Անհրաժեշտ է, որ գործի Ստեփանակերտի օդանավակայանը. Արցախի պետնախարար

Ստեղծում ենք համակարգ՝ լիարժեք շրջափակման պայմաններում բնակիչներին ապահովելու բոլոր անհրաժեշտություններով: Անհրաժեշտ է, որ գործի Ստեփանակերտի օդանավակայանը: «Արցախպրեսի» փոխանցմամբ՝ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում անդ մասին ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Դրա համար անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի ստեղծվի մարդասիրական միջանցք, և մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում: Դա միակ հնարավորությունն է կախում չունենալու Ադրբեջանից»,-ասել է պետնախարարը և շեշտել, որ դրա համար անհրաժեշտ է միջազգային համաձայնություն, ինչը թույլ կտա մարդասիրական օդանավերին թռչել Արցախ:

«Որպեսզի հասկանալի լինի ռուսաստանցի ընթերցողին, ստեղծված իրավիճակը նման է Լենինգրադի շրջափակմանը, երբ փակված էր «կյանքի ճանապարհը»: Եվս մեկ օրինակ՝ Արևմտյան Բեռլինի տարբերակը, որտեղ ածուխը տանում էինք ինքնաթիռներով»,- ասել է Վարդանյանը: Նա հույս է հայտնել, որ Արցախի իշխանություններին նույնպես կհաջողվի բացել «օդային միջանցք և բեռներ ընդունել Ստեփանակերտի օդանավակայանում»,-ասել է Վարդանյանը։
Արցախի պետնախարարը շեշտել է, որ էլեկտրականություն և հեռախոսակապ կա, բայց պահը, երբ կարող ենք զրկվել դրանից, մոտ է:

Անդրադառնալով Բաքվի հետ գործակցելու հնարավորությունը՝ այս և այլ ճգնաժամերը լուծելու համար, Վարդանյանն ասել է, որ այդ հարցի շուրջ բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը: «Ադրբեջանը պետք է հասկանա, որ պետք է ճանաչել Արցախը որպես բանակցությունների կողմ: Եվ այդ ժամանակ ամեն ինչ կարելի է քննարկել: Այստեղ մարդկանց ամբոխ չէ ապրում, սա երկիր է, պետություն: Կան ինստիտուտներ, խորհրդարան, կառավարություն, նախագահ, հասարակական կազմակերպություններ: Պետք է նստել և բանակցություններ վարել, այլ տարբերակ չկա»,- ասել է նա

դիտվել է 337 անգամ
Լրահոս
Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա. «Հրապարակ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել. «Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ» Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am