Ուղիղ մեղադրանք Կրեմլին. Ինչո՞ւ է Մոսկվան Փաշինյանի իշխանությանը «ստիպում» ու «ճնշում»

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ արդեն ընթանում նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի խոսնակը դեռ երեկ հայտարարել, որ եռակողմ բանակցություններ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ նախատեսված չեն, բայց ոչ ֆորմալ գագաթնաժողովի ընթացքում, երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն:

Քիչ առաջ, սակայն հայտնի դարձավ, որ Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը զրույց են ունեցել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը Պուտինը հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովում իրեն, Փաշինյանին և Ալիևին հաջողվել է միասին զրուցել։ «Հիմնական խնդիրը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ղարաբաղի հետ կապված ամեն ինչ»,- հանդիպման սկզբում ասաց ՌԴ նախագահը։ «Այսպիսով՝ ինչպես պայմանավորվել ենք, մենք մանրամասն կքննարկենք այս բոլոր հարցերը»,- ասաց նա։

Մի քանի օր առաջ էլ Հայաստաննի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հրաժարվել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպումից։ Հայկական կողմը հայտնեց, որ ուժերը կենտրոնացրել է Արցախի արդեն երկշաբաթյա շրջափակումը վերացնելու ուղղությամբ:

Երեկ երեկոյան, բացելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, ելույթ են ունեցել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՊՀ-ում 2022-ին նախագահող Ղազախստանի ղեկավարը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՊՀ համագործակցության առանցքային ուղղությունը եվրասիական տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանումն է: «Ցավոք սրտի, առաջին հերթին արտաքինից եկող մարտահրավերներն ու սպառնալիքները տարեցտարի միայն աճում են: Բայց նաև, ցավոք սրտի, ստիպված ենք ընդունել, որ ԱՊՀ անդամ որոշ պետությունների միջև ևս տարաձայնություններ են առաջ գալիս: Սակայն, կարևորն այն է, որ մենք պատրաստ ենք համագործակցել և համագործակցելու ենք, և անգամ, եթե որոշ խնդրահարույց հարցեր ծագում են, ապա ձգտում ենք ինքներս դրանք լուծել՝ միասին, փոխգործակցելով, և միմյանց ցուցաբերելով ընկերական օգնություն և միջնորդական օժանդակություն», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Տարաձայնություններ ունեցող պետությունների անունները Պուտինը չի տվել, փոխարենը խոսել է 2023 թվականը ռուսական լեզվի տարի հռչակելու մասին, հայտարարելով, որ ԱՊՀ երկրների ժողովուրդներին շատ բան է միավորում՝ ընդհանուր պատմությունը, հոգևոր արմատներն ու ավանդույթները, «և իհարկե ռուսերենը, որ մեր բազմազգ պետությունները միավորող հզոր ուժ է»։ Շնորհակալություն հայտնելով երկրներին, որ աջակցել են 2023 թվականը ռուսերենի տարի հռչակելու ավելի վաղ կայացրած որոշմանը՝ Պուտինը նշել է, որ միջոցառումների լայնածավալ ծրագիր է մշակված, որ ուղղված է ռուսերենի կարգավիճակի պահպանմանը, ամրապնդմանն ու բարձրացմանը՝ որպես միջազգային շփման լեզու։

Ահա, երեկ, մինչ Փաշինյանը մեկնում էր Սանկտ Պետերբուրգ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում սենսացիոն բացահայտումներ է արել...

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչն առաջին անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև անդամակցել Ռուսաստան-Բելառուս ձևավորվող միութենական պետությանը, փոխանցում է «Ազատությունը»։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում երեկ ուղիղ հայտարարել է՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող ճնշումների շրջանակում են։ Գրիգորյանի պնդմամբ՝ վերջին շրջանում վառ արտահայտվող հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հիմնական պատճառը հենց սա է։ «Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է», - հայտարարեց Գրիգորյանը:

Հարցին՝ «այս ամենը միջանցքի՞ համար է», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. - «Նաև: Այսինքն՝ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքում»: «Այս ճնշումը՝ Լաչինում որ կա, այս իրադարձությունները», - այս դիտարկմանն էլ Գրիգորյանն արձագանքեց. - «Բնականաբար, դրա մասին է այդ ամբողջ ճնշումները»:

Ըստ «Ազատության», Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև առաջին անգամ հաստատել է իշխանական որոշ պատգամավորների շուրթերով հնչող այն պնդումը, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել միութենական պետությանը։ Գրիգորյանը պնդել է, որ Հայաստանը դիմադրում է ռազմավարական դաշնակցի այդ ցանկությանը և պատասխան է ստանում ռազմական ճնշումների ձևով։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց՝ Սահմանադրությամբ Հայաստանը ինքնիշխան պետություն է և մնալու է այդպիսին, իսկ սուվերենությունը պաշտպանելը այս իշխանության առաքելությունն է։

«Միութենական պետության հետ կապված՝ բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս: Եվ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը, երբ որ դիմադրում է դրան, ապա ստանում է այլ տեսակի ճնշումներ՝ ռազմական տեսքով», - ասել է Արմեն Գրիգորյանը:

Այսպես, Հայաստանի իշխանությունն առաջին անգամ, փաստացի մեղադրեց Կրեմլին այն բանում, որ ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին:

Որքա՞նով է սա թեթևացնելու Հայաստանի ու շրջափակման մեջ հայտնված Հայաստանի վիճակը, պարզ չէ:

Հայաստանի իշխանությունն ընտրել է Մոսկվայի հետ հրապարակային «հաշիվներ» մաքրելու գիծ, և ինչպես երևում է, հաստատուն քայլերով այդպես էլ առաջ է շարժվում:

Միայն պարզ չէ, թե ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը դիմադրելու ռուսական «ստիպողական» քաղաքականությանը, և մեր հասարակությունը չունի մի կարևոր հարցի պատասխան, ինչո՞ւ է հենց Փաշինյանի իշխանությանը Մոսկվան սկսել «ստիպել» ու «ճնշել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4633 անգամ
Լրահոս
Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները. Տաթևիկ Հայրապետյան Ես ձեզ ասեմ՝ ինչու եմ եկել․ Գագիկ Ծառուկյանը փակագծեր բացեց (video) Բելգիայի վարչապետը բացատրել է Ռուսաստանի հետ երկխոսության իր կոչը Քեյնը գերազանցել է Շևչենկոյին, Իբրահիմովիչին և Դի Ստեֆանոյին Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ տագնապի, և՛ շանտաժի տարրեր. Տիգրան Աբրահամյան «Խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին». Ռուբեն Վարդանյանի կնոջ նամակը ԿԽՄԿ նախագահին Չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, լավագույն դեպքում ունենք հրադադար. Արթուր Խաչատրյանը՝ ԵԽ-ում Խաղաղություն չի լինում, երբ Բաքվի օկուպացիոն զորքերը Հայաստանի տարածքում են․Խաչատրյանն` ԵԽ-ում (video) Իրանը վրեժ է լուծում Խաթիբիի սպանության համար՝ հարձակվելով Իսրայելի անվտանգության նախարարության վրա Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը, եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել․ խոսնակ «Արյ*ան վրա թռնողնե՛ր, դուք արժանի չեք․․․»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Անհրաժեշտության դեպքում Կասպից ծովում Իրանի ռազմածովային ուժերը կօգտագործվեն Ադրբեջանի դեմ. Փույա Հոսսեինի Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան Թուրքիայի օդային տարածքը խախտմանը շատ վճռական դիրքորոշում ունենք. Էրդողան Իրանի Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Թող Նիկոլը գա ստեղ ապրի՝ լույսը գլխին անջատեն, ջուրը, գազը․ Հարցում (video) Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել․ Մայր Աթոռ Շատ խնդալու է՝ «օդից կախված լուրեր»-ի հիմնադիրը, որի կինը հեռացել է իրենից, խոսում է ընտանիքի ինստիտուտի հանդեպ հարգանքի մասին. Արմինե Օհանյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Քոչարյանից էլ ի՞նչ եք ուզում․․․ ստացաք չէ՞ պատասխանը․ մանկավարժ (video) Իրանում հայտարարել են, որ դեռ չեն ավարտել պատասխան hարվածները էներգաօբյեկտների վրա hարձակումներից հետո Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ. Ջո Քենթ Որ որդիդ սահմանին լինի՝ բայրաքթարը վերևը, էլի կհարցնե՞ս՝ ինչու ես իսրայելցի հայտնի ՀՕՊ գեներալ բերել (video) Երևանում շենքի բնակիչները ջուր են լցնում ռեստորանի հաճախորդների վրա, դուրս գալիս՝ հավկիթներ նետում Վանի առևտրի պալատը պատրաստ է սկսել աշխատանքներ Հայաստանի ուղղությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am