Արցախի 10 օրվա մղձավանջն ու ՀՀ իշխանության կրավորական պահվածքը

Արդեն 10 օր է Արցախն ամբողջական շրջափակման մեջ է:

«Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 հազար բնակչությունը, որից 30 հազարը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի», - հիշեցնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հաղորդագրության համաձայն՝ Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները: «Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով», - հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով քննարկումներ կայացան, որոնցում հիմնականում հնչեցին «երկու կողմերին» ուղղված կոչեր:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ուրախալի է համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկումը: «Իսկապես շատ կարևոր է, որ նորից հնչեց Լեռնային Ղարաբաղի, Արցախի հարցը՝ ամենաբարձր կազմակերպության քննարկման օրակարգում, և շատ կարևոր է, որ արձագանքը մի կողմանի էր՝ դա անընդունելի է, ինչը կատարվում է, 200 ժամից ավել արդեն փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք, և ամբողջ աշխարհը, բոլոր երկրները, իրենց արձագանքը շատ կտրուկ էր և պարզ՝ սա անընդունելի է և պետք է բացվի առանց նախապայմանների, կամ քննակումներով, բայց մեկ է՝ ընդհանուր որոշումն այդպիսին էր, որ սա անընդունելի իրավիճակ է», - հայտարարեց Վարդանյանը:

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել էր այն հարցում, որ նրանք պատշաճ չեն արձագանքում Արցախում ստեղծված իրավիճակին...
Արցախում զարմացած են, որ Հայաստանի և այլ երկրների իշխանություններից պատշաճ արձագանք չկա Արցախի շրջափակմանը, «Ռուսարմինֆոյի» եթերում նշել էր նա. «Ես տեսնում եմ, որ բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներում արձագանքում են, բայց պետությունների, միջազգային կազմակերպությունների մակարդակով պատշաճ արձագանք չկա: Չնայած, հեռու գնալ պետք չէ, Հայաստանն ինքն էլ չի արձագանքում, և նման անտարբերություն կամ զգուշավորություն ես չէի սպասում»: Վարդանյանը զարմանք էր հայտնել, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, լինելով պետական հեռուստաալիք, ոչ մի անգամ իրեն կամ Արցախի իշխանության այլ ներկայացուցիչների չի հրավիրել հարցազրույցի: Նրա խոսքով՝ պատճառը կարող է լինել կամ որոշակի միտումը, կամ անտարբերությունը, երկու պարագայում էլ դա անընդունելի է: «Մենք գտնվում ենք Հայրենական պատերազմի վիճակում, ճգնաժամ, որը կարող է հանգեցնել ոչ միայն մարդասիրական ճգնաժամի, այլև մեծ մարդկային զոհերի, և ես չեմ հասկանում՝ ինչու է այդքան թույլ մեր կազմակերպությունների, կուսակցությունների, իշխանությունների և ընդդիմության արձագանքը»,- ասել էր նա:

Նա նաև անընդունելի է համարել միջազգային կազմակերպությունների արձագանքը: Մեկնաբանելով ռուս խաղաղապահների վարքը ստեղծված իրավիճակում՝ Վարդանյանն ասել է, որ նրանք ընդամենը «փորձում են իրենց դեմքը փրկել. «Մենք հերթական անգամ ականատես են լինում այն բանի, որ նրանք ելնում են սեփական շահերից, իսկ մենք լռում ենք: Հայաստանը, ստորագրելով եռակողմ հայտարարություն Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, չի պահանջում դրա կատարում: Ադրբեջանը, համապատասխանաբար, խախտում է դրա դրույթները, իսկ Ռուսաստանը Հայաստանի լռության ֆոնին չի կատարում իր պարտավորությունները: Բոլորը հանգիստ հետևում են կատարվողին: Բայց ուզում եմ ձեզ ասել. 30 հազար երեխաներ ամեն օր ձեզ կայցելեն ձեր երազներում»:

Արցախի ժողովրդի համար պատասխանատվություն է կրում Հայաստանի՛ իշխանությունը՝ անկախ այն բանից, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է մեղադրանքի սլաքներն այլոց վրա ուղղել:

Անկախ այն բանից, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանը Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, Արցախի ժողովրդի համար պատասխանատվություն է կրում Հայաստանի՛ իշխանությունը: Արցախում հայեր են ապրում, Հայաստանի իշխանության կողմից գործուն քայլեր չեն նկատվում, կամ էլ, եթե այդիսիք կան՝ չկա արդյունք: Պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելով խնդիրները չեն լուծվելու, խորանալու են, իսկ Հայաստանի թուլակամ իշխանության անտարբերությամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի են առաջ գնալու:

Մի պահ պատկերացնեն, որ Արցախի շրջափակումը կշարունակվի ևս 10 օր: Իրավիճակի ու հետևանքների մասին Հայաստանի իշխանությունները խորությամբ պատկերացնո՞ւմ են:

Անվտանգության խորհրդի քարտուղարը խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար: Արմեն Գրիգորյանը ձեռնարկվող քայլերի մասին մանրամասներ չներկայացրեց, բայց կրկին շեշտեց, որ Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը: Ավելի վաղ նաև Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանի անելիքն այս հարցում Ադրբեջանի կողմից իր ստանձնած գրավոր պարտավորության խախտումը միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելն է:

Այս իշխանությունը չի գիտակցում, որ այս պահին արդեն միջազգային հանրությունից, քաղաքակիրթ աշխարհից գնահատականներ սպասելն արդեն ուշացած քայլ է:
Եկել է գործելու, թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու ժամանակը:

Այս ուղղությամբ է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունն ընդունել է կրավորական կեցվածք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1722 անգամ
Լրահոս
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am