու նման սադրանքները։ Բայրամովն ասել է, թե ադրբեջանական կողմը երբեք շփումներ չի ունենա պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ, իսկ տեղի բնակչության հետ ապագայում ևս շփումներ կլինեն, և դա նորմալ է համարել։ Հիշեցնենք, որ Արցախի պետնախարարը օրերս հայտարարեց, որ ինքը կատարել է իր ընտրությունը՝ մնալու է Արցախում և շարունակելու է պայքարը:
Ապա հնչել է Բաքվի մեղադրանքների շարանը: Բայրամովը պնդել է, որ հայկական բոլոր զինված խմբավորումները պետք է դուրս գան Արցախից... «Հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է դուրս գան Ադրբեջանի Ղարաբաղ շրջանից: Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ այդ անօրինական զինված խմբավորումները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից: Ադրբեջանի համար անընդունելի է նրանց գտնվելը մեր տարածքում»,- ասել է Բայրամովը: Նրա խոսքով՝ շատ դեպքերում հայ պաշտոնատար անձիք պնդում են, որ դա վերաբերում է Հայաստանի զինված ուժերին: «Բայց նրանք անգամ դա չեն արել: Դա ապացուցող բազմաթիվ ապացույցներ ունենք: Սակայն եռակողմ հայտարարության մեջ խոսքը Ղարաբաղից հայկական զինված խմբավորումները դուրս բերելու մասին է: Բոլոր զինված խմբավորումները պետք է դուրս բերված լինեին խաղաղապահ զորամիավորման տեղակայման պահին»,- ասել է նա:

Բայրամովի խոսքով՝ իրենք մշտապես բարձրացնում են այդ հարցը հանդիպումներում: «Ռուսական կողմի դիրքրոշումն այն է, որ դա եռակողմ հայտարարություն է, և այստեղ կա Հայաստան, որը ստորագրել է այն: Դա Հայաստանի պարտավորությունն է, և Հայաստանը պետք է ապահովի Ղարաբաղից հայկական զինված խմբավորումների դուրս բերումը: Դա իսկապես Հայաստանի պարտավորությունն է, և նա խախտում է այդ պարտավորությունը: Դրան զուգահեռ մշտապես լարվածություն է ստեղծում տարածաշրջանում: Բազմաթիվ դեպքերում Ղարաբաղում լարվածության պատճառը այնտեղ անօրինական զինված խմբավորումների գործունեությունն է»,- ասել է նա:
Այնուհետև Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի է Ռուսաստանի այն առաջարկը, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային. «Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել գալիք տարիներին,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկիր կարող է առաջարկներ անել:- Բայց մենք պետք է մնանք մեր օրակարգի, մեր առաջարկների սահմաններում: Մենք առաջին օրից հայտարարել ենք, որ այդ առաջարկն անընդունելի է: Մենք բանակցություններ ենք վարում հիմնարար սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերի շրջանակում»:

Ապա, բանը հասել է նրան, որ Բայրամովը ոչ ավել, ոչ պակաս կարծիք է հայտնել, թե Հայաստանում ԵՄ նոր առաքելության տեղակայումը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ. «Ադրբեջանն առայժմ չի ստացել որևէ հաշվետվություն, որևէ փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի չսահմանազատված սահմանին ԵՄ ավարտված առաքելության մասին»:

Նա նշել է, որ չնայած դրան՝ հերթական առաքելության տեղակայման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. «Ադրբեջանը պետք է տեղեկություն ստանա նոր առաքելության էության, դրա աշխարհագրական ընդգրկվածության մասին, քանի որ առաքելությունը պետք է բոլոր հարցերը համաձայնեցնի Ադրբեջանի հետ: Չնայած նրան, որ այն ուղարկվելու է Հայաստանի տարածք, այդ հարցը վերաբերում է Ադրբեջանի շահերին»: Բայրամովի խոսքով՝ ԵՄ-ում գիտեն Ադրբեջանի բացահայտ դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ. «Պետք է լինի տեղեկության փոխանակում և համաձայնեցում մեզ հետ»:

Դե իսկ վերջին «ակորդը»՝ Բաքվի հետևյալ պահանջն է՝ Հայաստանը պետք է վերադարձնի ութ անկլավները... «Սահամանզատման գործընթացը, որքան էլ որ բարդ լինի, պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգընթաց: Անհրաժեշտ է առաջ շարժվել քայլ առ քայլ: Այս համատեքստում առկա է ութ գյուղերի հարցը, որտեղ հարյուրամյակներ շարունակ ապրել են ադրբեջանցիներ: Ուստի այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,- ասել է Բայրամովը:

Ապա նա համարձակվել է կոչ անել Հայաստանին՝ դադարեցնել «սադրանքները սահմանին»: «Հայաստանը պետք է վերջ տա ցանկացած տեսակի սադրանքներին, որոնք դանդաղեցնում են [սահմանազատման] գործընթացը: Այդպիսի դեպքերն անընդունելի են»,- ասել է նա:

Երբ պետք է աշխարհը դադարի լսել ադրբեջանական կեղծ հայտարարությունները, անհիմն, ապօրինի պահանջներ, ընդ որում՝ հայկական պետության վրա սուտ ու լուտանքներ թափելով: Բաքվի այս՝ բոլոր սահմաններն անցած «մուննաթները» երբ պետք է դադարեն:

Մի կողմից հայ հասարակության մոտ արդարացի զայրույթ է արթնանում, մյուս կողմից՝ հայկական պետականության գլխին այնպիսի իշխանություն չի, որը հավասարը հավասարի հետ խոսա, ընդդիմանա, հակադարձի Ալիևի բռնատիրական, ֆաշիստական երկրին:

Ցավալին, անշուշտ սա է, որ արցախյան առաջին պատերազմում ռազմի դաշտում հաղթանակ տարած, Ադրբեջանին զինադադար պարտադրած Հայաստանի հետ այսօր ալիևյան հանցագործ կլանն այս լեզվով է խոսում...

'Մետաքսյա Շալունց

դիտվել է 2296 անգամ
Լրահոս
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am