Իսրայելն էլ երես կթեքի՞ Ալիևից. Հայկական դիրքերի դեմ հարվածը Թել Ավիվը հետաքննում է

Նախօրեին սենսացիոն տեղեկություններ են ի հայտ եկել, որոնք վերաբերվում են Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությանը... Իսրայելում լույս տեսնող Haaretz պարբերականը հայտնեց, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես քննում է Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները: Haaretz-ի պնդմամբ՝ ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով: Իսրայելական Maariv թերթի տեղեկություններով, Aeronautics Defence System-ի աշխատակիցները հրաժարվել են կատարել ղեկավարության՝ թվով երկու անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի վրա ուղղելու հրահանգը: «Ի վերջո, Aeronautics Defence System-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը ինքն է ստիպված եղել իրականացնել հարվածը, որը, սակայն, վրիպել է», - գրում է Maariv-ը: Նշենք, որ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, համաձայն որոնց ադրբեջանական կողմը իսրայելական արտադրության անօդաչու հարվածային սարքեր է կիրառել մոտ մեկ ամիս առաջ` հուլիսի 7-ին: Haaretz-ի թղթակիցը պարզաբանել է՝ երբ Ադրբեջանը, հանդես գալով որպես զենքի պատվիրատու, պահանջել է մինչև դրոնների գնման պայմանագրի ստորագրումը ցուցադրել դրոնի աշխատանքը մարտական պայմաններում, իսրայելցի երկու օպերատորները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Դրանից հետո Aeronautics Defence System-ի մենեջերը՝ ցանկանալով բավարարել գնորդի պահանջը, ինքն է փորձել աշխատեցնել դրոնները: Սակայն դրանք, ըստ աղբյուրի, որևէ վնաս չեն հասցրել․ դրանցից միայն մեկն է մոտեցել հայկական դիրքերին և ընկել մոտ 100 մետր հեռավորության վրա: Փաստորեն, Թել Ավիվը հետաքննում է հայկական դիրքերը հարվածելու գործում իսրայելցի մասնագետների մասնակցության մասին հաղորդումը: Իսրայելական ընկերությունը կտրականապես հերքում է այս տեղեկությունը: «Մենք երբեք դրոնների փորձարկումներ չենք իրականացնում կենդանի թիրախների վրա, դա վերաբերում է նաև այս դեպքին»,- ասված է Aeronautics Defence System ընկերության հայտարարությունում: Ընկերության կայքում նաև նշված է, որ Orbiter 1K դրոնը կրում է մեկ կամ երկու կիլոգրամանոց հատուկ տեսակի պայթուցիկ նյութ: «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով այս հրապարակումները, Իսրայելի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հաղորդել են․ «Որպես կանոն, Իսրայելի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Իսրայելի պաշտպանության ոլորտին վերաբերող հրապարակումները: Այդ հրապարակման կապակցությամբ հետաքննություն է սկսել ՊՆ համապատասխան ծառայությունը»: Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը հեռախոսով «Ազատությանը» փոխանցել է, որ տեղյակ է դրոններին առնչվող հրապարակումներին, դրանց տեղյակ է նաև Հայաստանի արտգործնախարարությունը: Մոմջյանի խոսքով՝ Իսրայելի հայկական համայնքում ուշադրությամբ հետևում են այս զարգացումներին: Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևան ասում է․ «Պետք է ներքին հետաքննություն անցկացնեն և որոշումների գան: Ոճրագործություն է ուղղակի Իսրայելի կողմից այսպիսի միջոցներով իրենց զենքերը փորձարկելը: Եվ մենք ապրիլյան պատերազմից հետո էլ, դրանից առաջ էլ մի քանի անգամ մեր բողոքը ներկայացրել ենք, որ Իսրայելը պետք է իր զինվորական մասնագետներին ետ քաշի Ադրբեջանից»: Նրա խոսքով, սա, իհարկե, Իսրայելի կողմից պատերազմին բացահայտ մասնակցություն չէ, սակայն, տեղի ունեցածը Հայաստանի նկատմամբ «թշնամական արարք է»: Սա բավական ուշագրավ միջադեպ է: Ինքը փաստը, որ Իսրայելը Ադրբեջանի հետ ռազմական համագործակցություն ունի, նորություն չէ: Այդ համագործակցությունը բավական երկար ժամանակ է, ինչ կա ու բավական խորն է: Ուշագրավն այն է, որ նման միջադեպի մասին տեղեկությունը նախ հայտնվում է իսրայելական մամուլում: Սա նշանակում է, որ Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերություններում ինչ-որ բան այն չէ, կամ` նախկինի նման չէ: Այլապես այս միջադեպի մասին տեղեկությունը ոչ միայն չէր հայտնվի իսրայելական մամուլի էջերում, այլև հայկական դիրքերը հարվածելու գործում իսրայելցի մասնագետների մասնակցության հարցը չէր դառնա հետաքննության հարց` առհասարակ: Վերջին շրջանում Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն, ակնհայտորեն, հարթ չեն: Եթե հաշվի առնենք նաև վերջերս Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցը Երևան, Երևանում նրա` «հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում է գրանցվել»» հայտարարությունը, ապա կարելի է եզրակացնել, որ Իսրայելի կողմից որոշակի քայլեր` Ադրբեջանի ռազմական օժանդակությունը նվազեցնելու ուղղությամբ, ըստ ամենայնի, իրականացվում են: Թամար Բագրատունի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am