Պուտինն ու Ռոհանին` ընդդեմ ամերիկյան պատժամիջոցների

Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն համակարգել սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլերը, երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նման պայմանավորվածության են հանգել Իրանի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին: «Սիրիայում ծագած ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համակարգումը բխում է երկու պետությունների շահերից»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Պուտին-Ռոհանի հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ: Իրան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ տեղեկություն հայտնեց գերմանական «Դի Վելտ» պարբերականը՝ վկայակոչելով արևմտյան հատուկ ծառայությունները: Թերթը հայտնում էր, թե Իրանը՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով սահմանված պատժամիջոցները, Ռուսաստան է ուղարկել ծանր սպառազինության կոմպոնենտներ։ Պարբերականի տվյալներով՝ իրանական բեռնատար օդանավերը հունիսին երկու անգամ վայրէջք են կատարել Սիրիայի «Հմեյմի» բազայում, որը օգտագործում են ռուսական ռազմական ուժերը։ Այդ բեռներն այնուհետև փոխադրվել են Սիրիայի «Տարտուս» նավահանգստում գտնվող ռուսական ռազմակայան, իսկ Սիրիայից հետո ռազմական նավերով տեղափոխվել են Նովոռոսիսկ։ Գերմանական պարբերականը Թվիթերի իր էջում նաև լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է իրանական բեռնատար օդանավը ռուսական բազայում։ «Դի Վելտը» հաղորդում է, որ օդանավը որոշ կոմպոնենտներ է տեղափոխել, որոնք արգելված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, սակայն չի հստակեցնում, թե ինչ կոմպոնենտների մասին է խոսքը։ Ռուսական «Նովոստին»՝ վկայակոչելով ռազմական հարցերով փորձագետ Իգոր Կոռոչենկոյին, իր հերթին հայտնում է, որ գերմանական պարբերականի ներկայացրած տվյալներն, այն մասին, թե իբր նորոգման և տեխնիկական սպասարկման համար Ռուսաստան է տեղափոխվել իրանական ռազմական տեխնիկա, իրականությանը չեն համապատասխանում։ ՄԱԿ-ի անվտանգության բանաձևը, որն ընդունվել է 2015-ին, արգելում է ռազմական տեխնիկայի և դրանց կոմպոնենտների ներմուծումն ու արտահանումն՝ առանց Անվտանգության խորհրդի հատուկ թույլտվության։ Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին Իրան էր այցելել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտը համակարգող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Մոսկվան և Թեհրանը որոշել են խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունն այն բանից հետո, երբ երկու երկրների դեմ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ էր սահմանել։ Հավելենք նաև, որ Իրանն ու Ռուսաստանը ակտիվ համագործակցում են Սիրիայում և աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Հավելենք, որ Իրանի խորհրդարանը մեծացրել է հրթիռային ծրագրի ծախսերը 520 մլն դոլարով՝ Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացմանն ուղղված պատասխանի շրջանակում։ Օգոստոսի 13-ին իրանցի պատգամավորների մեծ մասը կողմ է քվեարկել նոր օրինագծի ընդունմանը։ Քվեարկության արդյունքում 240 պատգամավոր կողմ է քվեարկել, մեկը ձեռնպահ է մնացել։ Ընդհանուր առմամբ նիստին ներկա է եղել 247 պատգամավոր։ Խորհրդարանում Իրանի կառավարության ներկայացուցիչ Աբաս Արաղչիի խոսքով՝ օրինագիծը հանդիսանում է խորամիտ, քանի որ չի խախտում միջնորդների վեցյակի հետ կնքված միջուկային գործարքի պայմանները։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am