Փաշինյանի ընտանիքն ու Ադրբեջանն՝ ընդդեմ Արցախի հանրահավաքի

Արցախն արդեն 15–րդ օրն է շրջափակված։ Հայաստանի իշխանությունները ձևականորեն մտահոգություն են հայտնում, բայց իրականում առաջ են տանում այն գիծը, որ Արցախն Ադրբեջանինն է, Լաչինի միջանցքի հարցը ռուս խաղաղապահներինն է։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ատում է Արցախն ու արցախցիներին։ Նա ատում է նաև Հայաստանն ու հայաստանցիներին, բայց քանի որ իշխանություն ունի և թալանի հնարավորություն կա, ուստի ցույց է տալիս, թե, իբր, սիրում է հայաստանցիներին, հպարտանում հայստանցիներով ու խոնարհվում հայաստանցիների առաջ։

Ստեփանակերտում տեղի ունեցած հզոր հանրահավաքը նիկոլական դարձած Հ1–ը չհեռարձակեց։ Հանրահավաքներով իշխանության եկած Նիկոլը թույլ չտվեց, որ Արցախի ժողովրդի հանրահավաքը ցույց տրվի հանրային հեռուստատեսությամբ։ Դա բացահայտ դավաճանական քայլ էր Նիկոլ Փաշինյանի ու Հ1–ի կողմից։

Արցախում տեղի ունեցած հանրահավաքին դեմ էին նաև Ադրբեջանում։ Նրանց համապատասխան տեղը մրմռում էր, քանզի այս անգամ արդեն չէին կարող ասել, թե, իբր, Հայաստանից մարդ էին բերել, որպեսզի մարդաշատ հանրահավաքի տպավորություն լիներ։ Նախ Հայաստանի իշխանությունը հակաղարաբաղյան է և ոչ մեկին չի ուղարկի Ստեփանակերտ՝ հանրահավաքի։ Բացի այդ՝ մրմռոցի պատճառը հանրահավաքի բազմամարդությունն էր, ինչով հերքվում է ադրբեջանական այն թեզը, թե, իբր, հազիվ 10–15 հազար մարդ կա Ղարաբաղում։ Այդ քանակը մի քանի անգամ գերազանցող մարդ կար երեկվա հանրահավաքում, ինչը հաստատում է այն տեղեկությունը, որ ավելի քան 120 հազար մարդ է ապրում Ղարաբաղում։ Ստեփանակերտում բոլորը միաբերան պնդում էին ինքնորոշման թեզն ու այդպիսով ապտակ հասցում Նիկոլ Փաշինյանին, միջնամատ ցույց տալիս Բաքվին և մեսիջ հղում միջազգային հանրությանը։

Ի դեպ, նիկոլենք երեկ շատ ակտիվ էր։ Ամբողջ ընտանիքով աշխատում էին Ստեփանակերտի հանրահավաքի դեմ։ Նախ արգելել էին Հ1–ին հեռարձակել այն, ինչը բացահայտ դավաճանական քայլ է։ Բացի այդ՝ Նիկոլի կինն ու աներձագն էին մտել խաղի մեջ։

Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը, բացահայտ հակաղարաբաղյան թույն ու թարախ էր թափում։ Նրա հակաղարաբաղցիությունն ու նաև հակապետական վարքագիծն այնքան ցցուն էին, որ ադրբեջանական լրատվամիջոցները նրան դարձրել էին օրվա հերոսը։ Մեհրիբան Ալիևային Ղարաբաղում մուղամ լսելու հրավեր ուղարկող Աննան իր ամբողջ մաղձը թափել էր ղարաբաղցիների վրա։

Աննա Հակոբյանը հանրահավաքից առաջ բացահայտորեն ցույց տվեց, որ ուրախ է շրջափակման համար, քանզի նեղացած է ղարաբաղցիներից, ովքեր պատերազմի թարմ վերքերի վրա թույլ չէին տվել իր էժանագին փիառի իրականացումը Ստեփանակերտում։ Բացի այդ՝ Աննա Հակոբյանի գրառումը մեսիջ էր Նիկոլի կողմից Իլհամին, որ ինքը դատապարտում է ղարաբաղցիների հանրահավաքն ու կապ չունի դրա հետ։

Նիկոլն ամեն ինչ արեց, որ նույնիսկ Աննային հայհոյելու գնով Ստեփանակերտի հանրահավաքի թեման դուրս մղվի լրահոսից։ Դա, իհարկե, նրան չհաջողվեց, բայց ջանքերն ակնհայտ էին։ Նիկոլը նույն ոգով շարունակեց նաև հանրահավաքից հետո։ Այս անգամ թեման փորձ արվեց շեղել Աննայի եղբոր՝ դեպուտատ Հրաչի միջոցով։ Վերջինս մի ախմախ ստատուս էր դրել՝ հայհոյանքների պորցիան քրոջից իր վրա քաշելու և տեղեկատվական դաշտն աղբով լցնելու համար։

Սարսափելի է արձանագրելը, որ Հայաստանի ղեկին թուրք–ադրբեջանական տանդեմին ձայնակցող ու ադրբեջանցիներից էլ շատ Արցախն ատող մարդ է հայտնվել է։ Ամո՛թ մեր քաղաքական վերնախավին, ամո՛թ բոլորիս, որ Նիկոլը դեռ վարչապետի աթոռին է նստած։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 968 անգամ
Լրահոս
Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video) Վերամբարձ կռունկի դիտաշտարակից ընկած աշխատակիցը մահացել է Թեժ իրավիճակ․ ոստիկանությունը խոչընդոտում է, թույլ չեն տալիս՝ մեր ակցիայով քայլերթ անենք (video) «Մի ադրբեջանցի զինվոր «չմո» սարքեց․․․ Նիկոլի իշխանությունը հենց հիմա թելից է կախված»․ Սուրենյանց (video) Արտակարգ․ ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37․900 տուփ ծխախոտ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Լեզվակռիվ՝ ոստիկանի ու Ամուլսարի հարցով ցուցարարի միջև (video) «Էդ ովա՞՞, ասումա՝ ուրիշ տոնով խոսա»․ լարված իրավիճակ (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ասել են՝ օրերդ հաշված են․ «Համբալիչի» նոր խայտառակ որոշումը»․ Գառնիկ Դանիելյան (video) Մեծ թվով ոստիկաններ են բերել․․․ թույլ չեն տալիս՝ մեր երիտասարդները բարձրանան․ բնապահպաններ (video) «Սևանը, Ջերմուկը կորցնելու եք․․․ հասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է»․ թեժ իրավիճակ (video) Փաշինյանի բացահայտումը․ Նիկոլը 2031 թվականին ժողովրդի առաջ մի թուղթ է դնելու ու… Սուրեն Սուրենյանց (video) Դուք չե՛ք հասկանու՞մ․․․ Սևանը սարսափելի վիճակում է հայտնվելու․․․ բողոքի ակցիա (video) Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր արտառոց բան է տեղի ունեցել․․․ իրավիճակը սրվում է (video) Մենք վտանգ չենք ներկայացնում, պետք է ցուցանակներով անցկացնենք մեր ակցիան․ քննարկում ոստիկանների հետ (video) COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am