Զովունի գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել Land Rover-ում
![Զովունի գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել Land Rover-ում](/timthumb.php?src=/disc/28-12-22/f32b55ed9947f59e68ffb5fb9287dbfe.jpg&w=708)
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին, Զովունի գյուղի սկզբնամասում, Եղվարդի խճուղում, էլեկտրաենթակայանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Land Rover մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպետատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայաքարել է վարորդ Ռոբերտ Սաֆարյանը, այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժաներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։