Ալիևին «խեղդում» են

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ու ադրբեջանական ծառայություններին հարցազրույց է տվել, որում կարևոր ուղերձներ է հղել Ալիևին: «ԼՂ հակամարտության կարգավորման համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի կատարման ժամանակը»,- ասել է նա` հույս հայտնելով, որ առաջիկայում այդ ուղղությամբ որոշակի քայլեր կարվեն: «Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ հասնել ամբողջությամբ ապառազմականացման, չնայած որ դա շատ ցանկալի է: Սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը»,-ասել է ամերիկացի համանախագահը: Հոգլանդի խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին և ավելացնել միջազգային դիտորդների թիվը, հատուկ սարքավորումներ տեղադրել: «Երբ երկու զինված կողմ բարդ տեղանքում միմյանց մոտ են գտնվում բախման միջադեպի հնարավորություն միշտ կա»,-ասել է նա: Այնուհետև Ռիչարդ Հոգլանդը նշել է, որ միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն Նյու Յորքում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի հանդիպումից, որին կարող է հետևել բանակցություններ երկու երկրների նախագահների մակարդակով: «Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն առկա են նաև դրան հասնելու քայլեր ու փուլեր: Հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն, և եթե վերջնական կարգավորմանը հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»,-ասել է դեսպանը, ավելացնելով, որ խնդրի կարգավորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է: Փաստացի, մի կողմից ամերիկացի համանախագահը նշում է, որ այժմ դժվար է խոսել Ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար ապառազմականացումից, սակայն միևնույն ժամանակ նա հստակ արձանագրում է, որ պետք է դիպուկահարներին հետ քաշել շփման գծից, ավելացնել դիտորդների թիվը և տեղադրել հատուկ սարքավորումներ Ամերիկացի համանախագահի այս կոնկրետ քննադատությունը հասցեատեր ունի և դա Ալիևն է, որը մեկ տարուց ավելի է, ինչ միջնորդների հորդորներն ու կոչերն ուղղակի արհամարհում է: Ուշագրավ է, որ այնուհետև համանախագահը բավական նուրբ անցնում է կատարում` բաց խոսելով, որ գոյություն ունի հակամարտության լուծման շրջանակային փաստաթուղթ, սակայն լիարժեք փոխզիջման համար կողմերը պետք է պատկառելի աշխատանք կատարեն։ Այսինքն, նա հասկացնել է տալիս, որ մինչև Ալիևը չկատարի ստանձնած պարտավորությունները` հնարավոր չէ բանակցություններում առաջ գնալ: Ի դեպ, սա այն դիրքորոշումն է, որն արտահայտում է պաշտոնական Երևանը ապրիլյան պատերազմից հետո` պետք է վստահության ամրապնդման քայլերն իրականացվեն, առանց որոնց անհնար ու անիմաստ է նստել Ալիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ: Ավելին, Հոգլանդն ուղղակի արձանագրում է, որ մոտ ժամանակներս այդ ուղղությամբ որոշակի քայլեր են ակնկալում, ինչը գրեթե վերջնագրային ուղերձ կարելի է համարել ուղղված Ալիևին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կոնկրետ ճնշում Ադրբեջանի ղեկավարությանը: Թամար Բագրատունի

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am