Վահեն բանտից անակնկալ է արել. հուզիչ ու ապրեցնող /ֆոտոշարք/

«Շանթ և ընկերներ» գործով ամենաբարձր պատժաչափով դատապարտվեց Վահե Մկրտչյանը: Հարազատների և ճանաչողների բնութագրմամբ` բարի, ազնիվ, հայրենասեր ու ընտանիքին նվիրված Վահեն: Ողջ դատավարության ընթացքում Վահեն հավատարիմ մնաց իր դավանած սկզբունքին, որ ինչպես նշում է կինը` Մարգարիտա Ստեփանյանը  նա ամեն բան անում է, որ շարունակի պարզ հայացքով նայել դուստրերի աչքերին: Վահե Մկրտչյանը կալանավայրում է, սակայն նրա մեջ ապրում է հոգատար ամուսինը, հայրենասեր հայ  և սիրող հայր լինելու գաղափարները: Այս մասին Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վահեի կինը` Մարգարիտան, որը օրերս այցելել է ամուսնուն: «Իմ հիշողության մեջ թարմ է մեր համատեղ առաջին նոր տարին, հետո ավագ դստերս ծնունդը, ապա երկրորդինը ու մենք բոլորով երջանիկ էինք: Մենք երջանիկ էինք, որ բալիկներ ունենք ու Ամանորը ընտանիքով էին նշում: 2013 թվականից սկսած` մենք առանց Վահիկի ենք նշում նոր տարին ու դրանք մեր ամենատխուր նորտարիներն են»,-ասաց Մարգարիտան: Մարգարիտան տեղեկացրեց, որ ամեն բան արվում է, որ երեխաների կապը չկտրվի հայրիկի հետ .«Օրերս այցելել ենք Վահիկին ու երեքս էլ ամանորյա նվեր ենք ստացել` զարդատուփեր, որոնց հաստատ կպել է ամուսնուս ձեռքը, որովհետև նա գեղարվեստի ուսումնարանի փայտի փորագրության բաժինն է ավարտել»,-կիսաթաց աչքերով պատմեց սիրող կինը: Մարգարիտան ցավով նշեց, որ դուստրերը Ձմեռ պապիին նամակ են գրել ու խնդրել իսկական կիթառ, սակայն ինքը հիասթափեցրել է բալիկներին հայտնելով ճշմարտությունը.«Ասեցի` երեխաներ Ձեր Ձմեռ պապիկը հայրիկն է, ու քանի դեռ նա տուն չի եկել Դուք դժվար նման նվեր ստանաք Ձմեռ պապիկից, նրանք տխրեցին, բայց հասկացան ու կսպասեն….»հուզմունքը մի կերպ զսպելով ասաց Մարգարիտան: Մարգարիտան հայ ժողովրդին և իր բալիկներին մեկ մաղթանք ունի.«Թող Ձմեռ պապին բերի արդարության բանալին ու բացվեն բոլոր այն դռները, որոնք անարդարությամբ են փակվել:Թող իմ և մնացած բոլոր բալիկները իրենց հայրիկների գրկում դիմավորեն Նոր տարին»,-եզրափակեց Վահե Մկրտչյանի կինը: Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում` ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Ամաշատ պատժաչափը` 7 տարվա ազատազրկում ստացավ Վահե Մկրտչյանը: Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել: Լուսինե Ղազարյան 12435899_494040210779200_1198277966_n 12459776_494040474112507_1752722471_n 12419059_494276044088950_4954913585457036289_o10246449_494526764063878_8762121621565401836_n10434267_494527060730515_8517301538881474321_n

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am