Ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են Mitsubishi-ն ու 06-ը․ կան վիրավորներ
![Ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են Mitsubishi-ն ու 06-ը․ կան վիրավորներ](/timthumb.php?src=/disc/27-12-22/570d4dd64e57a803dca6df11e351aeb1.jpg&w=708)
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Սոս Լ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել է ճանապարհին շրջադարձ կատարող, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Հարութ Հ․-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Հերմինե Ս․-ն և 62-ամյա Մարո Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։