Արցախում ցեղասպանություն իրականացնող Ալիևը՝ Եվրոպայի «վստահելի գործընկեր». «ժողովրդավար» Փաշինյանի նոր «հաղթանակը»

Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բուխարեստում, որտեղ անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան ու Հունգարիան համաձայնագիր են կնքել` վերականգնվող էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ:

«Այս փաստաթուղթն էլ ավելի է մոտեցնում Եվրամիությանը Հարավային Կովկասի մեր գործընկերներին», - հայտարարել է Ֆոն դեր Լայենը` ստորագրման արարողության ժամանակ:

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Իր հերթին Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի ընթացքում Ադրբեջանը կարտահանի մոտ 24 միլիարդ խորանարդ մետր գազ, դրանից 11 միլիարդ 600 միլիոնը կփոխադրվի Եվրոպա:

Այդ մասին նա ասել է Բուխարեստում, որտեղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ գումարվել է էներգետիկայի հարցով համաժողով:

Բուխարեստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կնքեցին «կանաչ» էներգետիկայի բնագավառում համագործակցության պայմանագիր: «Անցյալ տարի մենք 8.2 միլիարդ խորանարդ մետր ենք փոխադրել, այս տարի՝ 11.3 միլիարդ, իսկ հաջորդ տարի Եվրոպա կարտահանենք առնվազն 11 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր գազ»,- հավաստիացրել է Ալիևը:

Եվրոպայի երկերեսանի քաղաքականությունը հենց այս օրերին, երբ Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս հայատյացության նոր «պոռթկումով»՝ շրջափակման մեջ պահելով Արցախն արդեն մի քանի օր, իհարկե, առանձնակի ցինիկ է:

Եվրոպական առաջատար երկրների հեղինակավոր պարբերականները տարիներ շարունակ տպագրում էին հետաքննական նյութեր՝ Ալիևի բռնապետական ռեժիմի, կաշառակերության, փողերի լվացման փաստերի վերաբերյալ ու դրա արդյունքում, մենք կրկին Ուրսուլա ֆոն դեր Լայենից լսում ենք, թե Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում:

Բայց այստեղ կա մեկ այլ կարևոր հարց՝ արդեն ուղղված Փաշինյանի «գլուխ գովան» կառավարությանը... Ինչո՞ւ է իրենց գովազդած «ժողովրդավարական» Հայաստանը դուրս մնում ու շարունակում մեկուսացած մնալ: Սա՞ է ԵՄ-ի ու Վրաստանի հետ հարաբերությունների խորությամբ պարծեցող Փաշինյանի կառավարության «Ժողովրդավարական» Հայաստանի տեսլականը:

Սրա համա՞ր էլ են նախկինները մեղավոր: Բա, եկել էիք «հեղափոխությամբ» ու «ժողովրդավարական» Հայաստանի տնտեսության զարթոնք էիք խոստանում:
Արցախում այսօր ցեղասպանություն իրականացնող Ալիևը՝ Եվրոպայի «վստահելի գործընկերն» է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1935 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am