Ինչ արժեն զարդերը, որոնք երեկ կրում էր Աննա Հակոբյանը (լուսանկար)

Երեկ Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում ՝ երեխաների ամանորյա միջոցառումանը մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագրի» ողջ վերնախավը, բայց կենտրոնական դերում հանդես էր գալիս հենց տիկին Աննա Հակոբյանը, այս միջոցառումից բազմաթիվ լուսանկարներ տարածվեցին: Մեր աչքից չէին կարող վրիպել Փաշինյանի տիկնոջ զարդերը, ամենահեշտ ճանաչվողը, իհարկե ականջօղերն են, որոնք Van Cleef & Arpels բրենդի են, սև օնիքսից և 18 կարատանոց ոսկուց են, պաշտոնական կայքում այս մոդելը վաճառվում է 2450 դոլարից մինչև 5250 դոլար արժեքով: Գինը տատանվում է ըստ չափի և արտադրման տարեթվի:


Նկար 1

4 (3)

Ավելի դժվար էր հասկանալ, թե ինչ խաչ է կրում տիկին Հակոբյանը, մեզ հաջողվեց պարզել, որ խաչը Graff բրենդի է, որը ներմուծում է մեկական օրինակով Խրոնոգրաֆ խանութը։ Մեզ ասացին, որ վաճառվելու դեպքում զարդը հանվում է խանութի կայքից, բայց նմանատիպ խաչեր Graff-ից դեռ կան կայքում: Տիկին Հակոբյանի խաչի ադամանդները ավելի մեծ են, քան կայքում առկաները, հետևաբար՝ նրա խաչի գինը կարող է տատանվել 7 միլիոն 560 հազար դրամից մինչև 11 միլիոն դրամ, կախված ադամադների որակից:

Նկար 2

4 (2)

Բոլոր այն հնարամիտների համար, որոնք կփորձեն նյութի մեկնաբանություններում գրառումներ անել, թե զարդերը օրիգինալ չեն, կեղծ են ու անհամեմատ էժան, ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ երկրի առաջին դեմքի կինը կեղծ զարդեր չի կարող կրել, դա խայտառակություն է: Իսկ այս բրենդների ներկայացուցիչներն ուշի ուշով հետևում են նման դեպքերում, և անգամ կարող են հայցով մտնել դատարան: Իսկ թե որտեղից են հեղափոխական վարչապետի կնոջը նման թանկ զարդեր, մնում է միայն գուշակել:

Աղբյուրը՝ hraparak.am

դիտվել է 7737 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am