Հայրիկյանն այդ հարցով ավելի վաղ է Կարեն Կարապետյանի հետ մասնավոր զրույց ունեցել

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկը մի քանի օր է բուռն քննարկման թեմա է դարձել: Ընդդիմադիր ուժն առաջարկում է անվանափոխել մայրաքաղաքի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են բոլշևիկների անուններ: Սեպտեմբերին մեկնարկող նիստերին պատրաստվում են սկսել քննարկումները: Մի քանի անուններ են հրապարակել,օրինակ ստալինյան ժամանակաշրջանի Խորհրդային Հայաստանի գործիչների՝ Ալեքսանդր Մյասնիկյանի, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անունները: Իշխանության շրջանակներում միանշանակ չի ընդունվել առաջարկը, համարում են, որ չի կարելի պատմությունը ջնջել: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, խոսելով նախաձեռնության մասին, նկատեց, որ առողջ բանականությանը չի կարելի հակադրվել: <<Գլուխները քարով են տալիս>>, քննադատողների մասին արձագանքեց նա: Պարզվում է՝ պարոն Հայրիկյանը տարիներ առաջ անձամբ է բարձրաձայնել խնդիրը.<<Մասնավորապես Ամիրյան փողոցը, որը կարծեմ Համբարձում Գալստյանի օրոք անվանակոչվում էր Վռամշապուհ արքայի անունով, որը Վանոն վերականգնեց: Ես իմ գրքում այդպես էլ գրել եմ՝ պատկերացրեք ինչ-որ անհայտ բոլշեւիկ լակոտի անունով…>>: Երբ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ էր, Հայրիկյանը այդ թեմայով մասնավոր զրույց է ունեցել.<<Ասում էր՝ նախ պետք է սկզբունքային գնահատական տանք, այն է՝ ցանկացած անուն պետք է օրինակելի երեւույթների աղբյուր դառնա: Օրինակ, եթե կոչում ենք Վռամշապուհի անունով, հիշում եք, որ նա այն թագավորն էր, որ անցումային դարաշրջանում Մեսրոպ Մաշտոցին հանձնարարեց եւ ֆինանսավորեց տառերի ստեղծման համար:Կամ ասենք Կասյան փողոցը կոչվեց Սիամանթոյի անունով, բայց հետո նորից վերաանվանափոխեցին:Օրջոնիկիձեն փոխվեց Գրիգոր Լուսավորիչ դարձավ, արդյոք վատ է: Այսինքն, մի անգամ նման բան եղել է արդեն>>: Նշենք, որ քննադատողների մեծ հատվածը կարծում է, որ փողոց փոխելով հնարավոր չէ մտածողություն փոխել.<<Հետո ի՞նչ, բոլշեւիզմը 70 տարի նստա՞ծ չէ>>: Հայրիկյանը չի կարող կանխատեսել, թե քաղաքային իշխանությունն ինչպես կարձագանքի Ելք-ի առաջարկին, ամեն դեպքում կարծում է, որ Հայաստանի բնակչությունը 1991 թվականին իր անկախացմամբ է դիրքորոշում հայտնել, որ հրաժարվում է սովետական Հայաստանից ու հռչակում Հայաստանի Հանրապետություն.<<Կիրովականը դարձավ Վանաձոր, Լենինականը՝ Գյումրի, թեպետ ճիշտ կլիներ Կումայրի դառնար, այսինքն գործընթացը սկսվել է ավելի վաղ, բայց քանի որ չեկիստ շանորդիք եկան իշխանության եւ ԿԳԲ-ն դարձավ ընդհատակյա կուսակցություն, գործընթացը զարգացում չապրեց>>: Հայրիկյանի խոսքով մինչդեռ հայ ժողովրդի՝ սովետակա արժեհամակարգից հրաժարվելու որոշումից հետո քաղաքական գործիչներն իրենց խնդիրը պետք է համարեին իսկապես հրաժարվել բոլշեւիզմից: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, թե պատրաստ է քննարկել մայրաքաղաքում բոլշևիկների անուններ կրող փողոցներն ու դպրոցները անվանափոխելու հարցը։ Քաղաքապետն ասել է, որ դեռ առաջարկը չեն ստացել, բայց մամուլից լսել է նախաձեռնության մասին։ «Առաջարկները հասկանանք՝ հետո մեր կարծիքը կհայտնենք անպայման»: Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am