Վահրամ Բաղդասարյանը Արդվիում հանքի շահագործման հետ կապված սկանդալի մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով պատգամավորի կապը Լոռու մարզի Արդվի համայնքում իրականացված տարածքի հետազոտության և հանքի հնարավոր շահագործման հետ: Գրասենյակի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վահրամ Բաղդասարյանի անվան շուրջ տարածվող տեղեկությունները, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն, մնալով անարձագանք, որոշ «ուժերի» կողմից շարունակ շահարկվում է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վահրամ Բաղդասարյանը որևէ կապ չունի Արդվիի տարածքի հետազոտության հետ, ավելին` տեղեկացնենք, որ հետազոտություն իրականացնելը և շահագործման ենթակա հանքը երկու տարբեր հասկացություններ են: Հանքի վերածվելու համար անհրաժեշտ կլինեն միլիոնավոր դոլարների ներդրում և տասնյակ տարիներ, ինչը, տնտեսագիտորեն, բնականաբար, դրական երևույթ է: Ընդերքը պարգև է, որը յուրաքանչյուր երկրի համար կարող է զարգացում ապահովել, սակայն, անկախ ներդրման չափից, եթե դա վնասելու է որևէ պատմամշակութային օբյեկտի, առավել ևս, այն հողին, որտեղ հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, ապա դա անթույլատրելի է: Փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը` Վահրամ Բաղդասարյանի հեղինակության վրա ստվեր նետելու անարդյունք փորձեր կատարելով, պախարակում եք ինքներդ ձեզ: Դրդելով ԶԼՄ ներկայացուցիչներին հրապարակելու ստահոդ և չճշտված տեղեկություններ` կասկածի տակ եք դնում նրանց` տարիների հսկայական աշխատանքով վաստակած հասարակական վստահությունն ու հեղինակութունը: Խորհուրդ կտանք լծվել հանրօգուտ աշխատանքի և դադարել զուր փորձերը անբարո ապատեղեկատվությամբ լրահոսը լցնելու»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am