Ընդդիմությունը պետք է բանագնաց ուղարկի՞ Պուտինի, Շոյգուի ու Լավրովի հետ բանակցելու

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Պաշտոնական տվյալներով, 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ճգնաժամը և բլոկադան շարունակվում են։

Ադրբեջանը Լաչինի միջանցքը բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում, այսօր Ազգային ժողովում, արտահերթ նիստի ժամանակ, այսօր հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ «հիմնական նպատակը սա է»։

Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ՝ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացելու և Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե որպես իշխանություն ի՞նչ են արել և ի՞նչ են անում, առաջարկում՝ ճանապարհը բացելու համար և ինչպե՞ս է դրսևորվում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը, Գրիգորյանը, նախ վկայակոչեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա պատասխանեց՝ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը Ռուսաստանի Դաշնությունն է, և կոչ արեց ընդդիմությանն՝ այս ուղղությամբ աշխատել, որպեսզի Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան, անվտանգ երթևեկություն։

ԱԽ քարտուղարն ընդգծել է՝ իշխանություններն աշխատում են Ռուսաստանի հետ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի։ «Այս պրովոկացիան, որը կազմակերպել է Ադրբեջանը, որն ինչպես նշեցի՝ էթնիկ զտման նպատակ ունի, պետք է զգոն պահի բոլորին։ Իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար», - եզրափակեց Գրիգորյանը։

Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանի դիմումի հիման վրա, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, կքննարկվի ՄԱԿ Անվտանգության խորհրդում։

Գրիգորյանը, փաստորեն, Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի ֆունկցիաների մասին չգիտի, որ Հայաստանը 90-ականների սկզբից նման պարտավորություն ունի Արցախի հանդեպ:

Փաշինյանի իշխանությանը հեշտ է անընդհատ «վկայակոչել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ու ասել՝ «բայց՝ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը Ռուսաստանի Դաշնությունն է», ու ձեռքերը լվանալ, նստել ու սպասել, թե Մոսկվան երբ պետք է բացի Լաչինի միջանցքը:

Դա քիչ է, Փաշինյանի կառավարությունը դեռ ընդդիմությանն էլ կոչ է անում՝ «այս ուղղությամբ աշխատել»... Այսինքն, Հայաստանի ընդդիմությո՞ւնն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են ստորագրել այդ եռակողմ փաստաթուղթը, նրա՞նք են բանակցել վերջին տարիներին Ալիեւի հետ, նրա՞նք են Հայաստան ներկայացնում ամբողջ աշխարհում:

Այսինքն, Հայաստանի ընդդիմությունն ինչպե՞ս պետք է ապահովի, որ՝ «Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան, անվտանգ երթևեկություն»... Պետք է գնա՞ն Երեւանում ՌԴ դեսպանատան առաջ ցույց անցկացնեն, թե՞ Կրեմլ բանագնացներ ուղարկեն՝ Պուտինի, Շոյգուի ու Լավրովի հետ բանակցելու ու փորձեն խնդիրները լուծել...

Իսկ դուք ի՞նչ պետք է անեք... Ձեր գործառույթը ո՞րն է ընդհանրապես՝ որպես Հայաստանի կառավարություն:

 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2567 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am