Մենք անօդաչուների մշակման լավ փորձ ունենք․ Պուտին
![Մենք անօդաչուների մշակման լավ փորձ ունենք․ Պուտին](/timthumb.php?src=/disc/21-12-22/a77deb8505ae8cc742a440c1d1fc56d3.jpg&w=708)
Ռուսաստանը ստորջրյա անօդաչուների մշակման լավ փորձ ունի, արդյունաբերությունն ունակ է օդային եւ ցամաքային սարքեր մշակել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Վերադառնալով անօդաչուների թեմային՝ նշեմ, որ մենք ստորջրյա եզակի անօդաչու սարքերի մշակման լավ փորձ ունենք։ Եվ գիտեմ, որ արդյունաբերությունն ունի բոլոր հնարավորությունները՝ լավագույն եւ բարձր մարտավարական-տեխնիկական բնութագրերով օդային եւ ցամաքային անօդաչուների լայն շարքի ստեղծման համար, ներառյալ արհեստական ինտելեկտի տարրերը»,-ասել է նա։